ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 170-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՏԵՂԵԿԱՆՔ - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 170-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Իրավական ակտի անհրաժեշտությունը
Սևան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2025թվականի մարտի 27-ի N 356-L որոշմամբ ընդունված «Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագրի» շրջանակներում Սևան համայնքի բյուջե մուտքագրված միջոցների արտացոլման անհրաժեշտությամբ, համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում երեխաների թվաքանակի և որոշ հաստիքների ավելացմամբ ծախսային պլանների վերանայմամբ, ինչպես նաև մի շարք հոդվածային տեղաշարժերով, ըստ ոլորտների գումարների տեղաբաշխմամբ՝ հիմք ընդունելով «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ կետը, մասնավորապես`
Եկամտային մաս
1. Այլ եկամուտներ հաշվի պլանը ավելացնել 4 973 200 հազ. դրամով և սահմանել 27 628 300 դրամ.
Ծախսային մաս
1. Սևանի համայնքապետարանի աշխատակազմ /01-01-01/
- հոդված 4111 / աշխատավարձ/ ՝ պլանը պակասեցնել 445 440 դրամով և սահմանել 289 554 560 դրամ.
- հոդված 4212 / էներգետիկ ծառայություններ/՝ պլանն ավելացնել 5 000 000 դրամով և սահմանել 65 000 000դրամ.
- հոդված 4215/ ապահովագրական ծախսեր/ ՝ պլանն ավելացնել 100 000 դրամով և սահմանել 350 000 դրամ.
- հոդված 4267 /կենցաղային և հանրային սննդի նյութեր/ ՝ պլանն ավելացնել 500 000 դրամով և սահմանել 3 000 000 դրամ.
2. ՔԿԱԳ բաժնի պահմանման ծախսեր
- Հոդված 4111 /աշխատավարձ/՝ պլանն ավելացնել 445 440 դրամով և սահմանել 2 672 640 դրամ.
3. Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /01-6-1/
- հոդված 4241 /մասնագիտական ծառայություններ/ ՝ պլանն ավելացնել 1000 000 դրամով և սահմանել 16 000 000 դրամ.
- հոդված 4269 / հատուկ նպատակային այլ նյութեր/ պլանն ավելացնել 500 000 դրամով և սահմանել 5000 000 դրամ.
- հոդված 4657 /կապիտալ դրամաշնորհներ/՝ պլանը պակասեցնել 23 600 000 դրամով և սահմանել 70 631 200 դրամ.
- հոդված 5129 /այլ մեքենա, սարքավորումներ/ պլանը պակասեցնել 1800 000 դրամով և սահմանել 17 450 000 դրամ:
3. Տնտեսական հարաբերություններ /04-0-0/
- գյուղատնտեսություն /04-0-2/
- 4241 /մասնագիտական ծառայություններ/ հոդվածի պլանն ավելացնել 4 973 200 դրամով սահմանել 7 783 200 դրամ.
4. Կենսաբազմազանություն և բնության պաշտպանություն /05-4-1/
-5131 /աճեցվող ակտիվներ/ հոդվածն ավելացնել 1 800 000 դրամով և սահմանել 6 800 000 դրամ:
5. Հանգիստ, մշակույթ և կրոն /08-0-0/
- «Համայնքային մշակութային կենտրոն ՀՈԱԿ» հոդված 4511 / սուբսիդիա/ պլանն ավելացնել 5 000 000 դրամով և սահմանել 41 000 000 դրամ.
6. Կրթություն / 09-0-0/
- «Սևան համայնքի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ Հոդված 4511 / սուբսիդիա/ ՝ պլանն ավելացնել 4 000 000 դրամով և սահմանել 52 000 000 դրամ.
- «Սևան համայնքի Ս. Պետրոսյանի անվան թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ Հոդված 4511 /սուբսիդիա/ ՝ պլանն ավելացնել 2 000 000 դրամով և սահմանել 55 000 000 դրամ.
- «Սևան համայնքի Գագարին բնակավայրի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ Հոդված 4511 /սուբսիդիա/ ՝ պլանն ավելացնել 1500 000 դրամով և սահմանել 22 500 000 դրամ.
- «Սևան համայնքի Վարսեր բնակավայրի «Ժպիտներ» մանկապարտեզ» ՀՈԱԿ Հոդված 4511 /սուբսիդիա/՝ պլանն ավելացնել 2 500 000 դրամով և սահմանել 22 500 000 դրամ.
- «Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ Հոդված 4511 / սուբսիդիա/ ՝ պլանն ավելացնել 2 000 000դրամով և սահմանել 33 000 000 դրամ.
- «Սևան համայնքի Չկալովկա բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ Հոդված 4511 / սուբսիդիա/ ՝ պլանն ավելացնել 1 000 000 դրամով և սահմանել 11 000 000 դրամ.
- «Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի «Մանչուկ» մանկապարտեզ» ՀՈԱԿ Հոդված 4511 / սուբսիդիա/՝ պլանն ավելացնել 1 000 000 դրամով և սահմանել 37 000 000 դրամ.
- «Սևան համայնքի Զովաբեր բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ Հոդված 4511 / սուբսիդիա/ ՝ պլանն ավելացնել 3 500 000 դրամով և սահմանել 16 500 000 դրամ.
- «Սևան համայնքի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ Հոդված 4511 /սուբսիդիա/ ՝ պլանն ավելացնել 13 000 000 դրամով և սահմանել 54 000 000 դրամ.
- «Սևան համայնքի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ Հոդված 4511 / սուբսիդիա/՝ պլանն ավելացնել 1 000 000 դրամով և սահմանել 55 000 000 դրամ.
- «Սևան համայնքի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ Հոդված 4511 /սուբսիդիա/ ՝ պլանն ավելացնել 1 000 000 դրամով և սահմանել 29 000 000 դրամ.
- «Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի արվեստի դպրոց» ՀՈԱԿ Հոդված 4511 / սուբսիդիա/ ՝ պլանն ավելացնել 1 000 000 դրամով և սահմանել 14 000 000 դրամ:
Առկա իրավիճակը
Անհրաժեշտություն է առաջացել կատարելու ֆինանսական նշված հատկացումները և բյուջետային փոփոխությունները, որը հնարավորություն կընձեռի համայնքի առաջնահերթությունները և ընթացիկ խնդիրները կարգավորել, գործընթացը դարձնել առավել սահուն:
Կարգավորման առարկան
Համայնքային բյուջեում փոփոխություններ կատարելու գործընթացն ապահովվում է «Տեղական ինքնակառավարման մասին», «Հայաստանի Հանրապետություն բյուջետային համակարգի մասին» օրենքներով:
Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության բնականոնության, իրականացվող ծրագրերի արդյունավետության ապահովում:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված անձինք
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված անձինք են՝
- համայնքի ղեկավար
- համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժին
-
Քննարկվել է
10.11.2025 - 25.11.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական, Տեղական ինքնակառավարում
-
Գերատեսչություն
Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
-
Կարգավիճակ
Դիտումներ` 550
Տպել