«Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ «Հյուպատոսական ծառայության մասին» 1996 թվականի մայիսի 29-ի ՀՕ-61 օրենքը լրացնել 37․2-րդ հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ․
«Հոդված 37․2․ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը իրավապահ մարմինների իրավասու ստորաբաժանմանը տալիս է հետախուզվող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց անվամբ արտակարգ ճամփորդական փաստաթուղթ՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հատման նպատակով։ Արտակարգ ճամփորդական փաստաթղթի նկարագիրը և այն տալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը, իսկ դրանից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտելուց հետո 3 ամսվա ընթացքում։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ «Օտարերկրացիների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում՝ երկրորդ պարբերությունից հետո, լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ․
«արտակարգ ճամփորդական փաստաթուղթ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից իրավապահ մարմինների իրավասու ստորաբաժանմանը հետախուզվող օտարերկրացու անվամբ տրված փաստաթուղթ՝ պետական սահմանի հատման նպատակով․»։
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում «փաստաթղթի» բառից հետո լրացնել «կամ արտակարգ ճամփորդական փաստաթղթի» բառերը։
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«Օտարերկրացիները Հայաստանի Հանրապետությունից կարող են դուրս գալ նաև արտակարգ ճամփորդական փաստաթղթի հիման վրա։»։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը։
-
Տևողություն
24.11.2025 09.12.2025 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Միգրացիա և քաղաքացիություն
-
Գերատեսչություն
Ներքին գործերի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 516
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: