«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՈԱԿ-Ը «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» հիմնադրամի վերակազմավորելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով փոփոխվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպաիրավական ձևը, մասնավորապես՝ ոչ առևտրային կազմակերպության փոխարեն սահմանվել է հիմնադրամ կազմակերպաիրավական ձևը, դրան համապատասխան փոփոխվել են կառավարման համակարգը, լիազորությունները, խնդիրները և այլն, որը ստեղծում է անհրաժեշտություն կազմակերպության նոր կանոնադրության հաստատման, ժամանակավոր կառավարման մարմինների ձևավորման մինչև օրենքին և կանոնադրության համապատասխան նոր կառավարման մարմինների ձևավորումը։
Նախագծի ընդունմամբ կկարգավորվի կազմակերպության գործունեությունը գործող նորմատիվ իրավական ակտերի շրջանակում։
-
Քննարկվել է
21.11.2025 - 06.12.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Գերատեսչություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 772
Տպել