Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի №218Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 31-ի 218Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 31.05.2017թ. №218Ն որոշմամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորեցվել է մինչև սույն թվականի հունիսի   1-ը վերակնքել բաժանորդների հետ կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերը՝ համաձայն նույն որոշմամբ սահմանված նոր օրինակելի ձևի: Սակայն ընկերությունը տեղեկացրել է հանձնաժողովին, որ բաժանորդների բացակայության, անհրաժեշտ փաստաթղթերի թերի լինելու և բուն պայմանագրերի վերակնքման ընթացակարգի ժամանակատար լինելու պատճառներով, չի կարող նշված ժամկետում բաժանորդների հետ վերակնքել պայմանագրերը՝ խնդրելով երկարաձգել վերակնքման ժամկետը մեկ տարով:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Բաժանորդների հետ կնքված Էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերի վերակնքման ժամկետի երկարաձգում։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։

 

  1. Ակնկալվող արդյունքը

Բաժանորդների հետ վերոնշյալ պայմանագրերի վերակնքում։

  • Քննարկվել է

    16.05.2018 - 01.06.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8007

Տպել