Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը պետու­թյան կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում շահութահարկ վճա­րողների կողմից որպես ձեռք բերված, կառուց­ված, ստեղծ­ված կամ մշակված ակտիվների գծով արդեն իսկ կատարված ծախսերի փոխ­հատուցում ստաց­­ված նպատակային դրամական միջոց­ների գծով եկամտի որոշման առանձնահատուկ կանոնների վերանայումն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Ներ­կա­յումս պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում որպես արդեն իսկ կատար­ված ծախսերի կամ ստացված վնասների փոխհատուցում ստացված նպատակային դրա­մա­կան միջոցները եկամուտ են համարվում դրանց ստացման հարկային տարում:

Խնդիրն այն է, որ պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում աջակ­ցու­թյան գումարները տնտե­սա­վա­րող սուբյեկտներին տրամադրվում են համապատասխան ծախ­­սերը կատարած լինելու պայման­նե­րում՝ որպես կատարված ծախսերի փոխհատուցում՝ նպա­­տակ ունենալով կան­խել հնարավոր չարաշահումները: Նման սխեմայով գումարների հատ­կա­­ցումը, սակայն, հար­կային օրենսդրու­թյամբ սահմանված վերոնշյալ կարգավորման համա­ձայն պետա­կան աջակցություն ստացած շահութահարկ վճա­րողների մոտ շահութահարկով հարկ­ման հետևանքներ է առա­ջաց­նում, ինչը կարծում ենք, որ արդարացված չէ հատկապես գյու­­ղա­տնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող շահութահարկ վճարողների համար՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ գյու­ղա­տնտեսական արտադրանքի իրա­ցու­մից ստաց­­վող եկամուտներն ազատված են շահու­թա­հար­կով հարկումից:

Բացի այդ, ՀՀ հարկային օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մինչև 2026թ․ դեկ­տեմբերի 31-ը ներառյալ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված շահու­թահարկ վճարողները ազատվում են շահութահարկի վճարումից իրենց կողմից գյու­ղա­տնտե­սական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի, ինչպես նաև այլ ակտիվների իրա­ցու­մից ստացվող և այլ եկամուտների մասով, եթե այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկա­մուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում 10%-ը: Խնդիրն այն է, որ պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջա­նակներում գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարող սուբյեկտների կողմից ներգ­րավ­ված վարկերի (լիզինգի) գումարները և դրանց գծով հաշվարկվող տոկո­սա­գումարները պետության կողմից սուբսիդավորվելու դեպքում սուբսիդավորվող գումար­ները հանդիսանում են եկամուտ և համախառն եկամտի 10%-ը գերազանցելու դեպքում վեր­ջիններիս մոտ կարող է առաջանալ շահութահարկ վճարելու պարտավորություն, ինչը կար­ծում ենք, որ արդարացված չէ վերոգրյալը հաշվի առնելով:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է, անկախ գոր­ծունեության իրականացման ոլորտից, սահմանել, որ պետության կողմից ֆինանսավորվող ծրագ­րերի շրջանակներում շահութա­հարկ վճարողների կողմից որպես ձեռք բերված, կառուց­ված, ստեղծ­ված կամ մշակված ակտիվ­ների գծով արդեն իսկ կատարված ծախսերի փոխ­հա­տու­ցում ստացված նպա­տա­կային դրամական միջոց­­ները եկամուտ են համարվում այն հար­կային տարում, երբ ձեռք բերված, կառուց­ված, ստեղծված կամ մշակված ակտիվ­ները ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ՝ անկախ այդ ծախսը կամ կորուստը համա­խառն եկամտից նվա­զեց­նելու հանգա­ման­քից:

Միևնույն ժամանակ, նախագծով առաջարկվում է սահմանել, որ շահութահարկով հարկ­ման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ չեն համարվում պետության կողմից ֆինանսավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետա­կան աջակցության ծրագրերի շրջանակներում ստացված` վարկերի (լիզինգի) և դրանց գծով հաշվարկվող տոկո­սա­դրույք­­ների սուբ­­սիդավորման գումարները, իսկ ծախս չեն համարվում պետության կողմից ֆինան­սավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետա­կան աջակցության ծրագրերի շրջա­նակ­նե­րում ստացված` վարկերի (լիզինգի) տոկո­սա­դրույք­­ների սուբ­­սիդավորման գումարները:

  1. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան շահութահարկով հարկ­­ման բազայի որոշման նպատակով եկամտի առանձին տեսակների հաշվառման առանձ­նա­­­հատկություններն են:
  2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­­յուն­­­քում ակնկալվում է սահմանել միատեսակ մոտեցում պետու­թյան կողմից ֆինան­սա­վոր­վող ծրագրերի շրջանակներում շահութահարկ վճա­րողների կողմից որպես ձեռք բերված, կառուց­­ված, ստեղծ­ված կամ մշակված ակտիվների գծով արդեն իսկ կատարված ծախսերի փոխ­հատու­ցում ստաց­­ված նպատակային դրամական միջոց­ների գծով եկամտի որոշման որոշման առու­մով, ինչպես նաև նախատեսվում է բարելավել պետության կողմից ֆինանսավորվող` գյու­ղա­­տնտե­սու­թյան ոլորտի պետական աջակ­ցու­թյան ծրագրերի շահառու համարվող տնտե­սա­վա­րող սուբ­յեկտ­ների հարկային միջավայրը և խթանել այս ուղղությամբ ձեռնարկատիրական գոր­ծու­նեու­թյունը:

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրա­ժեշ­տու­թյուն չի պահան­ջում, իսկ դրա ընդուն­­մամբ պայմանավորված՝ պե­տա­­կան բյուջեի եկա­­մուտ­­ների էական նվա­­զե­­ցում կամ ծախ­­­­սերի ավելա­ցում տեղի չի ունենա:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մա­վա­րություններ

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկա­բյու­ջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի հարկային օրենսդրության բարելավման միջոցով կարևորվելու է ներդրողների համար արդար, ընկալելի և կանխատեսելի միջավայրի ձևավորումը:

  • Քննարկվել է

    08.08.2025 - 29.08.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1979

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: