ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1446-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի N 1446-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի «Ոստիկանության ծառայողի համազգեստի նկարագիրն ու այն կրելու ժամկետները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 4-ի N 886-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1446-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի N 1446-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում) գործող օրենսդրության կարգավորումներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Ներկայացվող նախագծով նախատեսվում է Որոշումը համապատասխանեցնել գործող օրենսդրությանը՝ կատարելով համապատասխան խմբագրական փոփոխություններ։
3․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում եկամուտների կամ ծախսերի փոփոխություններ չեն նախատեսվում։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 1803-Լ որոշմամբ հաստատված ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարության և դրանից բխող 2024-2026 թվականների ծրագրում ներառված 5-րդ՝ Ոստիկանության արտաքին նկարագրի բարելավում, միասնականացում գործողության ապահովում։
6. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում արդյունքում Որոշումը կհամապատասպանեցվի գործող օրենսդրության վերաբերելի խմբագրական փոփոխություններին
-
Քննարկվել է
27.10.2025 - 11.11.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Գերատեսչություն
Ներքին գործերի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 1292
Տպել