«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N1354-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N1354-Ն ՈՐՈՇՄԱՆ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՈՐՈՇՈՒՄ)
1. Անհրաժեշտությունը
ՀՀ էկոնոմիկայի նախարարության նպատակն է տնտեսական քաղաքականության մշակումը, իրականացումը, համակարգումը և արդյունքների գնահատումը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ոլորտներում։
Նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է տնտեսական հետազոտություններ, ցուցանիշների հավաքագրում, վերլուծություններ ու գնահատումներ և դրանց արդյունքների հիման վրա մշակում է տնտեսական քաղաքականություն։ Նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է մի շարք գործառույթներ, մասնավորապես՝ առաջարկություններ է ներկայացնում մաքսային, հարկային և ոչ հարկային եկամուտների, սոցիալական, ֆինանսական, բյուջետային, դրամավարկային և սակագնային քաղաքականության վերաբերյալ, ապահովում արտաքին տնտեսական համագործակցություն, մշակում և իրականացնում է գյուղատնտեսության տեխնոլոգիական վերազինման և ինովացիոն լուծումների ներդրման աջակցության հիմնական մեխանիզմները, ուղղությունները և գործողությունները, ապահովում է տեխնոլոգիական վերազինման և ինովացիոն լուծումների ուղղությամբ մասնավոր հատվածի ծրագրերը խթանող գործիքակազմի կիրառումը և այլն։
Վերոնշալ գործառույթների շրջանակում Որոշման ներկայացումը պայմանավորված է նաև՝
Ø ՀՀ կառավարության կողմից 31 հուլիսի 2025 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության արտահանման խթանման 2025-2030 թվականների ռազմավարական ծրագիրը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1068-Լ որոշմամբ նախատեսված գործողությունների ծրագրի լիարժեք և ամբողջական իրականացման անհրաժեշտությամբ։
Ø Արտահանում և ներմուծում իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց վերաբերյալ տեղեկատվության առկայությունը ոչ միայն տեխնիկական, այլև ռազմավարական նշանակություն ունեցող գործընթաց է։ Այն արտահանման խթանման ծրագրերի արդյունավետ իրագործման հենասյուներից մեկն է և ապահովում է քաղաքականության մշակման ու իրագործման փաստահենությունը՝ ի նպաստ Հայաստանի տնտեսական ներուժի լիարժեք օգտագործման։
Ø Վերոնշյալ տեղեկատվության հասանելիությունը կապահովի՝
§ արտահանման պոտենցիալ ունեցող կազմակերպությունների հայտնաբերում,
§ ոլորտային տվյալների հավաքագրում,
§ գործարար համաժողովներին և միջազգային ցուցահանդեսներին հայկական արտադրողների մասնակցության նպատակային կազմակերպում։
Ø Հավաստի և ամբողջական տվյալների հասանելիությունը առանցքային նշանակություն ունի հետևյալ գործընթացների արդյունավետ կազմակերպման համար՝
§ ռազմավարության մշտադիտարկում և գնահատում,
§ արտահանման խթանման ռազմավարության իրագործման ընթացքում ի հայտ եկող խնդիրների արձանագրում և վերլուծություն,
§ մասնավոր հատվածի և գործարար միությունների ներգրավման բարձրացում։
Տվյալների վրա հիմնված մոտեցման շնորհիվ հնարավոր կլինի արտահանող ընկերություններին դասակարգել ըստ ոլորտների՝ ապահովելով խթանման միջոցառումների առավել թիրախային և արդյունավետ իրականացում։
Ø Արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվող իրավաբանական և ֆիզիկական անձանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը թույլ կտա ունենալ ամբողջական օպերատիվ տեղեկատվություն ապրանքային շուկաներում գործող անձանց և դրանց վարքագծի վերաբերյալ։
Ø Վերջիններիս կողմից սակագնային արտոնությունների կիրառմամբ ապրանքների ներմուծման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ այլ անդամ պետություններ կողմից ընդունված առանձին ապրանքների նկատմամբ ներմուծման և արտահանման սահմանափակումների և արգելքների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը թույլ կտա ժամանակին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր ՀՀ պարտավորությունների կատարումն ապահովելու ուղղությամբ։
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության որոշ մարմինների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև տեղեկատվություն փոխանակելու մասին» N1354-Ն որոշման N 10 հավելվածի համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստանում է նշյալ հավելվածով հաստատված տեղեկատվությունը։
Խնդիր է միկրոմակարդակում տեղեկատվության բացակայությունը։ Համապատասխան վերլուծությունների իրականացման ընթացքում անհրաժեշտություն է առաջանում միկրոմակարդակում գնահատումներ իրականացնել (օրինակ՝ ապրանքների արտահանման և ներմուծման ծավալների փոփոխության պատճառներ), ինչն անհնար է ցուցանիշների Որոշմամբ հայցվող տեղեկատվության բացակայության դեպքում։
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Կարգավորման առարկան է՝ ՀՀ կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության որոշ մարմինների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև տեղեկատվություն փոխանակելու մասին» N1354-Ն որոշման հավելվածներով հաստատված տեղեկատվության օպերատիվ հասանելիության ապահովումը Էկոնոմիկայի նախարարությանը, ինչը կնպաստի Էկոնոմիկայի նախարարության համապատասխան ոլորտների զարգացմանը միտված գործառույթների ամբողջական իրականացմանը։
Արտահանման խթանման նպատակով պետական աջակցության գործիքակազմի հասցեական կիրառման և աջակցության արդյունավետության բարձրացման տեսանկյունից ևս կարևորում ենք միկրոմակարդակում հասցեական տեղեկատվության առկայությունը։
ԵԱՏՄ այլ անդամ պետությունների կողմից ընդունված առանձին ապրանքների նկատմամբ ներմուծման և արտահանման սահմանափակումների և արգելքների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը թույլ կտա ժամանակին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ ՀՀ պարտավորությունների կատարումն ապահովելու համար։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
5. Ակնկալվող արդյունքը
Որոշման ընդունումը թույլ կտա լիարժեք և ամբողջությամբ իրականացնել սույն հիմնավորման «1․ Անհրաժեշտությունը» և «3․ Կարգավորման նպատակը և բնույթը» կետերում բերված նպատակները, ինչը կնպաստի Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող քաղաքականությունների թիրախային և արդյունքային ցուցանիշների ամբողջական ապահովմանը։
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Ø ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ կառավարության 2021-2026 թվականների․ ծրագիրը հաստատելու մասին» N1363-Ա որոշման «2․ Տնտեսություն» բաժնի «Արտաքին տնտեսական քաղաքականություն և արտահանման խթանում» և «Գործարար և ներդրումային միջավայրի բարելավում» ենթակետեր, ինչպես նաև «Կառավարության տնտեսական քաղաքականության նպատակներ» և «Մինչև 2026 թվականը Կառավարության տնտեսական թիրախներ» պարբերությունները։
Ø ՀՀ կառավարության կողմից 31 հուլիսի 2025 թվականի «Հայաստանի Հանրապետության արտահանման խթանման 2025-2030 թվականների ռազմավարական ծրագիրը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1068-Լ որոշում։
Ø ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշումով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի Էկոնոմիկայի նախարարության բաժնի 5-րդ՝ «Արտահանման խթանում Ապրանքների և ծառայությունների արտահանում/ՀՆԱ` 60%» նպատակի 5․1 ենթակետի ակնկալվող արդյունք․ «Հայրենական արտադրողների և արտադրանքի մրցունակության ապահովում, արտահանման ծավալների ավելացում, թիրախային շուկաներում վերհանված խոչընդոտների վերացում»։
Ø «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»․ «7. Մշակված արտադրանքի զանգվածային արտահանում» մեգանպատակ։
7. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը եւ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
8. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
-
Քննարկվել է
23.10.2025 - 17.11.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Տնտեսական
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 1360
Տպել