Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Գնման գործընթացների կազմակերպման ժամկետների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

"   "  հունիսի 2018 թվականի N        -Ն

           

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ 2018 թվականին նախատեսված այն գնումները, որոնց կատարման նպատակով անհրաժեշտ գնման հայտերի կազմման համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 21-րդ կետով նախատեսված ժամկետը լրացել է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը, կարող են կազմակերպվել մինչև 2018 թվականի հուլիսի 20-ը ներառյալ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

            ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                            ՎԱՐՉԱՊԵՏ                                                                               ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Քննարկվել է

    30.05.2018 - 15.06.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8510

Տպել