,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ
04.06.2018
3. Առավել ծավալուն առաջարկություններ կներկայացնենք համապատասխան ընթացակարգի համաձայն առաջին խմբագրությամբ նորմատիվը շրջանառության մեջ դնելու ժամանակ: Մինչ այդ առաջարկում ենք նաև. ա) Հրամանի 2-րդ կետը գրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ « 2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001թվականի հոկտեմբերի 1-ի նորմատիվատեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» N82 հրամանով սահմանված ցանկի «ՍՆիՊ 2.08.02-89 «Հասարակական շենքեր և կառուցվածքներ» պարբերությունը փոխարինել «ՀՀՇՆ 31-03-2018 «Հասարակական շենքեր և շինություններ» պարբերությամբ:» Փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ քաղաքաշինության նախարարի 01.10.2001թ. N 82 հրամանով են ամրագրվում ՀՀ տարածքում գործող նորմերը: բ) Հավելվածի 2-րդ կետից հանել «հիմնանորոգում» բառը, քանի որ այդ բառի սահմանումը չի նախատեսում այնպիսի աշխատանքներ, որի արդյունքում պարտադիր են ծավալահատակագծային փոփոխություններ: գ) 2-րդ կետի (բացի հանրակրթական նշանակության) արտահայտությունը հակասում է 5-րդ կետի պահանջին, համաձայն որի՝ նշված հրամանի նորմերը տարածվում են 1-ին հավելվածի ցանկում ներառված հասարակական շենքերի հիմնական խմբերի վրա, օրինակ՝ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի 9-րդ ենթակետի և 1-ին հավելվածի 1-ին կետի 4-րդ ենթակետ: դ) ներառել 1-ին հավելվածի ցանկում առկա օբյեկտների նույնականացման կանոնները: ե) գյուղական բնակավայրերի համար առանձին դրույթներ նախատեսել 51 և 235 կետերից բացի այլ կետերում նույնպես: Օրինակ՝ անընդունելի է հավելված 1-ի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսվող գյուղական համայնքների խանութների համար պարտադիր պահանջ ընդունել 15-րդ կետի պահանջը՝ «շենքերի մուտքերի նվազագույն բարձրությունը 2.4մ» կամ 28-րդ կետի պահանջը՝ «Հասարակական շենքերում պետք է նախատեսել ջեռուցման, օդափոխման ու օդի լավորակման համակարգեր» և այլն: զ) «Հիմնավորում բաժնում» «Շինարարական նորմերի նախագիծը քննարկվել» բառերը, «շահագրգիռ մարմիններ» և «մասնագիտական կազմակերպություններ» եզրույթները համապատասխանեցնել ՀՀՇՆ10-01-2014 «Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգ. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի 59-րդ կետի պահանջներին և տրամաբանությանը: է) Հրամանի նախագծում ավելացնել նոր կետ հետևյալ բովանդակությամբ՝ «3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը»: