ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2026-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 26 | Վարդան Գասպարյան 17.10.2025 15:47:10 | Հայաստանը շատ փոքր երկիր է, որտեղ բոլորը իրար ճանաչում են, և օբյեկտիվորեն շատ դժվար է իրականացնել դրամաշնորհների անաչառ փորձաքննություն: Այդ իմաստով կարելի է առաջարկել հետևյալ տարբերակը. ԲԿԳԿ-ն մշակի համապատասխան չափանիշներ, որոնց բավարարելու դեպքում հայցորդը կկարողանա դիմել որոշակի գումարի չափով դրամաշնորհի և այն ստանա մեխանիկորեն : Հասկալի է, որ ինչքան այդ չափանիշները բարձր են, այնքան ակնկալվող գումարը, որը ստանալու է դրամաշնորհով, կլինի ավելի բարձր: | ||||
| 27 | Վարդան Գասպարյան 17.10.2025 15:47:10 | Ցանկալի է ֆինանսավորել առաջատար տեխնոլոգիաներ, որոնք կբերեն տնտեսության ժամանակակից ճյուղերի զարգացմանը: | ||||
| 28 | Վարդան Գասպարյան 17.10.2025 15:47:10 | Միանշանակ, ողջունելի է երիտասարդ կադրերի առաջխաղացման գործընթացը: Սակայն, դա պետք է կատարվի այդ կադրերի կողմից առաջարկվող նոր գաղափարի հիման վրա, այլ ոչ թե լաբորատորիայում գոյություն ունեցող թեմայի շարունակմամբ: | ||||
| 29 | Վարդան Գասպարյան 17.10.2025 15:47:10 | Վերջին հաշվով գիտական միավորը դա ոչ թե ինստիտուտն է, այլ լաբորատորիան կամ խումբը, և նրանց արդյունավետությունը ճիշտ գնահատելու համար պետք է հաշվի առնել լաբորատորիայի յուրաքանչյուր անձի վրա ծախսված գումարը և դրա դիմաց ստացված գիտական արդյունքը: | ||||
| 30 | Անի Մկրտչյան 19.10.2025 20:05:53 | Ողջունում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությունը և աջակցում ներկայացված նախագծին։ Կարծում եմ, որ «2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը» կարևոր և ժամանակին ձեռնարկված քայլ է կրթության, գիտության և ինովացիոն ոլորտների կայուն զարգացման ապահովման, ինչպես նաև երկրի առաջընթացը նպատակաուղղված քաղաքականության իրականացման համար։ Ամբողջությամբ կողմ եմ նախագծին և վստահ եմ, որ դրա իրագործումը կնպաստի Հայաստանի Հանրապետության զարգացման ռազմավարական նպատակների իրագործմանը։ | ||||
| 31 | Արմինե Կարապետյան 19.10.2025 21:55:09 | Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի ԱԺՈ-002-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 2021-2026 ծրագրից, «Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրից», ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի N 1802-Լ որոշմամբ հաստատված «Ակադեմիական քաղաք» հայեցակարգից և «Հայաստան 2050» վերափոխման ռազմավարությունից։ Այն ուղղված է կրթական, գիտական և լեզվամշակութային ոլորտների համահունչ զարգացմանը և պետական քաղաքականության իրավական ամրապնդմանը։ Հիմնավորում 1. Կապը ՀՀ կառավարության 2021-2026 ծրագրի հետ – նախագիծը համահունչ է կառավարության հիմնական նպատակներին՝ կառավարման արդյունավետության, կրթական բարեփոխումների և իրավական համակարգի կատարելագործման ուղղությամբ։ 2. Կապը կառավարության 2021թ. սեպտեմբերի 16-ի N 650-Լ որոշման հետ – օրենքը անհրաժեշտ է հաստատված միջոցառումների ծրագրի իրականացման համար։ 3. Կապը «Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» հետ – նախագիծը նպաստում է կրթական բովանդակության արդիականացմանն ու ազգային արժեքների պահպանմանը։ 4. Կապը «Ակադեմիական քաղաք» հայեցակարգի հետ – օրենքը կստեղծի գիտության և կրթության համատեղ զարգացման իրավական հիմքեր։ 5. Կապը «Հայաստան 2050» ռազմավարության հետ – նախագիծը համապատասխանում է երկրի երկարաժամկետ տեսլականին՝ որպես զարգացած և ինքնություն պահպանած պետություն։ Նախագծի ընդունումը կարևոր քայլ է ՀՀ կառավարության ռազմավարական փաստաթղթերի իրագործման և պետության երկարաժամկետ զարգացման ուղղությամբ։ Այն ապահովում է կրթության, գիտության և լեզվամշակութային ոլորտների ներդաշնակ զարգացումը՝ ամրապնդելով ազգային ինքնությունը և պետական կառավարման արդյունավետությունը։ | ||||
| 32 | Arpine Ordyan 21.10.2025 23:50:50 | Առաջարկ՝ Ստեղծել համագործակցող ծրագրեր գիտահետազոտական կենտրոնների և համալսարանների հետ՝ փորձարարական լաբորատորիաների այցելությունների և համատեղ նախագծերի իրականացման նպատակով։ Նախատեսել ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր, որտեղ գիտնականները կծանոթացնեն վերջին գիտական ձեռքբերումներին և նոր մեթոդներին։ Ապահովել դպրոցները թվային գիտական հարթակներով և վիրտուալ լաբորատորիաներով՝ STEM ոլորտների նկատմամբ հետաքրքրություն խթանելու համար։ | ||||
| 33 | Arpine Ordyan 22.10.2025 00:09:47 | առաջարկվում է բոլոր ֆինանսավորվող թեմաները նախապես գնահատել ըստ հստակ չափանիշների, որոնք ցույց կտան նրանց կիրառելիությունը և նպատակային արժեքը։ Ապահովել մշտադիտարկման մեխանիզմներ, որպեսզի ֆինանսավորված նախագծերը հետևեն իրենց նպատակներին և արձագանքեն իրական գիտական, շուկայական կամ նորարարական կարիքներին։ Խթանել այն թեմաները, որոնք համատեղում են գիտական զարգացման, նորարարության և շուկայի պահանջների առնչությունը, և ուղղորդել նրանց արդյունքները անմիջապես կիրառելի նախագծերի կամ ծառայությունների։ | ||||
| 34 | Նարինե Հագեյան 23.10.2025 23:06:11 | ՌԴՀաշվի առնելով կառավարության բարեփոխումների քաղաքականությունը՝ առաջարկվում է ընդունել օրենքը՝ որպես կրթության, գիտության և մշակույթի ոլորտների կառավարման համակարգի արդիականացման կարևոր փուլ։ Օրենքի ընդունումը թույլ կտա․ .ներդնել արդյունավետ կառավարման նոր մոդելներ, .ապահովել գիտակրթական համակարգի թվայնացում և ինտեգրում, .ամրապնդել պետական քաղաքականության շարունակականությունը ռազմավարական փաստաթղթերի միջև։ Այսպիսով՝ նախագիծը հանդիսանում է համակարգային վերափոխման հիմնաքար, որն ուղղված է պետության երկարաժամկետ զարգացմանը։ |
||||
| 35 | Գոհար Վարդանյան 25.10.2025 23:49:21 | Կարծում եմ ` նախագիծը կարևոր քայլ է՝ ուղղված գիտության և կրթության զարգացմանը, ինչը համապատասխանում է Հայաստանի երկարաժամկետ ռազմավարական նպատակներին: Այն փորձում է համակարգային մոտեցում ցուցաբերել՝ կապելով գիտության զարգացումը կրթության, տնտեսության և նորարարության հետ, ինչը դրական է: Այնուամենայնիվ, ծրագրի արդյունավետությունը կախված կլինի մի քանի գործոններից, այդ թվում ՝ ֆինանսավորման կայունությունից , գիտական կադրերի ներգրավումից : |
||||
| 36 | Գոհար Վարդանյան 25.10.2025 23:49:21 | Ընդհանուր առմամբ ծրագիրը խոստումնալից է, սակայն դրա հաջողությունը կախված կլինի մանրակրկիտ պլանավորումից, իրականացման վերահսկողությունից և շահագրգիռ կողմերի ներգրավվածությունից: Քանի որ ծրագիրը կապված է «Ակադեմիական քաղաք» հայեցակարգի հետ, առաջարկում եմ հստակեցնել, թե ինչպես է այն նպաստելու գիտության զարգացմանը՝ ներառյալ ենթակառուցվածքների արդիականացումը և միջազգային համագործակցությունը: |
||||
| 37 | Ռոման Հովսեփյան 29.10.2025 22:45:10 | Մեծ աշխատանք է կատարվել և բազմակողմանի ու բազմաշերտ նախագիծ է կազմվել։ Որպես գիտության աշխատող հաջողված եմ համարում նաև վերջին տարիներին ոլորտում կատարված բարեփոխումները։ Խնդիր․ Գիտության ընդհանրապես կամ մասնավոր հետազոտության առաջատարները երևում են նաև տպագրված աշխատանքներում՝ որպես առաջին կամ երկրորդ հեղինակ։ Հաջորդիվ համահեղինակությունը հոդվածում տվյալ հետազոտությունում մասնակցության ցուցիչ է, բայց ոչ ավելին։ Այդպես է, համենայն դեպս, գիտության ոլորտների մեծ մասում։ Հայաստանցի որոշ հետազոտողներ հոդվածների համահեղինակ են դառնում, օրինակ, պարզապես տրամադրելով հետազոտության նյութ կամ վարչական լծակ օգտագործելով։ Հատկապես անընդունելի եմ համարում, որ միայն հետազոտության նյութ տրամադրելով դառնում են համահեղինակ նույնիսկ իրենց մասնագիտության հետ ուղղակի առնչություն չունեցող ոլորտի հետազոտություններում։ Նկարագրված դեպքերը շատ են հատկապես արտասահմանցի գիտնականների գլխավորությամբ հրապարակվող բազմահեղինակ հոդվածների պարագայում, որտեղ որոշ հայաստանցի գիտաշխատողներ "մասնակցում են" որպես համահեղինակներ։ Առաջարկում եմ, որպես եղած բարեփոխումներին լրացում, հատկապես խրախուսել այն հոդվածների տպագրությունը, որտեղ ՀՀ գիտաշխատողները հետազոտությունների առաջատարն են, այսինքն առաջին կամ երկրորդ հեղինակ են։ |
||||
| 38 | Ռոման Հովսեփյան 29.10.2025 22:45:10 | Խնդիր․ Երիտասարդների մի մասը հրաժարվում է գիտության ոլորտ մտնել այնտեղ տեսնելով կարծրատիպեր և աթոռներից կառչած ամբիցիոզ ու հաճախ տարեց վարչարարների, որոնք աշխատանքի ընդունում են կամայականորեն և դանդաղեցնում կամ խոչընդոտում երիտասարդների առաջխաղացումը։ Առաջարկում եմ մշակել հստակ կանոնակարգ և հատուկ ուշադրություն դարձնել աշխատանքի ընդունելությունը բաց, թափանցիկ և, ամենակարևորը, մրցույթային դարձնելու հարցին։ Իրական մրցակցային միջավայր ապահովելը, լաբորանտի կամ կրտսեր գիտաշխատողի պաշտոնից սկսած, գիտության ոլորտ մտնող երիտասարդներին կտա արդարության զգացում և երաշխիք, որ լավ արդյունք ապահովելու պարագայում կունենան աշխատանքային առաջխաղացում։ |
||||
| 39 | Լիլյա Հարությունյան 30.10.2025 14:20:56 | ՀՀ Կոտայքի մարզի «Վերին Պտղնիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի Քիմիայի և կենսաբանության ուսուցիչ Լիլյա Հարությունյան Ծանոթանալով «Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծին, ողջունում եմ կրթության և գիտության բարձրացմանը միտված նախագծի ընդունմանը, որը հնարավորություն կտա ստեղծել համագործակցային միջավայր՝ նույն տարածքում ունենալով համալսարաններ, գիտահետազոտական ինստիտուտներ և լաբորատորիաներ։ Կիրականացվի փորձի փոխանակում, որը կնպաստի կրթական ծրագրերի և հետազոտությունների արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև նորարարությունների և տեխնոլոգիաների զարգացմանը։ Առաջարկում եմ Ակադեմիական քաղաքի ստեղծման գործում առաջարկում եմ ներառել գիտական կենտրոնների և միջազգային գործընկերների մասնակցությունը։ |
Դիտել կցված փաստաթուղթը | |||
| 40 | Գոհար Բալյան 01.11.2025 21:08:32 | Հատուկ ընդունելություն․ Մարզային դպրոցների շրջանավարտների համար <<Ակադեմիական քաղաք>>-ի ավագ դպրոց կամ բուհեր ընդունվելու համար սահմանել հատուկ քվոտաներ ( թիրախային տեղեր ) աջակցության ծրագրեր։ |
||||
| 41 | Գոհար Բալյան 01.11.2025 21:08:32 | Կրթական կամուրջներ․ Մարզերում աշակերտների համար կազմակերպել հեռավար կամ կարճաժամկետ ինտենսիվ ծրագրեր (ամառային ճամբարներ) Ակադեմիական քաղաքի մասնագետների կողմից՝ օգնելով նրանց պատրաստվելու բուհական ընդունելության և բարձրացնելու իրենց գիտելիքների մակարդակը։ |
||||
| 42 | Մարիետա Մելիքյան 03.11.2025 23:02:29 | Որպես ուսուցիչ՝ ողջունում եմ «Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2026–2030 թվականների ռազմավարական ծրագիրը»՝ այն կարևորելով գիտության կառավարման, ֆինանսավորման և միջազգային համագործակցության զարգացման տեսանկյունից։ Միաժամանակ անհրաժեշտ եմ համարում ծրագրի իրականացման ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել կրթության և գիտության կապի ամրապնդմանը։ Նպատակահարմար է ռազմավարության շրջանակում ներառել․
|
||||
| 43 | Մարիետա Մելիքյան 04.11.2025 15:20:25 | Կազմակերպել մասնագիտացված վերապատրաստումներ ԲՏՃՄ առարկաների օլիմպիական խմբակների ղեկավարների համար՝ նրանց հնարավորություն տալով ծանոթանալ նորագույն գիտական մոտեցումներին և օլիմպիական խնդիրների լուծման արդի մեթոդներին։ Ապահովել օլիմպիական խմբակները համապատասխան մասնագիտական գրականությամբ և նյութատեխնիկական բազայով, ինչպես նաև դպրոցներում ստեղծել պայմաններ՝ համապատասխան մասնագետների ներգրավմամբ օլիմպիական խմբակներում դասավանդելու համար։ |
||||
| 44 | Arpine Piloyan 06.11.2025 06:59:13 | Գիտության զարգացումը ձևավորում է համայն մարդկության զարգացումը, պետության համար այն չի կարող միտված լինել միայն կրթության վերաբերյալ որդեգրած ռազմավարության ինչ-որ մի ածանցյալ։ Այս դեպքում լավ խոսք կա՝ թնդանոթով մոծակ ենք սպանում։ Մյուս հարցն էլ այն է, թե որքանով է կրթությանը նպաստելու այն նախաձեռնությունը, որի անունը «Ակադեմիական քաղաք » դրված։ Գիտության Առողջ ռազմավարությունը պետք է արտացոլի գիտության անմիջական ազդեցությունը տնտեսության զարգացման, էներգետիկ, առողջապահական, պաշտպանական, տեխնոլոգիական, նորարարական , համամարդկային արժեքների ու նաև կրթության զարգացման վրա։ Այս ամենից բացի, եթե կատարվում է որևէ փոփոխություն հանիւն զարգացման, պետք է ապահովի առաջին հերթին եղած զարգացումների ու ձեռքբերումների պահպանումը։ Ներկայացված ռազմավարության դեպքում այդ ձեռքբերումները զրոյանալու են ու նորերը , անգամ եթե լինեն ըստ ռազմավարության, համարժեք չեն այդ կորուստներին։ Այդպիսի ձեռքբերումներ են կայացած դպրոցները, նրանց ճանաչումն ու ուրույն տեղը միջազգային գիտական հանրության կողմից, գրեթե առանց ֆինանսական պատասխանատվության եղած խոշորագույն ու կարևորագույն համագիրծակցությունները։ Այս ամենին գումարվում է գիտության համար շատ կարևոր հանգամանքը՝ ազատությունն , անկախությունը ու մրցակցային միջավայրի բացակայությունը ռազմավարության մեջ։ Գուցե առանձին մարդիկ մրցակցեն, որը կործանիչ է, բայց ոչ համակարգեր։ Կրթությունը լինելով առաջին հերթին բիզնես ունի իր զարգացման օրենքները ու ճանապարհը, այն կարող է որոշակի գիտական խնդիրներ փորձի լուծել ելնելով իր ֆինանսական հետաքրքրությունից, սակայն գիտության առաջ, որպես ամբողջություն , բոլորովին այլ արժեքներ ու խնդիրներ են դրված։ Այսպիսով գիտության ու կրթության կապը ու համագործակցությունը կարևորելով՝ միևնույն է նրանք չեն կարող այսպես սերտաճած լինել։ |