Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Համաձայն՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 81-րդ հոդվածի իրավակարգավորումների՝ անձն իրավունք ունի մինչև 2018 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար հրաժարվելու սոցիալական վճար կատարելու պարտականությունից (պարտադիր կուտակային բաղադրիչին մասնակցելուց), եթե սահմանված ժամկետում  ներկայացրել է համապատասխան դիմում։ Ըստ այդմ, 2018 թվականի հուլիսի 1-ից սոցիալական վճար կատարելը կամ պարտադիր կուտակային բաղադրիչին մասնակցելը պարտադիր է 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված բոլոր վարձու աշխատողների համար՝ անկախ գործատուի կազմակերպաիրավական կարգավիճակից։ Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում արձանագրված քաղաքական իրողությունների համատեքստում անհրաժեշտություն է առաջացել անդրադարձ կատարել նախորդ բոլոր խնդրահարույց նախաձեռնություններին, այդ թվում՝ լուծումներ առաջադրել պարտադիր կուտակային բաղադրիչի կապակցությամբ առկա խնդիրներին։

Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել կատարել ավելի խորքային ուսումնասիրություններ և վերլուծություններ, քննարկել բոլոր հնարավոր տարբերակները և այդ տարբերակների հետևանքները, դրանց ազդեցությունը մեր երկրի սոցիալ տնտեսական կյանքի վրա։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է փոփոխություններ կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում։ Նախագիծն ընդունվելու դեպքում կհետաձգվի պարտադիր կուտակային բաղադրիչի գործարկումը, ինչը հնարավորություն կտա կատարել համապատասխան վերլուծություններ և հիմնարար լուծումներ առաջադրել պարտադիր կուտակային բաղադրիչի կապակցությամբ առկա խնդիրներին։

 

 

 

  • Քննարկվել է

    29.05.2018 - 14.06.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 15532

Տպել

Առաջարկներ`

Մարիաննա Կալեջյան

08.06.2018

Կողմ եմ օրենքի ընդունմանը, քանի որ "Կուտակային կենսաթոշակների մասին" ՀՀ օրենքը գործող խմբագրությամբ լիարժեք գործարկումը էլ ավելի են խորացնելու թերի համակարգի արդյունքում առաջացող քաղաքացիներին հասցվող վնասը, իսկ պետությանը դնելու է անելանելի վիճակի մեջ: Կասեցման ընթացքում Մայր օրենքում պետք է վերամշակվեն գումարների վերադարձնելիության պայմանները, վերանայվի գումարը՝ դեպի պակասեցում և ամրագրվի պակաս գումարի շեմը՝ առանց այն հետագայում բարձրացնելու հնարավորության հաջորդող կառավարությունների կողմից: Պետք է նաև մշակվի մեխանիզմ՝ կամավոր վճարումներին անցում կատարելու ուղղությամբ, որի համար պետք է խրախուսման մեխանիզմներ մշակվեն և ներդրվեն մայր օրենքի մեջ: Պարտադիր բաղադրիչը ի վերջո պետք է հանվի, քանի որ այն հակասում է սեփականության իրավունքի ազատ տնօրինելու սկզբունքին, իսկ օրենքի ֆինանսական ինստրումներները ենթադրում են կոմերցիոն բնույթի գործարքների մի շարքի կնքում, ներառյալ՝ ֆոնդի կառավարչի հետ, հետևբավար՝ ռիսկի վրա հիմնված ձեռնարկումներ, ուստի ևպարտադիր լինել չեն կարող: Ուստի մայր օրենքը պետք է ենթարկվի հիմնարար ռեկոնստրուկցիայի, որը որ պահանջում է ժամանակ և բարձր պատրաստավծություն ունեցող և համաշխարհային փորձ ունեցող մասնագետների մանրակրկիտ աշխատանք: Համակարգի ներկայիս մասնակիցների գումարներն են պետք է վերահաշվարկվեն նոր մշակվելիք օրենքի համաձայն:

Մուշեղ Մկրտչյան

01.06.2018

Իմ կարծիքով քաղաքական իրողություններով պայմանավորված նշված օրենքի պարտադիր նորմի կիրառումը հիմնավորված չէ`քանի որ առանց այն էլ մենք անհիմն այն երկարաձգեցին մինչև 2018 թվ հուլիսի 1 ը: Օրենքի գործողության երկարաձգումը `երկարաձգման համար անիմաստ է,եթե այն համակարգային առումով պարտադիրը`կամավոր չպետք է դառնա

Շմավոն Ավագյան

31.05.2018

Առաջարկում եմ կուտակային համակարգի միանալը լինի միայն կամավոր, քանի որ <<պարտադիր>> նորմը իմ կարծիքով հակասահմանադրական է, միաժամանակ օրենքում ստեղծվի հնարավորություն համակարգին միացած անձանց կողմից հրաժարվելու հնարավորությունը/հաշվի առնելով այն հանգամանքը, որ համակարգի ներկայիս մասնակիցների զգալի մասը համակարգին միացել են ստիպված <<կամավոր>> : Միաժամանակ <<ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի 56 հոդվածի 1-ին մասի 1-ին կետում <<ճանաչվել է երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ>> ին ավելացվեն նաև առաջին և երկրորդ աստիճանի հաշմանդամ բառերը, քանի որ նույնիսկ առաջին և երկրորդ աստիճանի դեպքում կարիք է լինում հավելյալ ծախսեր իրականացնել բուժման և առողջության պահպանման համար /իմ անձնական փորձից/ և ներկայում հնարավորություն չունենալով բուժվելու ապագայում թեկուզ և բարձր կենսաթոշակը չի կարող վերականգնել հասցված վնասը.

Տեսնել ավելին