Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

18-23 ՏԱՐԵԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ, ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԵՏԽՆԱՄՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

__ ____________ 2018 թվականի N __ -Ն 

18-23 ՏԱՐԵԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ, ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԵՏԽՆԱՄՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Համաձայն Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 137-րդ հոդվածի 3-րդ մասի և 139-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել 18-23 տարեկան անձանց նկատմամբ, որպես պետության կողմից տրամադրվող հետխնամքի աջակցություն՝ մասնագիտացված խնամատարության իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

____________-ի N ___-Ն որոշման

 

ԿԱՐԳ 

18-23 ՏԱՐԵԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ, ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԵՏԽՆԱՄՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 

  1. Սույն կարգով կարգավորվում են 18-23 տարեկան անձանց նկատմամբ, որպես պետության կողմից տրամադրվող հետխնամքի աջակցություն՝ մասնագիտացված խնամատարության իրականացման հետ կապված հարաբերությունները:
  2. Որպես պետության կողմից տրամադրվող հետխնամքի աջակցություն՝ մասնագիտացված խնամատար ընտանիքում խնամք կարող է տրամադրվել «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով սահմանված՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված՝ հաշմանդամություն կամ ծանր առողջական խնդիրներ ունեցող, հոգեկան կամ վարքի խանգարումով տառապող, խոր սթրես ապրած, հոգեցնցման (հոգեկան տրավմայի) ենթարկված 18-23 տարեկան այն անձանց, որոնց նկատմամբ 18 տարին լրանալու օրվա դրությամբ սահմանված է եղել խնամակալություն կամ հոգաբարձություն կամ իրականացվել է խնամատարություն կամ որոնց 18 տարին լրանալու օրվա դրությամբ խնամք է տրամադրվել բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող այլ կազմակերպությունում:
  3. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված անձանց մասնագիտացված խնամատարությունը կարող է կազմակերպվել ինչպես խնամատար ծնող դառնալ ցանկացող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան որակավորված անձի (այսուհետ՝ որակավորված անձ) դիմումի համաձայն, այնպես էլ Հայաստանի Հանրապետության մարզպետարանի(իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) կողմից որակավորված անձին ներկայացված առաջարկության հիման վրա:
  4. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված անձի մասնագիտացված խնամատարությունը կարող է կազմակերպվել բացառապես այդ անձի կողմից իր բնակության վայրի Հայաստանի Հանրապետության մարզպետարանի(Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին ներկայացված գրավոր համաձայնության առկայության պարագայում, բացառությամբ այն դեպքի, երբ նա դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ:
  5. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված անձանց մասնագիտացված խնամատարությունը կազմակերպվում է խնամատարության պայմանագիրը կնքելուց հետո ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում :
  6. 6. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված անձանց մասնագիտացված խնամատարությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան և խնամատարության պայմանագրով սահմանված պահանջներին համապատասխան:
  7. Խնամատար ծնողի և խնամատարության հանձնված՝ սույն կարգի 2-րդ կետով սահմանված անձի (այսուհետ՝ խնամատարության հանձնված անձ) փոխհարաբերություններն իրականացվում են փոխադարձ հարգանքի հիման վրա: Խնամատար ծնողը պարտավոր է հարգել խնամատարության հանձնված անձի արժանապատվությունը, ապահովել նրա զարգացումն արժանապատվությունն ապահովող պայմաններում:
  8. Խնամատար ծնողը հոգ է տանում խնամատարության հանձնված անձի առողջության, ֆիզիկական, մտավոր, հոգեբանական, հոգևոր և բարոյական զարգացման մասին, ստեղծում անհրաժեշտ պայմաններ նրա կրթություն ստանալու իրավունքի իրականացումն ապահովելու համար:
  9. Խնամատար ծնողն իր իրավունքները և պարտականությունները չի կարող իրականացնել խնամատարության հանձնված անձի օրինական շահերին հակառակ։ Խնամատար ծնողի կողմից խնամքի տրամադրման ընթացքում, պետք է բացառվի խնամատարության հանձնված անձի նկատմամբ բռնությունը, կոպիտ, մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը, վիրավորանքը և շահագործումը։
  10. Խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց հաշվառման, հաշվառումից հանելու, ուսուցման, որակավորման և ընտրության, խնամատարության հանձնված անձանց խնամքը մասնագիտացված խնամատար ընտանիքում կազմակերպելու և իրականացնելու, խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց և խնամատար ծնողների կողմից տեղեկատվության ներկայացման հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված խնամատար ընտանիքում երեխայի խնամքն կազմակերպելու կարգի պահանջները, եթե այլ բան չի բխում դրանց կարգավորման առանձնահատկություններից կամ սահմանված չէ սույն կարգով:
  11. Խնամատարության պայմանագրի ողջ ժամանակահատվածում, մասնագիտացված խնամատար ընտանիքում խնամատարության հանձնված անձի խնամքի, այդ թվում՝ նրա կյանքի, առողջության և կենսապայմանների վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մարզպետարանի(իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
  12. Մասնագիտացված խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով վճարվում են դրամական միջոցներ`Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի սահմանված չափով և կարգով:

 

 

 

 

  • Քննարկվել է

    31.05.2018 - 18.06.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7958

Տպել