21.11.2025
Միայնակ կանանց շրջանում ծնլիությունը խթանելու նպատակով, այս խմբի կանանց առաջի կամ գոնե երկրորդ երախայի նպաստը նույնպես դարձնել 50000 դրամ մինչև 18 տարեկանը։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական նպաստների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը «Պետական» բառը փոխարինել «Սույն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում պետական» բառերով, իսկ «օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում» բառերը փոխարինել «, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.2-րդ մասով.
«6.2) երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստը.»:
2) 10-րդ կետում «․» կետադրական նշանը փոխարինել «։» կետադրական նշանով, իսկ 1-ին մասի 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 23.2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ մասով.
«9. Չաշխատող անձին տրվող մայրության նպաստը վճարվում է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով վարձու աշխատողին տրվող ժամանակավոր անաշխատունակության կամ մայրության նպաստի համար սահմանված կարգով։»:
Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«1. Եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով, երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունեն երեխայի (որի ծննդյան կապակցությամբ ծագել է ծննդյան միանվագ նպաստի իրավունքը, այսուհետ՝ նոր ծնված երեխա) ծնողը, որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ՝ ծնող) եթե՝
1) ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով,
2) նոր ծնված երեխան չունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ, բացառությամբ երեխայի խնամակալի (երբ երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակվում է երեխայի խնամակալին),
3) նոր ծնված երեխան չի գտնվում բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում (բացառությամբ ապաստարանում կամ երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում) կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունում,
4) նոր ծնված երեխայի՝ օտարերկրյա պետությունում ծնված լինելու դեպքում երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ ծնողը և նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում,
5) նոր ծնված երեխայի՝ օտարերկրյա պետությունում ծնված լինելու դեպքում երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ծնողն ու նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետությունում այդ երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ չի նշանակվել (վճարվել),
6) օտարերկրյա քաղաքացի ծնողը նոր ծնված երեխայի ծննդյան օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ ծնողը և նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետությունում այդ երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ չի նշանակվել (վճարվել),
7) չի լրացել նոր ծնված երեխայի մեկ տարին:».
2) 1.1-ին, 1.2-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
3) 4-րդ, 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
4) 2-րդ մասում «կազմակերպությունում (մանկատանը)» բառերը փոխարինել «հաստատությունում (բացառությամբ ապաստարանում կամ երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում) կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունում» բառերով.
5) 7-րդ մասը «Երեխայի ծննդյան» բառերը փոխարինել «Միաժամանակ մեկից ավելի երեխայի ծնվելու դեպքում երեխայի ծննդյան» բառերով:
Հոդված 5. Օրենքի 25-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «դիմումը և » բառերից հետո լրացնել «Կառավարության սահմանած դեպքերում՝» բառերով․
2) 2-րդ մասից հանել «, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (այդ թվում՝ երեխայի կարգաթիվը որոշելու համար անհրաժեշտ)» բառերը.
3) 3-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«3. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար հիմք են ընդունվում՝
1) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալները․
2) քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալները․
3) Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի տվյալները․
4) լիազոր մարմնի կողմից վարվող շտեմարանները․
5) դիմումին կից ներկայացված փաստաթղթերը:».
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.
«9. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը (տվյալները) լիազոր մարմնի կողմից վարվող շտեմարանների, Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների, Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի միջև փոխանակելու կարգը, տեղեկատվության (տվյալների) կազմը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին գլխով.
Քննարկվել է
08.11.2025 - 24.11.2025
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
Գերատեսչություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Կարգավիճակ
Դիտումներ` 1047
Տպել21.11.2025
Միայնակ կանանց շրջանում ծնլիությունը խթանելու նպատակով, այս խմբի կանանց առաջի կամ գոնե երկրորդ երախայի նպաստը նույնպես դարձնել 50000 դրամ մինչև 18 տարեկանը։
17.11.2025
Նախագծի 2-րդ և 11-րդ հոդվածներով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի (այսուհետև՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը և օրենքի 8․1 գլուխը (լրաց. 04.03.20 ՀՕ-137-Ն), որոնք վերաբերում են խնամակալության նպաստի համակարգում հաշվառված տասնչորս տարին չլրացած անչափահասների նկատմամբ խնամակալ նշանակված անձանց «Խնամակալության նպաստ» ստանալու իրավունքին։ Օրենքի 36.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ խնամակալ նշանակված անձին խնամակալության նպաստի համակարգում հաշվառելու համար ՀՀ կառավարության կողմից պետք է սահմանվեին չափորոշիչներ։ Հետևապես խնամակալության նպաստի իրական կիրառումն ու տրամադրումը կախված էր ՀՀ կառավարության կողմից ենթաօրենսդրական ակտի ընդունումից, որն առ այսօր չի ընդունվել։
Հարկ է նշել, որ Նախագծի հիմնավորման մեջ բացակայում է «խնամակալության նպաստը» որպես պետական նպաստի տեսակ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ հիմնավորումը, մինչդեռ իրավակիրառման բացերի պատճառով, առանց հիմնավորման դրանց ուժը կորցրած ճանաչելը խնդիրը չի լուծում, այլ խորացնում է խնամակալության տակ գտնվող երեխաների սոցիալ-տնտեսական երաշխիքների ապահովումը։ Խնամակալության նպաստի սահմանումը բխում է երեխայի իրավունքների պաշտպանության պետական քաղաքականության նպատակներից, իսկ այդ համակարգի վերացնելը կարող է հանգեցնել երեխայի լավագույն շահերի վնասմանը։
17.11.2025
Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածից հանել «իսկ 1-ին մասի 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել» և 11-րդ հոդվածում «Օրենքի 8.1 գլուխն ուժը կորցրած ճանաչել» ձևակերպումները, կամ որպես այլընտրանք՝ մշակել տասնչորս տարին չլրացած անչափահասների նկատմամբ խնամակալ նշանակված անձանց համար սոցիալական աջակցության հստակ, կիրառելի և ենթաօրենսդրական ակտով սահմանված չափորոշիչներ, որոնց միջոցով հնարավոր կլինի ապահովվել երեխայի լավագույն շահը և խնամակալի կողմից այս կարևոր գործառույթի պատշաճ իրականացումը։