Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 850-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 ------------------------------ 2025 թվականի N -----------------Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 850-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 16․1 կետերը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 850-Ն որոշման (այսուհետև՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը․

1) որոշման N 2 հավելվածի 2-րդ կետի 6-րդ պարբերությունը լրացնել «ընդ որում, միջինժամկետ ծախսային ծրագրի և պետական բյուջեի պլանավորման ժամանակ տարրական, միջին և ավագ դպրոցներում միջին հաշվով մեկ դասարանին ընկնող ամսական ուսուցչական դրույքների թիվը հաշվարկվում է միայն դասաժամերի նորմատիվային ծավալներով հաշվարկած և ներառյալ կիսվող դասարաններով պայմանավորված տարեկան ավելացվող ժամերով հաշվարկված միջին հաշվով մեկ դասարանին ընկնող ամսական ուսուցչական դրույքների թվերի միջին թվաբանականով. պարտադիր կրթության առաջին մակարդակում (տարրական կրթություն)՝ 1,606, պարտադիր կրթության երկրորդ մակարդակում (հիմնական կրթություն)՝ 2,023,  հանրակրթության երրորդ մակարդակում (միջնակարգ կրթություն)՝  2,625,» բառերով,

2) որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետում «միջնակարգ և ավագ  մակարդակների կրթություն իրականացնող հաստատություններում» բառերը փոխարինել «հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում (բացառությամբ միայն տարրական մակարդակի կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների)» բառերով,

3) որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 8-րդ ենթակետի ա. մասի 5-րդ կետում «գործող» բառից հետո լրացնել «կենսաբանության, քիմիայի և ֆիզիկայի» բառերով,

4) որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 8-րդ ենթակետի ա. մասի 6-րդ կետում «1.54» թիվը փոխարինե «2.17» թվով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 



  • Քննարկվել է

    10.07.2025 - 25.07.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 13605

Տպել

Առաջարկներ`

Alla Hakobyan

25.07.2025

Բարև Ձեզ,ես կարդացի Ձեր պատասխանը: Նույնիսկ մինչև 2022թ-ի դեկտեմբերի 7-ի 79-ն որոշումը մեր դպրոցն ուներ 1 հաստիք ՄԿԱ և 1 հաստիք ՍԴԱԿ,այսինքն 2 հաստիք ,բայց տարբեր աշխատավարձերով: 850 ն որոշմամբ,պարտականությունների համադրմամբ մնում է 1,5 հաստիք ԿԱԴԱՀ: Խնդիրը ոչ թե ֆինանսական է,այլ այս երկու հաստիքների համադրմամբ ամբողջ ծավալով աշխատանքը արդյունավետ կատարելն է ::Հատկապես մեծ դպրոցներում ԿԱԴԱՀ հաստիքի չափը խնդրում եմ վերանայել: Շնորհակալություն : Շնորհակալու

Զեփյուռ Սարգսյան

24.07.2025

Որպես ինֆորմատիկայի ուսուցչուհի՝ տարիներ շարունակ ուսուցանել եմ ոչ միայն աշակերտներին, նաև՝ համակարգիչներին։ Անգամ կատակով եմ ասում՝ ամեն օր մի նոր անակնկալ է՝ այս մեկը չի միանում, մյուսի մկնիկն է «կորել», այն մեկի ձայնն է անհետացել։ Այդ ամենի հետ միասին պիտի դաս պլանես, անցկացնես, տեխնիկապես ապահովես և, վերջում, դեռ ժպտաս։ Իրականությունն այն է, որ ընդամենը 5 ամիս առաջ մեր դպրոցը վերջապես համալրվեց ինֆորմատիկայի լաբորանտի հաստիքով։ Եվ ես այդ կարճ ժամանակահատվածում իսկապես զգացի, թե որքան կարևոր, նույնիսկ անփոխարինելի է լաբորանտի դերը։ Տեխնիկական խնդիրները կարգավորվում էին արագ և հանգիստ, ես ավելի շատ ժամանակ ունեի աշակերտների հետ իրական ուսուցման վրա կենտրոնանալու։ Իսկ ամենակարևորը՝ զգացի, որ միայնակ չեմ այդ ամբողջ թվային լաբիրինթում։ Ցավոք, նոր որոշմամբ այս հաստիքը կրկին կրճատվում է։ Եվ ես անկեղծորեն չեմ հասկանում՝ ինչու։ Մի բան, որը սկսեց աշխատել, օգնեց, թեթևացրեց, հիմա նորից վերանում է։ Մի հաստիք, որի արժեքը պետք է նկատելի լիներ հենց առաջին ամիսներից։ Ես չեմ ասում՝ ամեն դպրոցում պարտադիր լինի լաբորանտ։ Բայց այնտեղ, որտեղ կան համակարգչային դասասենյակներ, թվային կրթական միջավայր, ինտերակտիվ սարքեր ու անընդհատ թարմացվող ծրագրային հարթակներ, այդ հաստիքը պարզապես անհրաժեշտություն է։

Զեփյուռ Սարգսյան

24.07.2025

Իմ առաջարկն է՝ վերանայել այս կրճատման որոշումը և հնարավորություն տալ այն դպրոցներին, որոնք իրականում ունեն այդ կարիքը, պահպանել կամ վերականգնել լաբորանտի հաստիքը։ Ես ինքս պատրաստ եմ նորին, փոփոխությանը, բարեփոխումներին։ Բայց երբ դրանք արվում են ուսուցչի հետ և ուսուցչի կողքին։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: