«Որպես նվիրատվություն հողամաս ընդունելու և ամրացնելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
_______ __________________ 2025 թվականի N ____-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՈՂԱՄԱՍ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությունը հանդիսացող Լեռնահովիտ գյուղի 4-րդ հասցեում գտնվող՝ 24.288.000 (քսանչորս միլիոն երկու հարյուր ութսունութ հազար) հազ. դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 13.84832 հեկտար մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական՝ N 20032025-06-0013) և Մեծավան 8 հասցեում գտնվող՝ 5.984.000 (հինգ միլիոն ինը հարյուր ութսունչորս հազար) հազ. դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 3.464 հեկտար մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական՝ N 19032025-06-0094) հողամասերը (այսուհետ՝ հողամաս) և անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
- Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրրի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի` օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից Լոռու մարզի Տաշիր համայնքի հետ նվիրատվության պայմանագրի կնքումը, անշարժ գույքի հանձնում-ընդունումը, գույքային իրավունքների պետական գրանցումը, Հայաստանի Հանրապետության անունից «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ հողամասի անժամկետ և անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը՝ դրանց հետ կապված բոլոր ծախսերն իրականացնելով «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
-
Քննարկվել է
09.07.2025 - 30.07.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Գերատեսչություն
Շրջակա միջավայրի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 1492
Տպել