Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է մինչև 2018 թվականի հունվարի 1-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը (չվճարած մասը), ինչպես նաև կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:

  • Քննարկվել է

    23.05.2018 - 07.06.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 18442

Տպել

Առաջարկներ`

Հայկ Ղազարյան

06.06.2018

Նաև հնարավորություն ստեղծել այն բարեխիղճ քաղաքացիների համար, ովքեր նախկինում վճարված ակտերի համար վճարել են և սահմանել վեցամսյա ժամկետ դատական ատյանում վիճարկելու այդ որոշումները և դրանով իսկ հնարավորություն կստեղծվի նախկինում վճարված անհիմն ակտերը ճանաչել ոչ իրավաչափ և գումարները ետ ստանալ: Դա նաև խրախուսական տարբերակ կլինի այն բարեխիղճ քաղաքացիների համար, որոնք վճարել են անհիմն ակտերի համար և թող արդար դատարանը որոշի այդ հին ակտերը իրավաչափ են եղել թե ոչ: Եթե ոչ իրավաչափ են եղել, ապա վարչական մարմինը գումարը ետ պետք է վերադարձնի քաղաքացուն: Եվ այդ վերադարձման պարտականությունը պետք է դրվի Սեքյուրիթի դրիմ ՍՊԸ-ի վրա:

Արտակ Մարտիրոսյան

04.06.2018

Հարգելի համաքաղաքացիներ, համաներման ինստիտուտը աշխարհի գրեթե բոլոր երկրներում գործում է. և գործում է շատ ակտիվ: Այստեղ չի կարող խոսք գնալ կողմնապահության կամ օրենքի ազդման հավասարության մասին: (Եթե չեմ սխալվում առաջին անգամ կիրառվել է Աթենքում): Ինչևէ, նախագիծը ողջունելի է հասարակության լայն շերտերում և դա առավել քան բնական է, քանզի տարիներ շարունակ վարորդների 100%-ը ճանապարհային երթևեկության կանոնների այս կամ այն հոդվածով նախատեսված խախտման համար վճարել է որոշակի (բավականին մեծ) գումար: Շատ ցավալի է, բայց սա վկայում է այն մասին, որ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ տարածքում չկա ԳԵԹ 1 (ՄԵԿ) վարորդ, ով կարողանում է վարել մեքենան կանոններով. Նույնիսկ ծիծաղելի է: Քնարկմանը մասնակցող անձանձ գրառումներում առավել հաճախ հանդիպում ենք նախագծին ԴԵՄ արտահայտվողների, որը անհասկանալի է` առավել ևս, երբ մատնացույց է արվում պարտաճանաչ վճարողների իրավունքները կամ նախագծի բարոյական կողմը: Նախագծի չընդունման պարագայում պարտաճանաչ վճարողի կյանքում սոցիալական կամ բարոյական որևէ փոփոխություն տեղի չի ունենում, իսկ ընդուման դեպքում այն ուղակիորեն դրական ազդեցություն է ունենում մեր հայրենակիցներից շատերի և բարոյահոգեբանական և ֆինանսական վիճակի բարելավման վրա: Խնդիր է, որ վարորդներից շատերն, իրենց նկատմամբ կիրառված տույժ տուգանքների մասին տեղեկացել են ինչ-որ ֆինանսական կազմակերպությունում կամ ինչ-որ բանկում գործարք կատարելու անհաջող փորձից հետո. Նույնիսկ ծիծաղելի է: Շատ են նաև դեպքերը, երբ քաղաքացու հաշվառման և փաստացի բնակության վայրերը չհամընկնելու դեպքում` չնայած որ վերջինս պատշաճ կերպով, նախապես` դիմումով, տեղեկացրած է եղել ՃՈ-ը, ստիպված է լինում վճարել նաև ԴԱՀԿ ծառայության դիմաց գանձվող վճարը: Անհասկանալի կերպով դատարանների կողմից ուղարկված նամակների 99%-ը հասնում են հասցեատերերին առանց որևէ խոչընդոտի. Նույնիսկ ծիծաղելի է: Համաձայնվենք` նման դեպքերը չափից շատ են: Չեմ բացառում նաև, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կշարունակեն չվճարել ապագայում: Եկեք հուսանք, որ մեր հասարակություննում նման մարդկանց թիվը շատ չէ և տարեց տարի ձգտելու է 0-ի: Շնորհակալ եմ ուշադրության համար:

Արամ Խաչատրյան

03.06.2018

Նախագիծը մշակողին առաջարկում եմ դիտարկել իրականացված վճարումներն ամբողջությամբ կամ մասսամբ (ասեննք վճարումների որոշ տոկոսը) կանխավճար դիտարկելու հնարավորությունը: Այսինքն, սույն իրավական ակտի ընդունումից հետո իրականացված խախտումների մասով հաշվարկվող տուգանքի գումարները հնարավոր կլինի հաշվանցել "համաներման ժամանակահատվածում" կայացված ակտերի մասով իրականացված վճարումների հաշվին:

Տեսնել ավելին