Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
<<ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. <<Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին>> Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 12-ի ՀO-8-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումների վերաբերյալ եզրակացություն տալու նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվում է պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննարկող հանձնաժողով և հաստատվում է հանձնաժողովի անհատական կազմն ու գործունեության կարգը: Հանձնաժողովի եզրակացությունը հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն ընդունում է հրաման՝ քաղաքացու կողմից վճարվող գումարի չափի մասին: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանի հիման վրա հանձնաժողովի կողմից դիմումատուին 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է դիմումի պատասխան, որում նշվում են վճարվող գումարի չափը և վճարման հաշվի համարը:>>:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
02.05.2018 - 17.05.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 9016
Տպել