Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

  • Քննարկվել է

    09.10.2025 - 26.10.2025

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4782

Տպել

Առաջարկներ`

Hermine Abroyan

24.10.2025

Ինքս մասնակցել եմ կամավոր ատեստավորմանը, ընդ որում՝ դիմել եմ որպես չաշխատող ուսուցիչ, գրանցել եմ 87% արդյունք, աշխատում եմ դպրոցում: Ինչ խոսք, ընդունում եմ, որ այո, կամավոր ատեստավորման ներդրումը շատ ճիշտ որոշում էր, որը ստիպում է մասնագետներին վերհիշել, աշխատել, թարմացնել մասնագիտական գիտելիքները, իսկ այդ դեպքում գիտելիքն անպայման ուսուցիչը բերում է դպրոց: Առաջարկս այլ է. «կամավոր ատեստավորում» եզրույթը չի համապատասխանում իր անվանմանը, հարկավոր է , որ այն, իրոք, կամավոր լինի, ոչ թե փորձելու դեպքում փորձանք դառնա առանց այն էլ անընդհատ փորձության ենթարկվող ուսուցչի գլխին: Հարկավոր է, որ կամավոր ատեստավորման ձախողման դեպքում ուսուցչին նորից տրվող հնարավորությունների քանակը չսահմանափակվեն, անհնարինության դեպքում՝ տրվող հնարավորությունների քանակը եռապատկվեն, քառապատկվեն: Հավատացեք՝ այս դեպքում ավելի շատ մարդիկ կգնան ատեստավորման, ավելի շատ կաշխատեն իրենց վրա: Գործող կարգի պատճառով շատ ուսուցիչներ, որոնք կարող են հաղթահարել կամավոր ատեստավորման շեմը, գերադասում են չմասնակցել, նշավակ չդառնալ ու աշխատանքից չզրկվել:

Մյուս առաջարկս այն է, որ կամավոր ատեստավորման հավելավճարները պետք է տարածվեն նաև դասղեկության, մեթոդմիավորման համար տրվող հավելավճարների վրա:

Ռոզա Առաքելյան

24.10.2025

Ողջունելի է, որ քայլեր են ձեռնարկվում ուսուցչի թափուր աշխատատեղերը համալրելու ուղղությամբ։

Առաջարկում եմ .

1.Ուսուցչի աշխատանքը գրավիչ դարձնել ոչ միայն կամավոր ատեստավորման միջոցով աշխատավարձի բարձրացմամբ, այլև` ուսուցչի դերի ու նշանակության բարձրացմամբ։ Միայն բարձր աշխատավարձը ի զորու չէ ուսուցչի անունն ու հեղինակությունը բարձրացնել հասարակության մեջ։

2.Դպրոցներում ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները, հետո նոր ուսոցչից պահանջել ժամանակակից մոտեցում դասապրոցեսին։ Կան ուսուցիչներ, որ շատ ավելի արդյունավետ դասեր կարող են վարել, բայց չունեն համապատասխան տեխնիկական միջոցներ, եղածն էլ անբավարար է։

 

Այսօր ես տեսնում եմ շատ ուսուցիչների, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում մի նոր ու հետաքրքիր բան անելու համար։ Նույնիսկ սեփական միջոցներով պաստառներ, դիդակտիկ նյութեր են պատրաստում, թեստեր են պատճենահանում, կրկնօրինակում աշակերտների քանակով, սեփական համակարգիչն են դպրոց բերում, որ սահիկաշար կամ ուսումնական նյութ ցուցադրեն։ Խնդրում եմ հաշվի առնել վերը նշված դիտարկումները և այս ուղղությամբ ևս քայլեր ձեռնարկել, որպեսզի նաև դրանով ուսուցչի աշխատանքը գրավիչ դառնա։ Շնորհակալություն։

Նարինե Հագեյան

23.10.2025

 

Հաշվի առնելով հանրակրթության ոլորտում ուսուցչական կադրերի համալրման շարունակական անհրաժեշտությունը, ուսուցչի մասնագիտական զարգացման խթանման, ինչպես նաև համակարգի թափանցիկության և արդյունավետության բարձրացման նպատակները՝

առաջարկվում է ընդունել «Հանրակրթության մասին» օրենքում ներկայացված փոփոխությունների փաթեթը, որը կնպաստի․

  • ուսուցիչների պակասի կրճատմանը և նոր մասնագետների ներգրավմանը կրթական համակարգ,
  • կամավոր ատեստավորման գործընթացի ընդլայնմանը՝ հնարավորություն տալով մասնակցել նաև հարակից ոլորտներում կրթություն ստացած անձանց,
  • ատեստավորման թափանցիկության և հավաստիության բարձրացմանը՝ բուհական կրեդիտային տեղեկանքների պարտադիր ներկայացման միջոցով,
  • ուսումնական խմբակների դասավանդման ժամերի հաշվառման արդարացի և միասնական սկզբունքների ապահովմանը,
  • կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով բողոքարկման ընթացակարգերի հստակեցմանը։

Նախագծի ընդունումը կնպաստի հանրակրթության համակարգի արդյունավետության բարձրացմանը, ուսուցչի մասնագիտական ներուժի լիարժեք օգտագործմանը և կրթական ոլորտի որակական բարեփոխումներին՝ առանց լրացուցիչ բյուջետային ծախսերի։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: