Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՁևԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 10.1 հոդվածի 3-րդ կետի 5-րդ ենթակետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N41 արձանագրային որոշման N2 հավելվածի 2.3 կետով.

 

  ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

  1. Հաստատել` գոյություն ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերում և շինություններում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմանների գնահատման ձևաչափը` համաձայն հավելվածի:
  2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

 

  • Քննարկվել է

    21.05.2018 - 11.06.2018

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8216

Տպել

Առաջարկներ`

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

01.06.2018

Հաշվի առնելով, որ գոյություն ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերում և շինություններում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմանների գնահատման ձևաչափում առկա խնդիրները կարող են բացասական ազդեցություն ունենալ հետագա գործողությունների (ձևաչափի լրացում, դրա հիման վրա գնահատում, և անհրաժեշտ աշխատանքների ժամանակացույցի մշակում) ընթացքում, ուստի «Քաղաքաշինություն և տնտեսություն» ՀԿ-ն առաջարկում է. 1) Համապատասխան ընթացակարգով ներկայացնել ՀՀ կառավարության 28.09.2017թ N41 արձանագրային որոշման N2 հավելվածի 2.4 և 2.5 կետերով պահանջվող աշխատանքների համար նախատեսված ժամանակացույցը մեկ ամսով երկարացման բովանդակությամբ որոշման նախագիծ, քանի որ ՀՀ կառավարության 28.09.2017թ N41 արձանագրային որոշման N2 հավելվածի 2.3-ի «ակնկալվող արդյունքներ» բաժնի պահանջի ժամկետը ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից խախտվել է: 2) Պարզաբանել՝ ինչ՞ու շուրջ յոթ ամսում հնարավոր չեղավ ՀՀՇՆ IV-11.07.01-2006 (ՄՍՆ 3.02-05-2003) «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերի թվով 12 էջ տեքստը վերածել աղյուսակի: 3)Ձևաչափում ավելացնել գլխագիր, որտեղ պետք է լրացվեն պատասխանատու անձի տվյալները և շենքերի կամ շինությունների վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը. ա.Հասցեն, բ.Գործառնական և փաստացի օգտագործման նշանակությունը, գ.Հզորությունը(հաշվարկային և փաստացի), ե.Հարկայնությունը, զ.Մաշվածության կամ վնասվածության աստիճանը(առկայության դեպքում), է.Վերջին վերանորոգման տարեթիվը, ը.Համարվում է պատմամշակութային օբյեկտ, թ.Շահառուները, ժ.Պատկանելությունը: Քանի որ, ՀՀ կառավարության 28.09.2017թ N41 արձանագրային որոշման N2 հավելվածի 2.3 կետով նախատեսվող ձևաչափի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է նույն հավելվածի 2.4 կետի պահանջի համաձայն գնահատում իրակակնացնելով, և 2.5 կետի համաձայն աշխատանքների ժամանակացույցի մշակման նպատակով: 3) Ավելացնել պահանջներ, որոնք կվերաբերեն միայն հաշմանդամների և ավագ տարիքային խմբերի մարդկանց՝ խնամակալության պայմանով, մշտական և ժամանակավոր բնակության համար նախատեսված մասնագիտացված կազմակերպությունների, բնակչության տվյալ կարգի սպասարկման և մշտական կացության համար նախատեսված բուժկազմակերպությունների ստացիոնարների և նմանատիպ կազմակերպությունների, պետության կողմից ամբողջական գնահատում իրականցնելու համար: 4) Անհրաժեշտ է ձևաչափում ներառել նաև ՀՀՇՆ IV-11.07.01-2006 (ՄՍՆ 3.02-05-2003) «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերի ա. 7.2 բաժնի համապատասխան պահանջները, բ. 5.7.1 և 5.3.3 կետերի պահանջ հանդիսացող բացառությունները, գ. 5.4.5 կետով նախատեսվող վերելակների նվազագույն քանակի պահանջը: 5) ձևաչափի 8-րդ կետում «հնարավոր չէ կազմակերպել գետներես անցում» բառերը փոխարինել «գետներես անցում առկա չէ» բառերով, 6) 22-րդ կետում «պետք է լինեն կլորացված» բառերը փոխարինել «կլորացված է» բառերով, 7) 32-րդ կետից հանել «հարկավոր» բառը, 8)«Ծանոթյուն» բաժնում ներկայացնել տեղեկատվություն, որով կպարզաբանվի, թե ինչ որակավորման մասնագետներ են հարկավոր 2.4, 2.5, 2.12, 2.33, 4.4, 3.9, 3.10, 4.5, 4.6, 5.6, 5.11, 9.2, կետերի տվյալները լրացնելու համար, 9) Հստակեցնել , թե 7.11-ից միչև 7.16 կետերը որ դեպքերում պետք է լրացնել, 10) Յուրաքանչյուր կետում լրացնել միայն մեկ պահանջ, հատկապես հետևյալ կետերում՝ 2.11, 2.14, 2.18, 3.4, 3.5, 3.6, 6.3:

Տեսնել ավելին