«Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» նախաձեռնության շրջա¬նակ¬նե¬րում Հայաստանի Հանրապետության 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրը
Հայաստանի Հանրապետությունը, լինելով «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնության անդամ 2011 թվականից, շարունակում է ամրապնդել թափանցիկության, հաշվետվողականության, մասնակցության և տեխնոլոգիական նորարարության արժեքները պետական կառավարման համակարգում։
ՀՀ կառավարության 2025–2027 թվականների ԲԿԳ գործողությունների ծրագրի նպատակն է խորացնել հանրային մասնակցությունը, զարգացնել բաց և թվային կառավարումը, բարձրացնել պետական համակարգի հաշվետվողականությունը և խթանել հակակոռուպցիոն, դատաիրավական ու տեղական ժողովրդավարական բարեփոխումները։
Ծրագրով ընդգրկված են մի շարք ռազմավարական հանձնառություններ, ներառյալ՝
-
տվյալների քաղաքականության և կիբեռանվտանգության իրավական դաշտի ձևավորում,
-
մասնակցային կառավարման ինստիտուցիոնալ ամրապնդում,
-
էլեկտրոնային գնումների և իրական շահառուների համակարգերի կատարելագործում,
-
տեղական մակարդակում հանրային մասնակցության նոր մեխանիզմների ներդրում,
-
նվերների և կոռուպցիոն ռիսկերի վերլուծության ավտոմատ համակարգի ներդրում,
-
բաց և թափանցիկ արդարադատության ապահովում «e-Court-statistics» գործիքի միջոցով։
Գործողությունների ծրագիրը մշակվել է կառավարության, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և միջազգային գործընկերների համատեղ աշխատանքի արդյունքում՝ հիմք ընդունելով հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության և թվայնացման քաղաքականության նպատակները։
Այն միտված է ձևավորելու քաղաքացիակենտրոն, թափանցիկ և համագործակցային կառավարում՝ ազգային և տեղական մակարդակներում՝ Հայաստանի՝ ԲԿԳ ղեկավար կոմիտեում անդամակցության շրջանակում ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման համատեքստում։
-
Քննարկվել է
12.11.2025 - 28.11.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Հանրային կառավարում
-
Գերատեսչություն
Վարչապետի աշխատակազմ
-
Կարգավիճակ
Դիտումներ` 541
Տպել