Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1118-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծով առաջարկվում է նոր դասակարգչի ավելացում, այն է՝ թափոնների մշակում և ոչնչացում (դասակարգչի կոդ E բաժնից՝ ենթախումբ 38․2)։

Հայաստանում թափոնների վերամշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես բնապահպանական խնդիրների լուծման, այնպես էլ տնտեսական, սոցիալական և առողջապահական տեսանկյունից։ Այսօր երկրի տարբեր շրջաններում կուտակվող մեծ քանակությամբ թափոնները լուրջ սպառնալիք են շրջակա միջավայրի համար։ Դրանք հիմնականում հասնում են բաց աղբավայրեր, որտեղ քայքայվելով արտազատում են վտանգավոր նյութեր։ Վերամշակման շնորհիվ հնարավոր է զգալիորեն նվազեցնել աղտոտումը, պահպանելով բնության ռեսուրսները և նպաստելով երկրոդական հումքի արդյունահանմանը։

Բացի բնապահպանական օգուտներից, թափոնների վերամշակումը կարող է կարևոր դեր ունենալ երկրի տնտեսության զարգացման գործում։ Այն հնարավորություն է տալիս ստեղծել նոր աշխատատեղեր, խթանել տեղական արտադրությունը և ձևավորել վերամշակված հումքի ներքին շուկա։

  • Քննարկվել է

    20.10.2025 - 04.11.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 835

Տպել

Առաջարկներ`

Անի Մկրտչյան

23.10.2025

Հավանում եմ ներկայացված որոշումը, քանի որ այն կարևոր է շրջակա միջավայրի պահպանության և էկոլոգիական կրթության ամրապնդման տեսանկյունից։ Միաժամանակ առաջարկում եմ ավելի շատ տեղեկատվություն տրամադրել կրթական հաստատությունների սովորողներին՝ թափոնների տեսակավորման կարևորության մասին։

Կարծում եմ, որ անհրաժեշտ է նաև խրախուսել այդ տարիքի երեխաների նախաձեռնությունները և ընդգծել նրանց դերակատարությունը շրջակա միջավայրի պահպանման գործում՝ տարբեր միջոցառումների և ծրագրերի միջոցով։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: