«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N1129-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
_____________ 2018 թվականի N ______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթական թմրամիջոցների, հոգեմետ (հոգեգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» N 1129-Ն որոշման հավելվածի «ՑՈՒՑԱԿ N1»-ի «կանեփի բոլոր տեսակներ» բառերից հետո լրացնել «բացառությամբ թելատու կանեփի ենթատեսակի (Cannabis sativa subsp. sativa), որում տետրահիդրոկանաբինոլը չի գերազանցում 0,2%-ը» բառերը:
- Սահմանել, որ թելատու կանեփի սերմերի արտադրության, վերարտադրության, հավաստագրման, փոխադրման, պահպանման, իրացման և օգտագործման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
13.04.2018 - 29.04.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն
Դիտումներ` 11527
Տպել