Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,««ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

   Նախագծով մասնավորապես նախատեսվում է՝

   1) անշարժ գույքի պետական ռեգիստրի մատուցած ծառայությունների դիմաց վճարները միավորել տվյալ ծառայությունների համար օրենսդրությամբ սահմանված պետական տուրքերի հետ,

   2) նեկայումս գործող որոշակի նույնաբովանդակ ծառայությունների համար առկա տարբերակված վճարները նույնացվում են՝ հիմքում դնելով պետական տուրքի հասկացությունը, օրինակ՝ անկախ այն հանգմանքներից, թե գործարքի առարկայի  ներքին մակերեսն ավել է 200 քառակուսի մետրից, թե հանդիսանում է բնակարան, անշարժ գույքի պետական ռեգիստրն իրավունքների պետական գրանցում իրականցանելիս կատարում է միևնույն գործառույթները, ուստի եթե պետական տուրքը գործառույթների իրականացման դիմաց վճարման ենթակա պարտադիր վճար է, ապա առկա չէ որևէ հիմնավորում այդ վճարների տարբերակման համար։

   3) սահմանվում է, թե դիմումի որ տեսակով ինչ տեղեկատվություն է տարամդրվելու և այն ինչ է ներառելու,

   4) նպատակ ունենալով առավել ակտիվացնել էլեկտրոնային եղանակով իրականացվող հարցումները՝ նախագծով առաջարկվում է բարձրացնել թղթային պատճենների տեսքով կադաստրային գործից փաստաթղթերի տրամադրման համար գանձվող պետական տուրքը,մասնավորապես՝ A4 ֆորմատով մեկ էջի համար 100 դրամ երեք աշխատանքային օրվա ընթացքում և 200 դրամ՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, միաժամանակ նախատեսելով նաև A3 ֆորմատով փաստաթղթերի տրամադրման հնարավորությունը՝ մեկ էջի համար 200 դրամ երեք աշխատանքային օրվա ընթացքում և 400 դրամ՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում։

   Հաշվի առնելով, որ պետական տուրքի նկատմամբ կիրառվող արտոնությունները սահմանված են «Պետական տուրքի մասին» օրենքով, նպատակահարմար է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 75-րդ հոդվածով նախատեսված՝ անշարժ գույքի պետական գրանցման, ինչպես նաև դրա վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար սահմանված արտոնությունները մեկտեղել՝ «Պետական տուրքի մասին» օրենքում որպես ինքնուրույն հոդված։

  • Քննարկվել է

    09.10.2025 - 29.10.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կադաստր

  • Գերատեսչություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1841

Տպել

Առաջարկներ`

Կանանց իրավունքների տուն

29.10.2025

««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի առնչությամբ մեր առաջարկը

«Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպությունն ուսումնասիրելով ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում ներկայացված առաջարկին ամրագրում է, որ այն ունի թե՛ դրական և թե՛ բացասական փոփոխություններ, որոնք կարող են կիրարկման ընթացքում բերել մի շարք տեխնիկական կամ իրավական խնդիրներ։ Արդյունքում հանգում ենք հետևյալին.

 

 

Կարծում ենք տվյալ դեպքում անհրաժեշտ է նաև սույն նախագծում ներառել հետևյալը.

Նախագծի 3-րդ, 4-րդ և 5-րդ հոդվածներով սահմանվում է անշարժ գույքի պետական ռեգիստրի մատուցած ծառայությունների դիմաց վճարները միավորել տվյալ ծառայությունների համար օրենսդրությամբ սահմանված պետական տուրքերի հետ, միաժամանակ նպատակ ունենալով առավել ակտիվացնել էլեկտրոնային եղանակով իրականացվող հարցումները՝ նախագծով առաջարկվում է բարձրացնել թղթային պատճենների տեսքով կադաստրային գործից փաստաթղթերի տրամադրման համար գանձվող պետական տուրքը, մասնավորապես՝ A4 ֆորմատով մեկ էջի համար 100 դրամ երեք աշխատանքային օրվա ընթացքում և 200 դրամ՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, միաժամանակ նախատեսելով նաև A3 ֆորմատով փաստաթղթերի տրամադրման հնարավորությունը՝ մեկ էջի համար 200 դրամ երեք աշխատանքային օրվա ընթացքում և 400 դրամ՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում:

Սա այն դեպքում, երբ ներկայումս գործող իրավակարգավորման համաձայն այն սահմանված է 10 անգամ ավելի նվազ։ Պրակտիկայում աշխատակից ռեգիստրների ոչ ճիշտ աշխատանքի արդյունքում միևնույն փաստաթղթի համար պահանջվում է վճարել մի քանի անգամ։ Վերջնարդյունքում նույն տվյալի ստացման համար վճարվում է ոչ թե նվազագույն արժեքը, այլ մի քանի անգամ շատ։ Տրամաբանորեն, սա առավել ծանր բեռ կստացվի քաղաքացիներ վրա։

Բացի այդ. տուրքի միասնականացման և թղթային ծառայությունների թանկացման մեխանիզմները, չզուգակցվելով սոցիալական տարբերակումներով, կարող են անուղղակիորեն խտրական ազդեցություն ունենալ մի շարք խոցելի խմբերի նկատմամբ՝ մասնավորապես սոցիալապես անապահով անձանց /ընտանիքների, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների և այլն։ Հիշեցնենք, որ նման խմբերի անձինք հատկապես շատ են մարզերում: Այս խմբերը հաճախ չունեն բավարար ֆինանսական և թվային ռեսուրսներ պետական ծառայություններից լիարժեք օգտվելու համար, ինչի հետևանքով սեփականության իրավունքի իրացումը և իրավական պաշտպանության հասանելիությունը կարող է սահմանափակվել։ Նախագծով խրախուսվող էլեկտրոնային հարցումների համակարգը, իր տեխնիկական բարդությամբ և թղթային տարբերակի գնի բարձրացմամբ, կարող է նվազեցնել տարեց և գյուղական բնակավայրերում ապրող անձանց մասնակցությունը պետական ծառայությունների դաշտում։ Ուստի անհրաժեշտ է, որ օրենսդրական փոփոխությունների ընդունման ընթացքում ապահովել համապարփակ սոցիալական գնահատում և սահմանել արտոնություններ կամ փոխհատուցման մեխանիզմներ խոցելի խմբերի համար:

 

         Նախագծում կարևոր ենք համարում հստակեցնելը վճարման նպատակը և կարգը, այն է՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի դաշտում կարգավորելը:  

Այսինքն՝ նման ձևակերպմամբ օրենքի փոփոխության արդյունքում ավելի շատ բացասական հետևանքներ են արձանագրվելու, քան այն կա ներկայումս: 

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: