Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2070-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«..........» «..........................» 2025թ.  N……-Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 2070-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման միջոցառումը հաստատելու մասին» N 2070-Լ որոշման որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
    • Որոշման 4-րդ կետում «2026 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2025 թվականի դեկտեմբերի 30-ը» բառերով։
    • Որոշմամբ հաստատված հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 8-րդ կետում «2026 թվականի դեկտեմբերի 31-ն» բառերը փոխարինել «2025 թվականի դեկտեմբերի 30-ն» բառերով։
    • Հավելվածի 11-րդ կետում «2027 թվականի մարտի 1-ն» բառերը փոխարինել «2025 թվականի դեկտեմբերի 30-ն» բառերով։
    • Հավելվածի 13-րդ, 14-րդ և 15-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝

«13. Միջոցառմամբ սահման­ված պայմանները բավարարված լինելու դեպքում դիմումն ընդունվում է, և աջակցության գումարը շահառուին փոխանցելու նպատակով ՊԵԿ-ը՝ դիմումը ներկայացնելուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան հանձնարարականի հիման վրա, էլեկտրոնային փոստով Էկոնոմիկայի նախարարության է ներկայացնում՝

  • աջակցության գումարի վերաբերյալ վճարման հանձնարարականը.
  • ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգով ներկայացվող N 3 ձևով սահմանված դիմումը։

14․ Աջակցության գումարը շահառուին փոխանցելու նպատակով ՊԵԿ-ի կողմից Էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող վճարման հանձնարարականում նշվում են հետևյալ տվյալները՝

  • շահառուի անվանումը.
  • շահառուի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)
  • շահառուի բանկային հաշվի համարը.
  • աջակցության գումարի չափը։

15․ ՊԵԿ-ի կողմից վճարման հանձնարարականը և N 3 ձևով սահմանված դիմումը Էկոնոմիկայի նախարարություն ներկայացվելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, աջակցության գումարը փոխանցվում է շահառուի նշված բանկային հաշվին։ Ընդ որում, սույն դիմումի ներկայացման վերջնաժամկետը սահմանվում է 2025 թվականի դեկտեմբերի 30-ը։»։

  • Հավելվածըլրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15․1-րդ կետով՝

«15.1 Սույն ծրագրի շրջանակներում սահմանվում է, որ ՊԵԿ-ի էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգով ներկայացվող N 3 ձևով սահմանված դիմումը և վճարման հանձնարարականը համարվում են ՊԵԿ-ի և շահառուի միջև կնքված պայմանագիր և բավարար իրավական հիմք՝ վճարման գործընթացի իրականացման ընթացքում գանձապետարանի ստորաբաժանում ներկայացվող հետևյալ փաստաթղթերի փոխարեն՝

  • պայմանագրից քաղվածք.
  • գանձապետական վճարման հանձնարարագիր.
  • վճարումը հիմնավորող հավաստագիր.
  • օրենսդրությամբ սահմանված հաշվարկային փաստաթղթեր (այդ թվում՝ հաշիվ-ապրանքագիր, հարկային հաշիվ և այլն)։

Այս հիմքով վճարման գործընթացում գանձապետարան է ներկայացվում միայն N 3 ձևով նշված դիմումը։

Սույն ծրագրի շրջանակում ՊԵԿ-ի կողմից ներկայացված վճարման հանձնարարականը և N 3 ձևով սահմանված դիմումը համարվում են վերջնական։»։  

  1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 ամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխությունները։
  2. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված փոփոխությունները և լրացումները տարածվում են 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ՝                                                                  ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Քննարկվել է

    17.06.2025 - 03.07.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1871

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: