Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Կարգավորման ենթակա ոլորտը համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու հետ կապված հարաբերություններն են։

Նախագծի մշակման հիմնական նպատակը հրամանում կիրառվող եզրույթների համապատասխանեցումն է ՀՀ օրենսդրությանը։

Ներկայումս «Համայնքային ծառայության մասին» օրենքում կիրառվում է համայնքապետարանի աշխատակազմ հասկացությունը, միաժամանակ այդ համատեքստում է սահմանված համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնի անվանումը: Հարկ է նշել, որ Սահմանադրության 182-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ համայնքապետարանի աշխատակազմը սահմանված է որպես համայնքի աշխատակազմ: Սահմանադրությամբ համայնքի աշխատակազմի նման ընդհանրական սահմանումը պատահական չէ, քանի որ, Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման սահմանադրական բարեփոխումների իմաստով, ինստիտուցիոնալ մակարդակում տեղի է ունեցել համայնքի ղեկավարի աշխատակազմի ինստիտուտից հրաժարում և դա պայմանավորված է այն հանգամանքով, որ համայնքը նախ ունի հանրային իրավունքի իրավաբանական անձ, երկրորդը՝ համայնքն ունի աշխատակազմ և այն որևէ կերպ չի կարող նույնացվել համայնքի ղեկավարի աշխատակազմի կամ համայնքապետի աշխատակազմի հետ, հետևաբար համայնքապետարանի աշխատակազմ հասկացությունը, որը գրեթե նույնական է եզրութային և բովանդակային իմաստներով համայնքապետի կամ համայնքի ղեկավարի աշխատակազմի հետ, պետք է վերաձևակերպվի որպես համայնքի աշխատակազմ:

Նախագծով հստակեցվել են համայնքային ծառայության պաշտոնը ժամանակավոր թափուր համալրելու հիմքերը, մասնավորապես՝ նախագծով նախատեսվել են մեղադրյալի կարգավիճակ ունեցող համայնքային ծառայողի պաշտոնավարման կասեցման, ինչպես նաև դատարանի որոշմամբ համայնքային ծառայողի նկատմամբ կալանքը կիրառելու դեպքում վերջինիս լիազորությունների կասեցման դեպքերը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս մի շարք համայնքներում վեցամսյա ժամկետում չեն հայտարարվում ժամկետային աշխատանքային պայմանագրով համալրված համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնները, ուստի նախագծով մինչև համայնքային ծառայության թափուր պաշտոնը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելու հիմքով առաջացած ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու և մրցութային կարգով համալրելու ժամկետները։

Միաժամանակ, նախագծով նախատեսվել է դրույթ, որի համաձայն չի թույլատրվում ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքել տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար կայացած մրցույթին մասնակցած, սակայն մրցույթի թեստավորման կամ հարցազրույցի փուլը չհաղթահարած անձի հետ։

 2 Ակնկալվող արդյունքը

 Կարգավորման արդյունքում ակնկալվում է՝

  • Հստակեցնել համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու հետ կապված հարաբերությունները։
  • Հստակեցնել համայնքային ծառայության թափուր պաշտոնը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելու հիմքով առաջացած ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու և մրցութային կարգով համալրելու ժամկետները։

  3Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

 

 4Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնի, միաժամանակ չի բերի պետական և համայնքային բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության:

 

5Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

 Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

 6Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման hավելված N 1-ի «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բաժնի 1.2 կետի կատարման անհրաժեշտությունից, այն է՝ «Համայնքային ծառայության համակարգի ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների իրականացում»։

 

 

  • Քննարկվել է

    17.10.2025 - 01.11.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1043

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: