Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1698-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծ
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1698-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԻ
1. |
Իրավական ակտի անհրաժեշտությունը |
|
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1698-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը բխում է ՀՀ պետական բյուջեից առանձին ծախսային ծրագրերով սուբսիդավորվող՝ մտավոր խնդիրներ (այդ թվում՝ աուտիզմ) ունեցող անձանց խնամքի և սոցիալական վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպություններում մասնագիտացված աշխատանք կամ խնամք իրականացնողների աշխատանքը որպես ծանր, վնասակար աշխատանք սահմանելու, նույն բաժնի 25-րդ և 26-րդ կետերով նախատեսված աշխատանքների անվանումները ՀՀ կառավարության 2015թ. հոկտեմբերի 29-ի N 1292-Ն որոշման սահմանված չափորոշիչին (N 2 հավելվածի 19-րդ կետ) և ՀՀ կառավարության 2007թ. փետրվարի 1-ի N 201-Ն որոշման 2-րդ հավելվածով սահմանված հոգաբարձության (խնամակալության), մանկական դաստիարակչական բնագավառների աշխատողների աշխատանքներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից: |
2. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առանձին ծախսային ծրագրերով սուբսիդավորվող՝ մտավոր խնդիրներ (այդ թվում՝ աուտիզմ) ունեցող դեռահասներին և երիտասարդներին զբաղվածության, խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայություններ մատուցող «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն ԲՀԿ-ն և «Իմ ուղին» սոցիալ-աբիլիտացիոն ցերեկային կենտրոնը (այսուհետ՝ Ցերեկային կենտրոններ) սպասարկում են Երևան քաղաքի աուտիզմ (80 հոգի) և մտավոր խնդիրներ (50 հոգի) ունեցող դեռահասների և երտասարդների՝ շաբաթական 5 օր, ժամը 10:00-17:00-ը: Ցերեկային կենտրոնների կողմից սպասարկվող շահառուները մտավոր և հոգեկան խնդիրներ ունեցող դեռահասներ և երիտասարդներ են, որոնք ունեն զուգակցված նյարդային, հուզական և վարքային խանգարումներ և կենտրոնում ծառայություններ ստանալու ժամանակ ագրեսիվ վարք են դրսևորում ոչ միայն միմյանց, այլև ծառայություն մատուցող մասնագետների նկատմամբ, որն անդրադառնում է նրանց առողջության վրա` առաջացնելով հոգեբանական ընկճվածություն, նյարդային, ֆիզիկական, հուզակամային ոլորտի լարվածություն: Դրանով պայմանավորված՝ ՀՀ 2018թ. պետական բյուջեում Ցերեկային կենտրոնների աշխատողների աշխատավարձի համար նախատեսված միջոցներում ծանր, վնասակար աշխատանքների կատարման համար հավելման գումար է նախատեսվել (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն): Սակայն, ՀՀ կառավարության 2010թ. դեկտեմբերի 2-ի N 1698-Ն որոշման N 1 հավելվածով (այսուհետ՝ Հավելված) սահմանված ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկում ներառված չեն Ցերեկային կենտրոնների համապատասխան աշխատանքները: Հավելվածի 25-րդ և 26-րդ կետերում առաջարկվող փոփոխությունը բխում է որոշակի մասնագիտությունների անվանումները (աշխատանքային թերապիայի կազմակերպիչ, աշխատանքային թերապիայի հրահանգիչ, հատուկ մանկավարժ) այլ իրավական ակտերով (ՀՀ կառավարության 2015թ. հոկտեմբերի 29-ի N 1292-Ն որոշման 2-րդ հավելված, ՀՀ կառավարության 2007թ. փետրվարի 1-ի N 201-Ն որոշման 2-րդ հավելված) սահմանված անվանումներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից: |
3. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Հատուկ տիպի տուն-ինտերնատներում, մասնագիտացված մանկատներում, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց շուրջօրյա խնամքի, ինչպես նաև աուտիզմ և մտավոր խնդիրներ ունեցող դեռահասներին և երիտասարդներին զբաղվածության, խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայություններ մատուցող խնամքի հաստատությունների աշխատողների համար սոցիալ-աշխատանքային միասնական երաշխիքներ ապահովում, ինչպես նաև բնակչության սոցիալական պաշտպանության ոլորտի կազմակերպություններում աշխատանքային հարաբերություններ կարգավորող տարբեր իրավական ակտերում նախատեսված հասկացությունների համապատասխանեցում: |
4. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: |
5. |
Ակնկալվող արդյունքը |
|
ՀՀ պետական բյուջեից առանձին ծախսային ծրագրերով սուբսիդավորվող՝ մտավոր խնդիրներ (այդ թվում՝ աուտիզմ) ունեցող անձանց խնամքի և սոցիալական վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպություններում մասնագիտացված աշխատանք կամ խնամք իրականացնողներին վնասակար աշխատանք կատարելու համար հավելում վճարելու իրավական հիմքերի ապահովում: |
-
Քննարկվել է
20.04.2018 - 07.05.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Աշխատանք և զբաղվածություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 8573
Տպել