Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԽՆԱՄՔԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԽՆԱՄԱԿԱԼԻ ԿԱՄ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԽՆԱՄՔԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԽՆԱՄԱԿԱԼԻ ԿԱՄ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

1.    Անհրաժեշտությունը

          2024թ.-ի նոյեմբերի 14-ին ուժի մեջ է մտել «Սոցիալական աջակցության մասին» օրենքը, որը սահմանել է լիազորող նորմեր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանների ընդունման համար: Այդ լիազորող նորմերից մեկը՝ վերը նշված օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը, նախատեսում է, որ պետական լիազոր մարմինը հաստատում է երեխաներին տրամադրվող խնամքի (բացառությամբ խնամատար ընտանիքներում կամ խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիքում իրականացվող խնամքի), կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին կամ ընտանիքին ճաշարանի կողմից սննդի կազմակերպման, սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով, ժամանակավոր օթևանում կացարանով ապահովման սոցիալական ծառայությունների տրամադրման նվազագույն չափորոշիչները` անկախ ծառայություն մատուցողի սեփականության ձևից, կազմակերպաիրավական տեսակից և ֆինանսավորման աղբյուրից։

          Երեխաների խնամքի համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչների վերաբերյալ ներկայացված լրացումները և փոփոխությունները պայմանավորված են «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքին, ինչպես նաև «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիային, Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 2009թ. նոյեմբերի 20-ին ընդունած` «Երեխաների այլընտրանքային խնամքի ուղեցույցներին» (այսուհետ՝ Ուղեցույց)[1], ինչպես նաև Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի CM/Rec(2005)5 հանձնարարականն անդամ-պետություններին` հաստատություններում ապրող երեխաների իրավունքների վերաբերյալ[2] և մի շարք այլ փաստաթղթերին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Ուսումնասիրվել է նաև այլ երկրների փորձը` այլընտրանքային խնամքի հաստատությունների համար սահմանված չափորոշիչները[3]:   



[3] Տե՛ս` Moving Forward: Implementing the “Guidelines for the Alternative Care of Children’ (CELIS, ISS, UNICEF, Oak Foundation, SOS Children’s Villages), National Standards for Children’s Residential Centres (Dublin), Quality for Children Standards for Out-of-Home Child Care in Europe (IFCO, SOS Children’s Villages, FICE), Policies and Procedures for Children’s Residential Centres (HSE Dublin North East), Raising the Standards: Quality childcare provision in East and Central Africa (Save the Children), Children’s Homes: National Minimum Standards, Children’s Home Regulations (UK), Постановление Правительства Российской Федерации от 24.05.2014 г. № 481 “О деятельности организаций для детей-сирот и детей, оставшихся без попечения родителей, и об устройстве в них детей, оставшихся без попечения родителей”, Постановление от 12 Марта 2008 Г. N 165/7 об Утверждении порядка выплаты ежемесячных денежных средств на личные расходы детям-сиротам и детям, оставшимся без попечения родителей, а также лицам из числа детей-сирот и детей, оставшихся без попечения родителей և այլն:

 

 

  • Քննարկվել է

    30.10.2025 - 17.11.2025

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1119

Տպել

Առաջարկներ`

Մարուսյա Բաբայան

03.11.2025

Նախագծի ընդունումը կարևոր և մարդակենտրոն նախաձեռնություն է, որը նպատակ ունի գործող նվազագույն չափորոշիչները համապատասխանեցնել «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքին, ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիային, ինչպես նաև «Երեխաների այլընտրանքային խնամքի ուղեցույցով» սահմանված միջազգային չափորոշիչներին։

Այս նախաձեռնությունը միտված է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը՝ ապահովելով նրանց իրավունքների լիարժեք իրացումը և խնամքի ու պաշտպանության բարձր որակ։ Նախագիծը ներառում է մի շարք կարևոր կարգավորումներ: Այս նախաձեռնությունը ոչ միայն լրացնում է ոլորտային կարգավորման բացերը, այլև ամրապնդում է պետության հանձնառությունը՝ ապահովելու յուրաքանչյուր երեխայի արժանապատիվ, անվտանգ և հոգատար միջավայր՝ անկախ նրա սոցիալական կամ ընտանեկան իրավիճակից։

Արփիկ Գևորգյան

02.11.2025

Շատ ողջունելի նախագիծ է։ Առաջին հերթին կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների առկայությունը բոլոր մարզերում պետք է լինի պարտադիր հարազատների հետ շփումը հեշտացնելու համար, հաջորդիվ ստեղծել նպաստավոր պայմաններ, ապահովել որակ և այլ նվազագույն պահանջներ։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: