Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

  1. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը և կարգավորման նպատակը.

«Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի (այսուհետ՝ նաագիծ) ընդունման անհրաժեշտությունը բխում է «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասի, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի պահանջներից:

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 մայիսի 22-ի նիստում ընդունված «Պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրության օրինակելի ձևը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման հիման վրա՝ հաշվի առնելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և վիճակագրական կոմիտեի գործունեությունը կանոնակարգող իրավական այլ ակտերով նախատեսված առանձնահատկությունները:

Վիճակագրական կոմիտեի գործունեությունը կարգավորվում է «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք): Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ Վիճակագրական կոմիտեն Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա պետական մարմին է, որն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է, ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով և այլ իրավական ակտերով: Հետևաբար՝ նախագիծը մշակվել է Օրենքի պահանջներին համապատասխան, մասնավորապես՝ ՀՀ վարչապետի, ՀՀ վիճակագրության պետական խորհրդի և Վիճակագրական կոմիտեի նախագահի լիազորությունները սահմանելիս հաշվի են առնվել նաև Օրենքով սահմանված Վիճակագրական կոմիտեի անկախությանը վերաբերող դրույթները:

 

 

 

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

          Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից:

         

  1. 3. Ակնկալվող արդյունքը

          Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի ՀՀ վիճակագրական կոմիտեի կանոնադրությունն ու կառուցվածքը:

 

  • Քննարկվել է

    29.05.2018 - 14.06.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տնտեսական

  • Նախարարություն

    ՀՀ վիճակագրական կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 12321

Տպել