««ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է արդեն իսկ Շանհայ վարկանիշավորման ցանկի առաջին հինգ տասնյակի համալսարաններում սովորելու համար տարկետում ստացած քաղաքացիների գիտելիքները Հայաստանի Հանրապետությունում գիտության, տնտեսության, քաղաքացիական ծառայության և այլ ոլորտներում օգտագործելու հնարավորության ընձեռմամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ (այսուհետ՝ կարգ), որի հավելվածի 9.1-ին կետով որպես նվաճում է սահմանված աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com/# կայքի` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմելու կամ դրան նախորդող տարվա համալսարանների ակադեմիական ընդհանուր (Academic Ranking of World Universities) ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված), մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և այլ կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորելու կամ դիմորդ հանդիսանալու հանգամանքը` բարձրագույն ուսումնական հաստատության կամ այլ իրավաբանական անձի կողմից տրված կրթաթոշակի առնվազն 70 տոկոսի վերաբերյալ փաստաթղթերի առկայությամբ, բացառությամբ՝ անվճար կրթական ծրագրեր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունների: 2018 թվականից նշված կարգը գործում է, և Շանհայի վարկանիշավորման ցանկում ընդգրկված բուհերում սովորելու համար տարկետում է արդեն իսկ ստացել է 517 քաղաքացի տարբեր կրթական աստիճաններով, որոնցից 429 քաղաքացի ներկա դրությամբ դեռ սովորում է և շարունակում է օգտվել տարկետման իրավունքից: Սակայն նշված քաղաքացիների Հայաստանի Հանրապետություն վերադարձ ապահովելու և նրանց ներուժը գիտության, տնտեսության, քաղաքացիական ծառայության և այլ ոլորտներում օգտագործելու գործիքակազմերը կատարելագործելու անհրաժեշտություն ունեն:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 19-րդ հոդվածի համաձայն գիտության և կրթության բնագավառներում տարկետում ստացած քաղաքացիները զորակոչի ենթակա են մինչև 28 տարին լրանալը, նշված կարգավորման հիմքով Կարգի 10-րդ կետով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տարկետում տրվում է համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ժամկետով՝ սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 27 տարին լրանալու օրը: Սակայն մի շարք արտասահմանյան բուհերի կրթության կազմակերպման, համապատասխան մասնագիտության կամ կոնկրետ հետազոտական գործունեության առանձնահատկություններով պայմանավորված շատ հաճախ քաղաքացիները չեն հասցնում սահմանված ժամկետում ավարտել ուսումնական գործընթացը:
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի կարգավորումների համաձայն քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է ունենա բարձրագույն կրթություն, բացառությամբ քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի պաշտոնների, որոնք զբաղեցնելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է ունենա առնվազն միջնակարգ կրթություն և ինչպես նաև սահմանված է անհրաժեշտ աշխատանքային ստաժի և փորձի պահանջներ: Քաղաքացիական ծառայության պաշտոններն զբաղեցվում են անժամկետ՝ մրցույթի արդյունքով կամ վարկանիշային ցուցակներից կամ փոխադրման կամ կատարողականի գնահատման արդյունքներով կամ վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության արդյունքով կամ կադրերի ռեզերվից՝ մինչև սույն օրենքով սահմանված տարիքի լրանալը, և որոշակի ժամկետով՝ ժամկետային աշխատանքային պայմանագրով կամ տեղափոխության հետևանքով կամ գործուղման դեպքում: Նշված կարգավորումների արդյունքում ստացվում է, որ աշխարհի լավագույն համալսարանները ավարտած մասնագետները համալսարանը ավարտելուց հետո չեն կարողանում քաղաքացիական ծառայության համակարգում համապատասխան պաշտոնների նշանակվեն, քանի որ չեն ունենում համապատասխան աշխատանքային ստաժ:
Այսօր մարդկային կապիտալի կառավարման, բարձրորակ մասնագետների արտահոսքը կանխելու, Քաղաքացիական ծառայության համակարգ և տնտեսության տարբեր ճյուղերում ներգրավելու հետ կապված առկա են մի շարք մարտահրավեր, մասնավորապես.
- Շարունակվող արտագաղթը (հատկապես երիտասարդ մասնագետների՝ IT, բժիշկներ, ինժեներներ) բերում է աշխատուժի պակասի։
- Բնական աճի բացակայությունը՝ բնակչությունը ծերանում է, ծնելիությունը ցածր է։
- Արտագաղթում են ամենաշատ պոտենցիալ ունեցող կադրերը՝ բարձր կրթություն ստացած, լեզուներ իմացող, միջազգային կապեր ունեցող։
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նոր համակարգ կձևավորվի, որը ուղղված կլինի Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետով սահմանված նվաճումների հիման վրա պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած և ուսումը ավարտած քաղաքացիների Հայաստանի Հանրապետություն վերադարձ ապահովելու և նրանց ներուժը գիտության, տնտեսության, քաղաքացիական ծառայության և այլ ոլորտներում օգտագործելու գործիքակազմերը կատարելագործելուն:
Համացանցում առկա բաց տվյալների ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, պետության կողմից աշխարի առաջատար համալսարաններում մեկ մասնագետ պատրաստելը՝ ներառյալ կեցության և ուսման վարձեր մեծ գումարներ են կազմում, մասնավորապես.
|
Մեկ մասնագետի վրա միջին ծախսերը՝ (բակալավրիատի 4 տարվա ընթացքում) |
|||
|
Երկիր |
Համալսարաններ (օրինակներ) |
Ընդհանուր ծախսեր (4 տարի) |
Տարեկան ծախս |
|
Դիտումներ` 1495 ՏպելԱռաջարկներ`
Որոնում | |||