«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
Մինչ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի թիվ ՀՕ-154-Ն օրենքի ընդունումը՝ ներքին դիտումը, նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկումը, թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկումը և ֆինանսական գործարքների վերահսկումն անցկացվում էին այն դեպքերում, երբ անձը կասկածվում էր ծանր և առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ։ Նշված օպերատիվ-հետախուզական միջոցառումների անհրաժեշտությունն առաջանում էր, երբ օպերատիվ տեղեկությունները վերաբերում էին կատարվող կամ կատարված հանցավոր ոտնձգությանը։ Թվում էր, թե «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի հետագա փոփոխությունները պետք է միտված լինեին հանցագործության բոլոր փուլերում ընթացող գործողությունների արձանագրմանը, մինչդեռ տեղի ունեցավ ճիշտ հակառակը, և քննարկվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները կապվեցին միայն ավարտված հանցագործությունների հետ։ Մասնավորապես, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ներքին դիտումը, նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկումը, թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկումը և ֆինանսական գործարքների վերահսկումն անցկացվում են միայն այն դեպքերում, երբ առերևույթ առկա են հիմքեր՝ կասկածելու, որ անձը կատարել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն։ Իրավական այս նորմից հետևում է, որ դատարանի որոշումը պահանջող՝ վերը նշված օպերատիվ-հետախուզական միջոցառումներն անցկացվում են ավարտված այն հանցագործությունների կապակցությամբ, որոնք հայտնի չեն եղել վարույթ իրականացնող մարմնին, և որոնցով քրեական վարույթ չի նախաձեռնվել, քանի որ քրեական վարույթի շրջանակներում նախնական դատական վերահսկողությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումները փոխարինվում են համանման գաղտնի քննչական գործողություններով։
-
Քննարկվել է
02.09.2025 - 17.09.2025
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Անվտանգություն, Արտակարգ իրավիճակներ
-
Գերատեսչություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 1790
Տպել