Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1119-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

Ներկայումս ՀՀ-ում ինտեգրված առողջապահական համակարգի ստեղծման նպատակահարմարության և առկա հնարավորությունների գնահատման վերաբերյալ ՀՀ Վարչապետի հանձնարարականի շրջանակներում առաջարկվում է Բերդի տարածաշրջանում գործող Պաշտպանության նախարարության զորամասերի և ստորաբաժանումների բուժապահովման խնդիրների կատարումը հանձնարարել «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը՝ Զինված ուժերի բուժապահովման համակարգի արդյունավետությունը և զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց ու նրանց ընտանիքների անդամների բուժօգնության և սպասարկման ծառայությունների հասանելիությունը բարելավելու նպատակով հետագա միջոցառումների նախորոշման նպատակով:

  • Տևողություն

    05.11.2025 21.11.2025
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Գերատեսչություն

    Պաշտպանության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 806

Տպել

Առաջարկներ`

Աննա Հարությունյան

12.11.2025

Ոչ միայն Բերդ ԲԿ-ն է սպասարկում զինծառայողների,այլև Բերդի զին հոսպիտալ է սպասարկում քաղաքացիական անձանց:Բերդի զին հոսպիտալը կայացած կառույց է' ապահովված մասնագետներով,որը չէի ասի Բերդ ԲԿ-ի մասին,քանի որ Բերդ ԲԿ-ն ունի մասնագետների կարիք,եթե նույնիսկ կան մասնագետներ,ապա թոշակառու,որոնք մի քանի տարի հետո հնարավոր է' անցնեն վաստակած հանգստի:Ռազմաբժշկական ֆակուլտետը ավարտած յուրաքանչյուր շրջանավարտի եթե ուղարկեն սահմանամերձ շրջան,նրանք այլընտրանք չունեն,իսկ բժշկական համալսարանը ավարտած շրջանավարտները ցանկություն չունեն աշխատելու Երևանից մի քանի հարյուր կմ հեռավորության վրա,։Համայնքի բնակիչների վրա ավելանալու է ֆինանսական բեռը,քանի որ քաղաքացին այլընտրանք չի ունենալու,յուրաքանչյուր բժշկական ծառայությունից օգտվելու համար հասնելու է ք Երևան։ Զին ծառայողները հավանաբար կսպասարկվեն սոց փաթեթի շահառուների նման,այսինքն նորմալ բուժ սպասարկում չեն անցնի:Իսկ եթե չարդարացրեց ինտեգրված առողջապահական համակարգը,վերաբացվելու է զին հոսպիտալը? Զինվորը կատարելու է բժշկի հրամանները? Բժշկական հաստատությունների օպտիմալացումից հետո չի լինելու ադմինիստրատիվ աշխատողներ,տնօրեն, բնականաբար չի լինելու վերահսկողություն,որը իր մեջ պարունակելու է անվտանգային ռիսկեր: Ուսումնասիրեցեք Բերդ ԲԿ-ի հնարավորությունները:Ինչ է լինելու զին հոսպիտալի աշխատակիցների հետ,գործազրկություն ,հետևաբար արտագաղթ,սահմանամերձ համայնքի բնակչության թվաքանակի նվազում:Մի խոսքով ծրագիր,որը ոչ թե օգուտ է տալու,այլ վեր է ածվելու քաոսի:

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: