ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___________ 2025 թվականի N ____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ իրացման, բժշկական արտադրատեսակների արտադրության, բժշկական արտադրատեսակների սպասարկման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 1-ին կետի 20-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և 1-ին կետը լրացնել նոր 21-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«21) բժշկական կազմակերպությունից դուրս բժշկական օգնության և սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները` համաձայն N 21 հավելվածի:».
2) լրացնել նոր N 21 հավելվածով` համաձայն հավելվածի.
3) N 5 հավելվածում 18.1-ին կետում «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությանը» բառերով.
4) ուժը կորցրած ճանաչել N 12 հավելվածի «N 12 հավելվածի պարզաբանում» բաժնի «Ընդհանուր դրույթներ» գլխի 9-րդ պարբերությունը.
5) ուժը կորցրած ճանաչել N 13 հավելվածի 5-րդ կետի «Սարքավորումներ և բժշկական գործիքներ» բաժնի 3-րդ ենթակետը.
6) N 13 հավելվածի 13-րդ կետի «ԿԱՌՈՒՑՎԱԾՔ» բաժնի 6-րդ ենթակետից հետո լրացնել նոր պարբերություն` հետևյալ բովանդակությամբ.
«Դիակային դոնորից վերցված եղջերաթաղանթի փոխպատվաստման վիրահատությունների իրականացման դեպքում նաև «Աչքի հյուսվածքների բանկ»`
7. Առանձնացված ընդունարան
1) բժշկական սեղան
2) աթոռներ
3) պահարան
4) սանհանգույց
8. Ակնային լաբորատորիա».
7) N 13 հավելվածի 13-րդ կետի «ՎԻՐԱՀԱՏԱՐԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ» բաժնի 28-րդ կետից հետո լրացնել նոր բաժին` հետևյալ բովանդակությամբ.
«ԱԿՆԱՅԻՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
1. Էնդոթելային մանրադիտակ
2. Ճեղքային լամպ
3. Միկրոկերատոմ
4. Աչքի առաջային հատվածի կոհերենտ տոմոգրաֆիայի սարք (OCT)
5. Սառնարան
6. Լաբորատորիայի ստերիլիզացման համակարգ (HEPA-ֆիլտրեր)
7. Ավտոկլավ
8. Միկրովիրաբուժական գործիքներ եղջերաթաղանթի ստերիլ հեռացման և մշակման համար՝ կոպլայնիչ, միկրովիրաբուժական կերատոմ (MVR), պինցետներ, մկրատներ
9. Դոնորական եղջերաթաղանթի մշակման և պահպանման համար նախատեսված նյութեր, մշակման ժամանակ օգտագործվող նյութեր և ռեագենտներ
10. Լվացարան՝ հոսող ջրով
11. Համակարգիչ և տպիչ
12. Լաբորատոր սեղան(ներ), աթոռ(ներ)».
8) ուժը կորցրած ճանաչել N 13 հավելվածի 47-47.6-րդ կետերը.
9) N 13 հավելվածի 96-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«96. ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԱՐԱՆՆԵՐԻ ՇՏԱՊ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
1.Արհեստական շնչառության շարժական սարքեր`
1) ընդմիջվող դրական ճնշմամբ արհեստական շնչառության,
2) սինխրոնիզացված հարկադիր մեխանիկական շնչառության,
3) շնչուղիներում մշտական դրական ճնշման
2. Էլեկտրասրտագրման սարք
3. Բազմաֆունկցիոնալ շարժական ոչ ինվազիվ հսկողության մոնիտորներ`
1) պուլսօքսիմետրեր
2) պերիֆերիկ հեմոդինամիկ ցուցանիշներ` զարկերակային ճնշում (սիստոլիկ, դիաստոլիկ, միջին)
3) էլեկտրակարդիոմոնիտորներ
Մոնիտորները պետք է ապահովված լինեն ավտոնոմ էլեկտրասնուցմամբ, ԷՍԳ էլեկտրոդներով, ինչպես նաև վտանգի ահազանգման ձայնային և լուսային համակարգերով
4. Զարկերակային ճնշումը չափող ձեռքի սարք` տոնոմետր և ֆոնենդոսկոպ
5. Ջերմաչափ
6. Դեֆիբրիլյատոր` ավտոնոմ էլեկտրասնուցմամբ
7. Գլյուկոմետր
8. Ստրիպներ` արագ ախտորոշումն անցկացնելու համար
9. Շնչուղիների անցանելիությունն ապահովելու և արհեստական շնչառությունն անցկացնելուն անհրաժեշտ միջոցներ՝
1) քիթ-ըմպանային և բերան-ըմպանային օդամուղ փողերի հավաքածու,
2) կոկորդային դիմակների հավաքածու,
3) ներշնչափողային փողերի հավաքածու,
4) համակցված փողեր,
5) շնչական դիմակների հավաքածու,
6) լարինգոսկոպ` տարբեր մեծության շեղբերով (մեծերի և մանկական) և ինքնուրույն էլեկտրասնուցմամբ,
7) թթվածնի աղբյուր` խոնավացված թթվածին մատակարարելու և շնչական սարքին միացնելու համար,
8) Ամբու պարկեր` մանկական ու մեծահասակների դիմակներով և թթվածնի աղբյուրի հետ միացման համակարգով,
9) արհեստական շնչառության շարժական սարքին միացման խողովակներ,
10) արտածծման էլեկտրական սարք` բերանի խոռոչից և վերին շնչուղիներից ասպիրացիոն ծայրակներով
10. Պարանոցի անշարժացման օձիքներ, ֆիկսատորներ
11. Վերջույթների, ողնաշարի անշարժացման վակուումային բեկակալներ
12. Ընթացիկ ծախսվող բժշկական նյութեր` զարկերակային և երակային ձգալարաններ, պերիֆերիկ և կենտրոնական երակային կաթետերներ, բժշկական սպեղանի, միանգամյա օգտագործման սպիրտային գնդիկներ, միզային կաթետերներ ու մեզընդունիչներ, քիթ-ստամոքսային և բերան-ստամոքսային զոնդեր, թոքամզի խոռոչի դրենավորման դրենաժներ և այլն
13. Ն / Ե ինֆուզիայի միջոցներ
1) ն/ե ներմուծման համակարգեր,
2) ն/ե կաթետերներ,
3) կրիստալոիդներ (ֆիզ. լուծույթ, Ռինգերի լուծույթ),
4) կոլոիդներ (դեքստրաններ, ժելատինի կամ հիդրոքսի-էթիլ-օսլայի լուծույթներ)
5) գլյուկոզայի և նատրիումի քլորիդի հիպերտոնիկ լուծույթներ
14. Ինֆուզիոն և տրանսֆուզիոն թերապիայի իրականացման պոմպեր
15. Վիրաբուժական գործիքների հավաքածու և վիրաբուժական կարանյութեր
16. Վիրակապանյութեր և անտիսեպտիկ լուծույթներ (մանրէազերծված բինտեր, անձեռոցիկներ, բետադինի, բժշկ. սպիրտի, յոդի լուծույթներ և այլն)
17. Թթվածնի խոնավացուցիչներ
18. Պայուսակ` շտապ և անհետաձգելի օգնությանն անհրաժեշտ դեղերով` ցավազրկողներ, հիպոթենզիվներ, միզամուղներ, ադրենալին, նիտրոգլիցերին, դեքսամետազոն, լիդոկաին և ընթացիկ ծախսվող բժշկական նյութերով` ներարկիչներ` 5,10,20,50 մլ, ինսուլինային ներարկիչներ և այլն
19. Թթվածնի մատակարարման կենտրոնացված համակարգ
20. Լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների փորձանոթներ
21. Շատպ օգնության բրիգադից պացիենտին ընդունելու համար նախատեսված առանձին սայլակ
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
- Ավագ բուժաշխատող` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ
- Միջին բուժաշխատող` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ
- Կրտսեր բուժաշխատող
Մանկական շտապ և անհետաձգելի բուժօգնության ծառայությանն անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջների ու պայմանների համար անհրաժեշտ են նշված բոլոր սարքավորումներն ու բժշկական գործիքները, ինչպես նաև`
ա. արհեստական շնչառության սարք, որը կիրառելի է կրծքի հասակի տարիքից սկսած երեխաների համար,
բ. մանկական հասակի համար անհրաժեշտ ջերմիջեցնող դեղամիջոցներ: ».
10) ուժը կորցրած ճանաչել N 13 հավելվածի 96.1-96.3-րդ կետերը.
11) ուժը կորցրած ճանաչել N 13 հավելվածի 101-րդ կետի «N 13 հավելվածի պարզաբանում» բաժնի «Հիվանդանոցներ» գլխի 23-րդ և 27-րդ պարբերությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
16.06.2025 - 01.07.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Գերատեսչություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 1390
Տպել