««ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
««ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
2023 թվականին մշակվել և ներդրվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ նաև Ծառայություն) կատարողական վարٳյթի էլեկտրոնային կառավարման ﬕասնական համակարգը (այսուհետ՝ նաև Համակարգ), որի հիման վրա կատարողական վարٳյթը ներկայումս ողջ ծավալով թվայնացվել է: Այս համակարգի շնորհիվ կատարողական վարույթի շրջանակներում կայացվող բոլոր որոշումները գեներացվում և շրջանառվում են էլեկտրոնային եղանակով՝ հնարավորություն տալով վարույթի կողմերին դրանց ծանոթանալ ցանկացած պահի՝ «Անձնական գրասենյակ» էլեկտրոնային հարթակի միջոցով։
2024 թվականի ապրիլի 11-ին ընդունվել են «Կատարողական վարույթի մասին» օրենքը (այսուհետ՝ նաև Օրենք) և 30-ից ավել հարակից այլ օրենքները, որի կիրարկման միջոցառումների շուրջ ծավալած աշխատանքային քննարկումների արդյունքում արձանագրվել է, որ 2026 թվականի մարտի 1-ից հնարավոր չի լինի ապահովել Ծառայության համակարգի և դատարանների հետ կապուղիների ու էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրումն ու գործարկումը։
Այս համատեքստում պետք է նշել, որ Ծառայության էլեկտրոնային համակարգի լիարժեք աշխատանքի համար այն պետք է ինքնաշխատ և սահուն համակցված լինի առնչվող համակարգերի հետ՝ ինչպիսիք են քաղաքացիական և վարչական դատավարության էլեկտրոնային համակարգերը (վարչական դատավարության էլեկտրոնային մոդուլը ներդրվել է միայն 2025 թվականի օգոստոսի 25-ին): Այս դեպքում, որպեսզի իրագործվի Համակարգի պատշաճ աշխատանքի ապահովումը՝ անհրաժեշտ է վստահ լինել, որ առկա է տվյալների պատշաճ փոխանակում և այլ համակարգերի բազաների հետ փոխգործելի աշխատանք:
Ներկա պահին, եթե համակարգը գործարկվի առանց պատշաճ փոխգործելիության ապահովման, դա անխուսափելիորեն կհանգեցնի նրան, որ դատավարության մասնակիցները չեն կարողանա էլեկտրոնային եղանակով ներկայացնել հարկադիր կատարման դիմումներ՝ հետևաբար նրանք ստիպված կլինեն կամ ներկայացնել դիմումները բացառապես թղթային ճանապարհով, կամ միայն համակարգի տարրերով լրացնել վճռին վերաբերող տվյալները՝ առանց լիարժեք էլեկտրոնային ծառայություններից օգտվելու հնարավորության:
Այս իրավիճակը կընդգծի Ծառայության և նրան առնչվող մարմինների միջև համակարգային ոչ լիարժեք համագործակցությունը՝ ինչի հաշվառմամբ պարզ է դառնում, որ հարկադիր կատարման դիմումի թղթային եղանակով ներկայացման հնարավորության նախատեսումը նպատակազուրկ է դարձնում էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրումը հարկադիր կատարման ոլորտում՝ ինչը ետնթաց է անգամ ներկայիս իրադրությունից՝ վերադարձնելով կատարողական թերթի ներկայացման կառուցակարգը մինչև 2017 թվականը առկա գործիքակազմին (կատարողական թերթերը պահանջատերերի կողմից ներկայացվում էին թղթային եղանակով՝ Ծառայության վարչական շենքում՝ առաջացնելով մարդկային կուտակումներ, ծախսվուն են մարդկային և ֆինանսական ռեսուրսներ այդ կատարողական թերթերը ֆիլտրելու և մուտքագրելու և համապատասխան բաժիններին տրամադրելու համար)։
Վերոգրյալի հաշվառմամբ, քանի որ նախատեսվում էր Ծառայության համակարգի և դատարանների հետ կապուղիների ու էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրումն ու գործարկումը ապահովել 2026 թվականի մարտի 1-ից, իսկ օբյեկտիվ իրադրությամբ պայմանավորված պետք է իրականացվեն հավելյալ աշխատանքներ՝ անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել դատարանների հետ կապուղիների ու էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրման և այդ մասով Օրենքի կարգավորումները ուժի մեջ մտնելու ժամկետը՝ սահմանելով որ դատական ակտերը կներկայացվեն հարկադիր կատարման համապատասխան կապուղիները գործարկելուց հետո։
Հարկ է նշել, որ էլեկտրոնային արդարադատության ամբողջական ներդրումը դեռևս գտնվում է ընթացիկ փուլում՝ ուստի տրամաբանորեն, դեռևս ժամկետային առումով հնարավոր է սահմանել այլըտրանքներ՝ նկատի ունենալով, որ հարկադիր կատարման համար դատական ակտի ներկայացումը դրա վերջնակետն է, իսկ մինչ այդ վերջնակետը՝ դեռևս պետք է ապահովել մնացյալ համակարգերի պատշաճ կիրառումը և դրանց համակցումը միմյանց հետ: Այս համատեքստում, հաշվի առնելով, որ դեռևս պետք է իրականացնել լայնածավալ աշխատանքներ՝ միտված հասարակության համար պատշաճ էլեկտրոնային ծառայության մատուցման ապահովմանը՝ ներկա պահին հնարավոր չէ ճշգրիտ նշել դրա ժամկետները, ուստիև առաջարկվել է օրենքներում նշել, որ դատական ակտերը էլեկտրոնային կարող են ներկայացվել բացառապես համապատասխան համակարգերի փոխգործելիությունը ապահովելուց հետո։
Բացի այդ, Օրենքով նախատեսվել էին կատարողական վճարների գանձման կանոնների կիրառման անցումային դրույթներ, մասնավորապես Օրենքի 123-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ կատարողական ծախսերի հատٳցման և կատարողական վճարների գանձման կանոնները կիրառվٳմ են նٳյն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերٳմ նշված կատարողական վարٳյթների և այդ վարٳյթների շրջանակներٳմ հարկադիր կատարողի կայացրած որոշٳﬓերի հարկադիր կատարման դեպքٳմ։ Այլ կատարողական վարٳյթներով կիրառվٳմ են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի օրենքով սահմանված՝ կատարողական ծախսերի հատٳցման կանոնները։
Օրենքի 123-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ Օրենքը կիրառվٳմ է՝
1) այն ٳժի ﬔջ մտնելٳց հետո ներկայացված հարկադիր կատարման դիմٳﬓերի հիման վրա հարٳցված (վերսկսված) կատարողական վարٳյթների նկատմամբ.
2) այն ٳժի ﬔջ մտնելٳց հետո ներկայացված կատարողական թերթ տալ ٳ դիմٳﬓերով տրված կատարողական թերթերի հիման վրա հարٳցված (վերսկսված) կատարողական վարٳյթների նկատմամբ։
Նման պայմաններում անհրաժեշտ է Օրենքի կարգավորումները կատարողական ծախսերի հատٳցման և կատարողական վճարների գանձման կանոնների մասով կիրառել ﬕայն նոր հարٳցված կատարողական վարٳյթների նկատմամբ՝ խուսափելով վերսկսված կատարողական վարٳյթների մասով հիշյալ դրٳյթը կիրարկելٳց, քանի որ բազմաթիվ են դեպքերը, երբ ավարտված կատարողական վարٳյթներով արդեն իսկ ամբողջٳթյամբ կամ մասնակի գանձվել են կատարողական ծախսեր, որը հնարավոր չի լինելու առանձնացնել, քանի որ գումարների բռնագանձումը, այդ թվում Օրենքից բխող կատարողական վճարների ծախսերի գանձման մեխանիզմները թվայնցված և թվայնացվում են։ Հաշվի առնելով, որ տարեկան կտրվածքով Ծառայությունը ընթացք է տալիս ավելի քանի երկու միլիոն կատարողական վարույթի՝ հնարավոր չի լինելու առանձնացել արդեն իսկ վճարված կատարողական ծախսերը առավել ևս, որ ի տարբերություն հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի՝ գործող «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 67-րդ հոդվածով կատարողական ծախսերը կայուն չափեր են, կախված բռնագանձվող գումարի չափից, որը չի գերազանցում հինգ տոկոսը, իսկ Օրենքով այդ չափերը դինամիկ են և կախված են կատարվող գործողության ժամկետից, ծավալից և ընդհուպ կարող է հասնել մինչև 10 տոկոս։ Ըստ այդմ, հետագա խառնաշփոթից, բողոքներից խուսափելու համար առաջարկվում է կատարողական վճարների և ծախսերի դրույթները տարածել հունվարի 1-ից հետո հարուցված կատարողական վարույթների նկատմամբ։
Ավելին, Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դրամական պահանջով կատարողական վարٳյթի հարٳցման փաստի ٳժով, անկախ վարٳյթի հետագա ընթացքից և փաստացի կատարված ծախսերից, սահմանվٳմ է ﬔկանգամյա կատարողական վճարի կայٳն գٳմար, հետևաբար, Օրենքի 28-րդ հոդվածից նٳյնպես բխٳմ է, որ համապատասխան ժամկետները հաշվարկվٳմ են, իսկ կատարողական ծախսերի հատٳցման և կատարողական վճարների գանձման կանոնները վերաբերٳմ են կատարողական վարٳյթի հարուցմանը, ٳստի վերոգրյալի հաշվառմամբ առավել նպատակահարմար է Օրենքի 123-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված կատարողական ծախսերի հատٳցման և կատարողական վճարների գանձման կանոնները տարածել ﬕայն նոր հարٳցված կատարողական վարٳյթների նկատմամբ։
2. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքը․
Նախագծով առաջարկվում է դատարանների հետ կապուղիների ու էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրման և այդ մասով Օրենքի կարգավորումների ուժի մեջ մտնելու ժամկետը պայմանավորել համապատասխան կապուղների համակցման հետ։
Միաժամանակ առաջարկվում է հստակ սահմանել, որ Օրենքի կարգավորումները կատարողական ծախսերի հատٳցման և կատարողական վճարների գանձման կանոնների մասով կիրառելի են ﬕայն նոր հարٳցված կատարողական վարٳյթների նկատմամբ՝ խուսափելով վերսկսված կատարողական վարٳյթների մասով հիշյալ դրٳյթը կիրարկելٳ արդյունքում առաջացող երկիմաստությունից։
3. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից։
4. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծերի մշակումը բխում է՝
- Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման Հավելված 1-ում Արդարադատության նախարարությանը վերապահված 19-րդ նպատակից՝ «Հարկադիր կատարման համակարգի բարեփոխումների կատարում՝ միտված կատարողական վարույթի արդյունավետության բարձրացմանը, ներառյալ թվայնացման և էլկետրոնային համակարգերի գործարկման միջոցով».
- Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1133-Լ որոշման Հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության 11-րդ ռազմավարական նպատակից՝ «Հարկադիր կատարման համակարգի բարեփոխումներ»:
-
Քննարկվել է
10.10.2025 - 25.10.2025
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Դատական ակտերի հարկադիր կատարում
-
Գերատեսչություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 937
Տպել