-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության՝ Երեւան քաղաքի Ծովակալ Իսակովի N 50/12 հասցեում գտնվող արտադրական մասնաշենքի 3-րդ հարկից «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված 941.1 քառ.մետր մակերեսով տարածքից 501 քառ. մետր, 6.239.581,25 (վեց միլիոն, երկու հարյուր երեսունինը հազար հինգ հարյուր ութսունմեկ դրամ, քսանհինգ լումա) դրամ կադաստրային արժեքով տարածքը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել եւ ամրացնել Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին։
- Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սահմանված կարգով համապատասխան փոփոխություն կատարել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի մեջ։
3.Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի եւ Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
-
Քննարկվել է
25.04.2018 - 15.05.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Միջուկային անվտանգություն
-
Նախարարություն
Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե
Դիտումներ` 9560
Տպել