Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 347-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 347-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Վարչապետի որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի ապրիլի 6-ի թիվ 347-Ա որոշման մեջ լրացում անելու և Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (այսուհետ` ՄՀՀ) կազմում ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին ընդգրկելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները

ՄՀՀ-ն խորհրդակցական մարմին է, որը ստեղծվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրային առաջարկը նախապատրաստելու, քննարկելու, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամին (այսուհետ` Գլոբալ հիմնադրամ) առաջարկություններ ներկայացնելու, ԳՀ-ի դրամաշնորհային ծրագրի իրականացմանը աջակցելու և այլ` իր կարգավիճակից բխող նպատակներով:

Ներկայացված նախագծով նախատեսվում է լրացում կատարել ՀՀ վարչապետի 2021 թվականի ապրիլի 6-ի N347-Ա որոշմամբ ստեղծված ՄՀՀ-ի կազմում, ինչը պայմանավորված է ՄՀՀ կազմում ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին ընդգրկելու անհրաժեշտությամբ։

Գործող որոշմամբ հաստատված ՄՀՀ կազմը ներառում է պետական տարբեր կառույցների, միջազգային կազմակերպությունների, կրթական, կրոնական, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի 26 ներկայացուցիչների: Առաջարկվող փոփոխության արդյունքում հանձնաժողովը կազմված կլինի 27 անդամից։

Հաշվի առնելով ՀՀ ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի դերը հանրային առողջության ոլորտում օրենսդրական քաղաքականության մշակման, բյուջետային վերահսկողության և հանրային վստահության ապահովման գործում՝ նպատակահարմար է այդ հանձնաժողովի նախագահի ներգրավումը ՄՀՀ աշխատանքներում։

3. Առաջարկվող կարգավորման բնույթը

Ներկայացված նախագծով նախատեսվում է լրացում կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի ապրիլի 6-ի N347-Ա որոշմամբ ստեղծված ՄՀՀ-ի կազմում: Մասնավորապես`

- ՄՀՀ-ի կազմում ներառել ՀՀ ազգային ժողովի ռողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին։

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նա­­խագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի քարտուղարության կողմից:

5. Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Որոշման նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:

  • Քննարկվել է

    30.07.2025 - 14.08.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Գերատեսչություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1644

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: