Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

        Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 39-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

        «Հոդված 39 Ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովության պետական երաշխիքները

       1․ Ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովության հարցերը կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին համապատասխան, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

      2․ Կառավարության սահմանած կարգով և պայմաններով ոստիկանության ծառայողները կարող են բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից:

     3․ Ոստիկանության ծառայողները կարող են ապահովվել նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սոցիալական ապահովության այլ երաշխիքներով»:

    Հոդված 2 Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

     1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն օրենքի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 39-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը:

   2. Սույն օրենքի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 39-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ եռամսյա ժամկետում:

  • Քննարկվել է

    05.09.2025 - 22.09.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Գերատեսչություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1382

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: