Գտնվում է ՀՀ կառավարությունում
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ» ՄԱՍԻՆ ՀՀ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
- Անհրաժեշտությունը
Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է արդյունաբերական ընկերությունների գործունեության իրականացման համար բարենպաստ իրավական դաշտի ստեղծմամբ։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Համաձայն «Հարկային օրենսգրքի» 101-րդ հոդվածի՝ արդյունաբերական կազմակերպությունների կողմից ձեռք բերված՝ ԱՏԳ ԱԱ 2710 19 710 - 2710 19 980 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 ապրանքախմբի ծածկագրին դասվող շարժիչային յուղերի) մասով վճարված ակցիզային հարկի գումարները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով և ժամկետներում փոխհատուցվում են այդ կազմակերպություններին։ 01․01․2018թ-ից ԱՏԳ ԱԱ 3403191000, 3403199000, 3403990000 ապրանքախմբին դասվող ապրանքները նույնպես հարկվում են ակցիզային հարկով, որի արդյունքում արդյունաբերական ընկերույթուների համար այդ ապրանքախմբերից արտադրվող արտադրանքի ինքնարժեքի բարձրամամբ ստեղծվել են անբարենպաստ պայմաններ:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
ՀՀ արտահանման ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված՝ միջոցառումների իրականացում՝ ուղղված բարենպաստ միջավայրի ստեղծմանը և արտադրողականության բարձրացմանը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Սույն օրենքը կարգավորվում է ԱՏԳ ԱԱ 3403191000, 3403199000 և 3403990000 ապրանքախմբերին դասվող ապրանքներից արտադրող արդյունաբերական ընկերություններին ակցիզային հարկի վերադարձման ծագող իրավահարաբերությունները:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Արդյունաբերական ընկերությունների կողմից արտադրված ապրանքների մրցունակության բարձրացում:
- Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
-
Քննարկվել է
24.05.2018 - 15.06.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Տնտեսական
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 8800
Տպել