Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

Ավելի բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու հիմքով 2025 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տրամադրելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

------ --------------------------- 2025 թ. № --------- -Ա

ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՎԱՐԿԱՆԻՇ ՈՒՆԵՑՈՂ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ՀԻՄՔՈՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածներով և հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 451-Ն որոշման հավելվածի 13-րդ կետը՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.     Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 19-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» N 68-Ա որոշման.

1)     հավելված 1-ի 5-րդ կետի 3-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել,

2)    հավելված 1-ը լրացնել 7-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«7. Մինչև ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան 27 տարին լրանալու օրը, տալ տարկետում Վահագն Աշոտի Սարգսյանին (ծնվ.՝ 03.06.2004 թ., հաշվառման հասցե՝ ք. Երևան, Գայի 1/1, 54 բն., Ցինխուայի hամալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.»:

2.    Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին և կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն կատարելու մասին» N 1055-Ա որոշման.

1)      հավելված 1-ի 3-րդ կետի 7-րդ, 52-րդ և 59-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել,

2)    հավելված 1-ը լրացնել 6-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«6. Մինչև ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան 27 տարին լրանալու օրը, տալ տարկետում հետևյալ անձանց՝

1)     Արթուր Սամվելի Մանուկյան (ծնվ.՝ 19.06.2006 թ., հաշվառման վայրը՝ ք. Երևան, Լենինգրադյան 10 շ, բն. 25, Սորբոնի համալսարան (Աբու Դաբի)): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

2)    Դավիթ Կարենի Դանիելյան (ծնվ.՝ 12.06.2006 թ., հաշվառման վայրը՝ ք Երևան, Չեխովի փող., 54 շ., բն. 40, Շանհայ Ծիաո Թոն համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

3)    Միքայել Վիգենի Բարսեղյան (ծնվ.՝ 02.11.2006 թ., հաշվառման վայրը՝ ք Երևան, Մաշտոցի պող. 54, բն. 30, Մյունխենի տեխնիկական համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.»:

3.    Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 17-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 982-Ա որոշման.

1)     հավելված 1-ի 4-րդ կետի 51-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել,

2)    հավելված 1-ը լրացնել 7-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«7. Մինչև ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան 27 տարին լրանալու օրը, տալ տարկետում  Արտյոմ Վահագնի Պողոսյանին (ծնվ.՝ 04.05.2007 թ., հաշվառման վայրը՝ ք. Երևան, Մոլդովական փող., 4/1, բն. 34, Փարիզ, Դոֆինի համալսարան-ՊՍԼ, Լոնդոնի մասնաճյուղ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.»

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ             Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

                                 

  • Տևողություն

    19.11.2025 05.12.2025
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 486

Տպել

Առաջարկներ`

Լուսինե Հարությունյան

23.11.2025

Առաջարկ ում եմ նախագծում ավելացնել դրույթ, ըստ որի տարկետում տրամադրվի ոչ միայն ավելի բարձր վարկանիշ ունեցող բուհ ընդունվելու դեպքում, այլ նաև այն դեպքերում, երբ ուսանողը մասնակցում է միջազգային գիտական ծրագրերի կամ ստանում է կրթաթոշակ աշխարհի լավագույն 100 բուհերից որևէ մեկում։ Սա կապահովի ոչ միայն կրթության շարունակականությունը, այլ նաև Հայաստանի գիտական ներուժի ինտեգրումը գլոբալ կրթական միջավայրում։

Առաջարկիս ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով.

  1. Կրթության անընդհատականության ապահովում
  2. Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների ուսումնառության ընդհատումը կարող է հանգեցնել գիտական և մասնագիտական զարգացման դանդաղեցման։ Տարկետման տրամադրումը բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումը շարունակելու համար թույլ կտա պահպանել ձեռքբերումների դինամիկան և խուսափել մարդկային կապիտալի կորուստից։
  3. Մրցունակության բարձրացում և միջազգային ինտեգրում
  4. Հայաստանի կրթական համակարգի ինտեգրումը միջազգային առաջատար բուհերի հետ կնպաստի գիտելիքի փոխանակմանը, նորարարական տեխնոլոգիաների ներմուծմանը և մասնագիտական հմտությունների զարգացմանը։ Սա համահունչ է ՀՀ կրթության զարգացման ռազմավարական նպատակներին՝ ապահովել որակյալ կրթություն և միջազգային համագործակցություն։
  5. Իրավական և սոցիալական արդարություն
  6. Գործող կարգով գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները կարող են մեկ անգամ ստանալ տարկետում յուրաքանչյուր կրթական ծրագրով։ Նոր առաջարկը հնարավորություն կտա բացառել այն իրավիճակները, երբ ուսանողը զրկվում է կրթությունը շարունակելու իրավունքից միայն այն պատճառով, որ ընդունվել է ավելի բարձր վարկանիշ ունեցող բուհ։
  7. Բյուջետային ազդեցության բացակայություն
  8. Նախագծի ընդունումը չի պահանջում լրացուցիչ ֆինանսական ծախսեր պետական բյուջեից, քանի որ տարկետման տրամադրումը կապված չէ ուսման վարձի փոխհատուցման հետ։

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: