Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ներառված պետական ոչ առևտրային կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությանը հանձնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-285-Ն օրենքի 44-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջից, այն է՝ «9․ Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից Ակադեմիայի համակարգի կազմակերպություններն անցնում են կրթության և գիտության ոլորտների պետական կառավարման լիազոր մարմնի ենթակայության տակ, որոնց վրա չեն տարածվում սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 27-րդ հոդվածի 19-րդ մասի կարգավորումները մինչև Կառավարության որոշմամբ և սույն օրենքի կարգավորումներով համապատասխան խոշորացված հանրային հետազոտական համալսարանների կազմում ներառվելը կամ սույն օրենքով սահմանված գիտական կազմակերպությունների տեսակներին համապատասխանեցվելը»։

 

3. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ներառված պետական ոչ առևտրային կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությանը հանձնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ ԳԱԱ համակարգում ներառված թվով 32 ՊՈԱԿ հանձնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությանը, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 1474-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ներառված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ցանկը, դրանց տիպային (օրինակելի) կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1474-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 954-Ն որոշումները:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ներառված պետական ոչ առևտրային կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությանը հանձնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը կապահովի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-285-Ն օրենքի 44-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջի կատարումը։

 

5. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին

«Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ներառված պետական ոչ առևտրային կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությանը հանձնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

6. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ներառված պետական ոչ առևտրային կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությանը հանձնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ ուժը կորցրած են ճանաչվում հետևյալ իրավական ակտերը՝

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 1474-Ն որոշում,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ներառված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ցանկը, դրանց տիպային (օրինակելի) կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1474-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 954-Ն որոշում

 

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

«Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ներառված պետական ոչ առևտրային կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությանը հանձնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է՝

 

ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» և «4.4 ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» բաժնների բարձրագույն կրթության և գիտության բարեփոխումներին առնչվող դրույթներից և ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ (N 1 հավելված) հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցա­ռումների ծրագրի «Կրթություն» և «Գիտություն» բաժինների նպատակներից, մասնավորապես՝

  • արդյունավետ կառավարման, հավասարակշռված հաշվետվողականության և թափանցիկության մեխանիզմների ինստիտուցիոնալ հենքի ստեղծման նպատակից․
  • գիտության ոլորտը կարգավորող իրավական դաշտի կատարելագործմանն ուղղված նպատակից։
  • Քննարկվել է

    17.11.2025 - 02.12.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 879

Տպել

Առաջարկներ`

Beatriche Grigoryan

02.12.2025

Առաջարկում եմ որոշման նախագծի 6-րդ կետի 1-ին ենթակետը և 7-րդ կետի 3-րդ ենթակետը «գիտատեխնոլոգիական» բառից հետո լրացնել «և այլ» բառերով, որպեսզի չսահմանափակվի Կազմակերպությունների իրենց մասնագիտացմանը համապատասխան հետազոտությունների իրականացմամբ ինչպես գործունեության նպատակները, այնպես էլ հնարավոր ձեռնարկատիրական գործունեության շրջանակները:

Միաժամանակ, որոշման նախագծի 7-րդ կետն առաջարկում եմ լրացնել հետևյալ բովանադակությամբ 6-րդ ենթակետով՝

«6) իր մասնագիտացմանը համապատասխան հետազոտությունների բնագավառներում ծառայությունների մատուցում:» բառերով, որը, ի լրումն որոշման նախագծով արդեն իսկ նշված ձեռնարկատիրական գործունեության տեսակների, կնպաստի Կազմակերպությունների մասնագիտացմանը համապատասխան հնարավորությունների շրջանակներում տարբեր ուղղություններով ծառայությունների մատուցմամբ ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ֆինանսական մուտքերի ապահովմանը՝ օժանդակելով Կազմակերպությունների ֆինանասական կայունությանն ու կանոնադրական նպատակների առավել արդյունավետ իրականացմանը:

Կարեն Գրիգորյան

29.11.2025

Համաձայն ՀՀ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» արդեն իսկ գործող օրենքի 44-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջի, առ այն, որ «9․ Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից Ակադեմիայի համակարգի կազմակերպություններն անցնում են կրթության և գիտության ոլորտների պետական կառավարման լիազոր մարմնի ենթակայության տակ, որոնց վրա չեն տարածվում ...», Ակադեմիայի համակարգի կազմակերպություններն արդեն իսկ դուրս են եկել Ակադեմիայի ենթակայության տակից, և պակասում է միայն ՀՀ կառավարության որոշումը այդպիսի լիազոր մարմին սահմանելու վերաբերյալ: Ըստ այդմ առաջարկվող նախագիծը անդրադառնում է արդեն իսկ Ակադեմիայի ենթակայության տակից դուրս եկած կազմակերպություններին որպես այնպիսին, որ կարծես թե դրանք դեռ գտնվում են Ակադեմիայի ենթակայության տակ: Համապատասխանաբար անհրաժեշտ է նախագծի վերնագրում և հաջորդիվ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ...» ձևակերպումը փոխարինել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ՆԱԽԿԻՆՈՒՄ ներառված ...» ձևակերպմամբ: Հակառակ դեպքում կառաջանա անորոշություն, թե հիշատակված օրենքը ուժի մեջ մտնելու պահից մինչև Կառավարության որոշումը ուժի մեջ մտնելու պահը հիշատակված կազմակերպությունները գտնվել են արդյուք գտնվել են Ակադեմիայի ենթակայության տակ: Եթե՝ ԱՅՈ, ապա դա կհակասի օրենքին, եթե՝ ՈՉ, ապա ինչու՞ են այդ կազմակերպությունները Կառավարության որոշման մեջ հիշատակվում որպես Ակադեմիայի համակարգում ներկայումս գործող կազմակերպություններ:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: