«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 253-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«......» «........................» 2025 թվականի N ...... -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 253-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի «Մաքսային մարմինների կողմից վերցված ապրանքները վերադարձնելու ժամանակ վերցված ապրանքների փոխադրման (տեղափոխման), վերաբեռնման (բեռնման, բեռնաթափման) և պահպանման ծախսերի փոխհատուցման, այդպիսի ծախսերի կամ իրացման համար այդ ապրանքների նախապատրաստման կամ իրացման ծախսերի՝ ապրանքների արժեքը գերազանցելու դեպքում այդ ապրանքների տնօրինման, այդպիսի ծախսերի հաշվարկի, իրացումից ստացված միջոցների հաշվին այդպիսի ծախսերի փոխհատուցման, ինչպես նաև իրացումից ստացված միջոցները հայտարարատուին վերադարձնելու կարգը և շուտ փչացող ապրանքների ցանկը սահմանելու մասին» N 253-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Որոշման թիվ 1 հավելվածի 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ․
«8. Սույն կարգի 7-րդ կետում նշված դեպքում ապրանքների օգտագործումն իրականացվում է նպատակային նշանակությամբ օգտագործելու կամ երկրորդային նշանակությամբ օգտագործելու միջոցով, ինչի ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կողմից կայացվում է ապրանքների օգտագործման, ոչնչացման կամ օգտագործման նպատակով շահագրգիռ պետական մարմիններին անհատույց փոխանցման վերաբերյալ որոշում: Ընդ որում` անհատույց փոխանցված ապրանքների տեղափոխման աշխատանքները կազմակերպվում են ընդունող մարմնի, իսկ ապրանքների ոչնչացման աշխատանքները` Կոմիտեի կողմից։»։
- Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
-
Քննարկվել է
17.10.2025 - 03.11.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Գերատեսչություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
-
Կարգավիճակ
Դիտումներ` 940
Տպել