Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 1125-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծով առաջարկվում է․

  • Մեկ տարով երկարաձգել Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագրով օժանդակություն ստանալու համար դիմելու վերջնաժամկետը։
  • Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատված կորպորատիվ կառավարման կանոնագրքին միացած լինելը սահմանել որպես ծրագրով օժանդակություն ստանալու նախապայման։
  • Հստակեցնել պարտատոմսերի շրջանառության օժանդակության համար դիմելու և ստանալու ընթացակարգը։
  • Բաժնետոմսերի թողարկման, տեղաբաշխման և ցուցակման գործիքի դեպքում փոխհատուցման ենթակա ծախսերի մեջ ներառել ներդրումային ծառայությունների ձեռքբերման ծախսը։
  • Միջազգային վարկանիշային գործակալություններից վարկանիշի ստացման ծախսի փոխհատուցման գործիքի դեպքում սահմանել փոխհատուցման ենթակա ծախսերի առավելագույն չափ՝ 50 մլն ՀՀ դրամ։
  • Կատարել այլ տեխնիկական բնույթի փոփոխություններ՝ ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսի 6-ի թիվ 1125-Լ որոշմամբ տրված կարգավորումների հստակությունն ապահովելու նպատակով։
  • Քննարկվել է

    21.07.2025 - 05.08.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Ֆինանսական

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1383

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: