Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ԵՎ ՕԲՍԵՐՎԱՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 08.07.2025 22:39:06 Կարգում անհրաժեշտ է սահմանել տվյալների հավաքման, մշակման, ապանձնավորման և կանոնավոր հրապարակման պարտականություն՝ մարդու իրավունքների պաշտպանության ապահովման և քաղաքականության ձևավորման նպատակով։ Առաջարկում ենք հավելվածը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «X. Լիազոր մարմինն ապահովում է մեկուսացման և օբսերվացիայի վերաբերյալ տվյալների պարբերական հավաքումը, ապանձնավորումը և հրապարակումը՝ մարդու իրավունքների պաշտպանության վերլուծության և քաղաքականության մշակման նպատակով։ Հավաքվող տվյալները ներառում են տարիքային, սեռային, հաշմանդամության, սոցիալ-տնտեսական և այլ համապատասխան հատկանիշներ՝ առանց անձի նույնականացման հնարավորություն տվող տվյալների հրապարակման։»։ Չի ընդունվել.
2 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 08.07.2025 22:39:06 Կարգում անհրաժեշտ է սահմանել մեկուսացում կամ օբսերվացիա իրականացնելու հրահանգի, ինչպես նաև դրա կատարման վայրի կամ պայմանների վերաբերյալ որոշումների բողոքարկման իրավունք և մեխանիզմ։ Առաջարկում ենք հավելվածը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «X. Մեկուսացում կամ օբսերվացիա իրականացնելու հրահանգը, ինչպես նաև դրա կատարման վայրը և պայմանները ենթակա են բողոքարկման անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա։»։ Ընդունվել է.
3 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 08.07.2025 22:39:06 Կարգում պետք է հստակ ամրագրվի, որ մեկուսացումը և օբսերվացիան կիրառվում են միայն որպես վերջին միջոց, երբ առկա են համաճարակաբանական հիմքեր, և հանրային առողջության պաշտպանությունը հնարավոր չէ ապահովել պակաս սահմանափակող միջոցներով։ Առաջարկում ենք հավելվածը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «X. Մեկուսացումը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ նախապես դիտարկվել և բավարար արդյունք չեն տվել պակաս սահմանափակող այլ միջոցներ։ Մեկուսացում և օբսերվացիա իրականացնելու հրահանգից առաջ լիազոր մարմինը կամ տեսչական մարմինը պարտավոր են անձին առաջարկել տալ հոժարակամ գրավոր համաձայնություն՝ մշտադիտարկման պայմանով (այսուհետ՝ հոժարակամ համաձայնություն), որը ներառում է նրա կողմից վարակիչ հիվանդության կանխարգելման նպատակով ինքնամեկուսացման, բուժման, տեղաշարժի սահմանափակման և այլ հնարավոր միջոցառումներին հետևելու պարտավորությունների ընդունումը»։ Չի ընդունվել.
4 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 08.07.2025 22:39:06 Կարգում անհրաժեշտ է հստակ ամրագրել, որ մեկուսացման կամ օբսերվացիայի ընթացքում կրթական համակարգում ընդգրկված անձանց կրթության իրավունքի իրականացումն ապահովվում է ոչ միայն հեռավար ուսուցման հնարավորությամբ, այլև՝ դրա փաստացի մատչելիությամբ, ներառյալ՝ տեխնիկական միջոցները և ինտերնետի հասանելիությունը։ Առաջարկում ենք հավելվածը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «X. Լիազոր մարմինը կամ տեսչական մարմինն ապահովում են «Կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն սովորող հանդիսացող մեկուսացման կամ օբսերվացիայի ենթարկված անձի համար հեռավար (դիստանցիոն) ուսուցման հնարավորություն՝ պետական մարմինների և ուսումնական հաստատությունների հետ համագործակցությամբ։ Այս նպատակով ըստ անհրաժեշտության ապահովվում է հեռավար կապի տեխնիկական միջոցների (համակարգիչ, պլանշետ, անհրաժեշտ հավելվածներ), ինտերնետ կապի հասանելիություն»։ Չի ընդունվել,
5 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 08.07.2025 22:39:06 Կարգում անհրաժեշտ է ամրագրել, որ մեկուսացման կամ օբսերվացիայի ընթացքում բացահայտված կյանքի դժվարին իրավիճակում գտնվող անձինք պետք է ուղղորդվեն Միասնական սոցիալական ծառայություն՝ այդ անձանց կարիքահենք աջակցության նպատակով։ Օրինակ՝ երբ ընտանիքի միակ աշխատողի մեկուսացման հետևանքով ընտանիքը կարող է հայտնվել կյանքի դժվարին իրավիճակում։ Առաջարկում ենք հավելվածը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «X. Մեկուսացման կամ օբսերվացիայի ընթացքում Լիազոր մարմինը պարտավոր է բացահայտված կյանքի դժվարին իրավիճակի կամ սոցիալական ծառայությունների կարիք ունեցող անձանց վերաբերյալ տեղեկությունն անձի համաձայնության դեպքում ներկայացնել Միասնական սոցիալական ծառայություն՝ սոցիալական կարիքների գնահատման և անհրաժեշտ միջամտությունների իրականացման նպատակով»։ Չի ընդունվել.
6 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 08.07.2025 22:39:06 Հավելվածի 6-րդ կետի «հնարավոր վարակակիր» բառերը փոխարինել «կոնտակտավոր կամ հիվանդության ախտանիշներ ունեցող այլ» բառերով։ Առաջարկի նպատակն է ապահովել իրավական որոշակիությունը, այդ թվում՝ հստակ տարբերությունը կիրառվող մեկ այլ՝ «վարակի կասկածով անձանց» եզրույթի հետ։ Չի ընդունվել.
7 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 08.07.2025 22:39:06 Առաջարկում ենք հավելվածի 8-րդ կետն «անձի» բառից հետո լրացնել «կամ օրինական ներկայացուցիչը» բառերը։ Լրացումն անհրաժեշտ է անչափահասների և անգործունակ ճանաչված անձանց համար լրացուցիչ խոչընդոտներ չստեղծելու նպատակով։ Ընդունվել է.
8 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 08.07.2025 22:39:06 Հավելվածի 9-րդ կետը «գրավոր» բառից հետո լրացնել «(անձի նախընտրությամբ՝ թղթային կամ էլեկտրոնային)»։ Այս առաջարկի ընդունման դեպքում կվերացվի անորոշությունը, քանի որ գրավոր լինելն ինքնին չի ենթադրում թղթային կամ էլեկտրոնային ձևերը։ Նաև հնարավոր կլինի ապահովել, որ փաստաթուղթը մատչելի լինի անձին, այդ թվում՝ երբ անձն ունի տեսողության խնդիրներ և ցանկանում է ծանոթանալ էլեկտրոնային տարբերակով (էկրանն ընթերցող ծրագրի միջոցով լսելով)։ Չի ընդունվել
9 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 08.07.2025 22:39:06 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքով նախատեսված խտրականության արգելքի պահանջին համապատասխանելու նպատակով առաջարկում ենք հավելվածի 10-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Լիազոր մարմինն անձին իր մշտական բնակության վայրում կամ իր նախընտրությամբ՝ մեկ այլ վայրում մեկուսացման կամ օբսերվացիայի ենթարկվելու վերաբերյալ տալիս է համաձայնություն՝ ելնելով տվյալ վայրում այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու հնարավորությունից։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտության դեպքում, Լիազոր մարմինը պարտավոր է ապահովել համապատասխան աջակցություն, այդ թվում՝ խնամքի, անձնական հիգիենայի պահպանման, սննդի ապահովման և տարածքի մաքրության հարցերում՝ մարդու արժանապատվության, անվտանգության և առողջության պահպանման նպատակով։»։ Չի ընդունվել.
10 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 08.07.2025 22:39:06 Կարգում անհրաժեշտ է հստակ ամրագրել, որ մեկուսացման կամ օբսերվացիայի ենթարկված անձին սննդով ապահովելու պարտականությունը տարածվում է բոլոր դեպքերի վրա, ներառյալ անձի մշտական կամ նախընտրած վայրում մեկուսացման կամ օբսերվացիայի ժամանակաշրջանը, բացառությամբ այն դեպքի, երբ անձը հայտնել է, որ ինքնուրույն և իր միջոցներով կարող է կազմակերպել սնունդը։ Առաջարկում ենք հավելվածը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «X. Մեկուսացման կամ օբսերվացիայի ենթարկված յուրաքանչյուր անձ ապահովվում է իր սննդակարգին համապատասխան սննդով՝ անկախ մեկուսացման կամ օբսերվացիայի վայրից, այդ թվում՝ եթե այդ միջոցառումն իրականացվում է անձի մշտական բնակության վայրում կամ նրա նախընտրած վայրում։ Սննդի տրամադրվումը չի կազմակերպվում կամ դադարեցվում է այն դեպքում, երբ անձը հրաժարվում է օգտվելու այդ ծառայությունից։»։ Չի ընդունվել.
11 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 08.07.2025 22:39:06 Հավելվածի 11-րդ կետն առաջարկում ենք վերաշարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Հաշմանդամություն ունեցող անձանց, տեղաշարժման դժվարություններ կամ մարդկային այլ աջակցության կարիք ունեցող անձանց մեկուսացումը կամ օբսերվացիան կարող է իրականացվել իրենց մշտական բնակության վայրում։»։ Առաջարկի ընդունման դեպքում կապահովվի համապատասխանությունը «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքին, քանի որ կարգավորումը չի կարող խտրական կերպով պայմանավորված լինել միայն հաշմանդամության կամ խնամքի կարիքի հանգամանքով։ Այսինքն՝ դա, ինչպես այլ անձանց դեպքում, պետք է լինի նույն հիմունքներով, միաժամանակ տալով լրացուցիչ (ճկուն) հնարավորություն մեկուսացումը կազմակերպելու տանը։ Ընդունվել է մասնակի.
12 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 08.07.2025 22:39:06 Կարգում անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչպես է իրականացվում մեկուսացման կամ օբսերվացիայի ընթացքում խնամող անձանց ներգրավումը, երբ մեկուսացված անձը չի կարող ինքնուրույն իրականացնել կենսական գործողություններ։ Սահմանված կարգի բացակայությունը կարող է հանգեցնել խնամքի ընդհատման, արժանապատվության խախտման և փաստացի մեկուսացման անհնարինության։ Առաջարկում ենք հավելվածը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «X. Այն դեպքերում, երբ մեկուսացման կամ օբսերվացիայի ենթարկված անձն ունի խնամքի անհրաժեշտություն և այդ աջակցությունը հնարավոր չէ կազմակերպել այլ եղանակով, քան այլ անձի ներգրավումն է, Լիազոր մարմինը պարտավոր է ապահովել խնամող անձի հասանելիությունը մեկուսացման վայր (անհրաժեշտության դեպքում տրամադրելով առանձին սենյակ)՝ պահպանելով համաճարակային անվտանգության պահանջները։ Խնամքի և անվտանգության միջոցառումները սահմանվում են անհատական կարիքների գնահատման հիման վրա։»։ Ընդունվել է մասնակի.
13 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 08.07.2025 22:39:06 Մեկուսացման կամ օբսերվացիայի ընթացքում մինչև 18 տարեկան անձանց նկատմամբ պետք է ապահովել ոչ միայն ֆիզիկական առողջության պահպանման միջոցառումներ, այլև հոգեկան առողջության աջակցություն։ Առաջարկում ենք հավելվածը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «X. Մինչև 18 տարեկան մեկուսացման կամ օբսերվացիայի ենթարկված անձանց համար լիազոր մարմինը կազմակերպում է համապատասխան հոգեբանական աջակցություն՝ նպաստելով երեխայի հուզական կայունության պահպանմանը մեկուսացման կամ օբսերվացիայի ամբողջ ընթացքում։ Հոգեբանական աջակցության ձևերը կարող են ներառել հեռախոսային կամ առցանց խորհրդատվություն, մանկավարժահոգեբանական ծառայությունների ներգրավում, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ երեխայի նախընտրած վստահելի չափահաս անձի հետ հաղորդակցման ապահովում։»։ Չի ընդունվել.
14 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 08.07.2025 22:39:06 Հավելվածի 14-րդ կետի համաձայն՝ մեկուսացման կամ օբսերվացիայի ենթակա յուրաքանչյուր անձ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է մեկուսացման կամ օբսերվացիայի պատճառների, իր իրավունքների և պարտականությունների մասին։ Առաջարկում ենք հավելվածի 14-րդ կետի առաջին նախադասության «հասկանալի լեզվով» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ ժեստերի լեզուն և պարզեցված լեզուն» բառերով։ Առաջարկի ընդունման դեպքում կապահովվի իրավունքների մասին իրազեկումը խուլ և (կամ) մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար Չի ընդունվել.
15 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 08.07.2025 22:39:06 Հավելվածի 14-րդ կետի համաձայն՝ մեկուսացման կամ օբսերվացիայի ենթարկված անձի պահանջով մեկուսացում կամ օբսերվացիա իրականացնող մարմինն անձի մեկուսացման կամ օբսերվացիայի մասին տեղեկացնում է նրա նշած անձին: Անհրաժեշտ է ամրագրել, որ մեկուսացման կամ օբսերվացիայի ենթարկված անձին պետք է ընձեռվի հնարավորություն ինքնուրույն տեղեկացնելու իր նշած անձին։ Պետական մարմինը պետք է իրականացնի այդ գործողությունը միայն այն դեպքում, երբ անձը չի կարող կամ չի ցանկանում տեղեկացնել անձամբ։ Առաջարկում ենք հավելվածի 14-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Մեկուսացման կամ օբսերվացիայի ենթարկված անձին ընձեռվում է հնարավորություն տեղեկացնելու իր մեկուսացման կամ օբսերվացիայի մասին կոնտակտային անձին կամ այլ անձի, ում ցանկանում է։ Եթե անձը չի կարող կամ չի ցանկանում դա անել ինքնուրույն, ապա լիազոր մարմինը պարտավոր է իր նախաձեռնությամբ կամ անձի խնդրանքով տեղեկացնել նշված անձին կամ կոնտակտային անձին՝ հնարավորինս կարճ ժամանակահատվածում։»։ Չի ընդունվել.
16 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 08.07.2025 22:39:06 Կարգում անհրաժեշտ է հստակ ամրագրել, թե ինչպես է իրականացվում մեկուսացման կամ օբսերվացիայի ենթարկված անձի դեղորայքի, այդ թվում՝ բժշկական նպատակներով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի տրամադրումը։ Առաջարկում ենք հավելվածը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «X. Մեկուսացման կամ օբսերվացիայի ընթացքում Լիազոր մարմինը պարտավոր է ապահովել անձին նշանակված դեղամիջոցների ժամանակին տրամադրումը։ Անձը կարող է օգտագործել իր իսկ միջոցներով ձեռք բերված դեղերը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դեղերի ձեռքբերումը, փոխադրումը և հսկողությունը կազմակերպվում է Լիազոր մարմնի միջոցով՝ համաձայն բուժող բժշկի ցուցումների։»։ Չի ընդունվել.
17 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 08.07.2025 22:39:06 Ներկայումս կարգում նշված է, որ օբսերվացիայի ենթարկված անձին խորհրդատվություն է տրամադրվում հեռախոսազանգով։ Սակայն սա բոլորի համար կիրառելի չէ։ Օրինակ՝ լսողության կամ խոսքի խնդիրներ ունեցող անձանց դեպքում հեռախոսազանգը ոչ միայն անարդյունավետ է, այլ կարող է բացառել նրանց առողջության պահպանման իրավունքը։ Անհրաժեշտ է ամրագրել, որ խորհրդատվությունն իրականացվում է անձի կարիքներին համապատասխան՝ ապահովելով մատչելի և արդյունավետ հաղորդակցման եղանակ։ Առաջարկում ենք հավելվածը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «X. ԱԱՊ բուժաշխատողի կողմից օբսերվացիայի ենթարկված անձին տրամադրվող ամենօրյա խորհրդատվությունն իրականացվում է անձի հաղորդակցման կարիքներին համապատասխան ձևաչափով՝ հեռախոսազանգով կամ տեսազանգով, ներառյալ երբ անհրաժեշտ է ներգրավել ժեստերի լեզվի թարգմանիչ կամ անձի ցանկությամբ իր հետ ավելի հեշտ հաղորդակցվող անձի։»։ Ընդունվել է մասնակի.
18 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 08.07.2025 22:39:06 Առաջարկների ընդունման դեպքում համապատասխան փոփոխություններ պետք է իրականացնել նաև հրահանգի ձևում, այդ թվում՝ անձի իրավունքները նկարագրող հատվածում։ Ընդունվել է մասնակի.
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: