Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի գործող ստուգաթերթի հարցաշարի որոշ հարցեր հղում են կատարում իրավական ակտերի դրույթներին, որոնք ենթարկվել են փոփոխության, մասնավորապես՝ «Թանկարժեք մետաղների մասին» N 83-Ն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված նոր պահանջը (որը ուժի մեջ է մտնելու սույն թվականի օգոստոսի 14-ից)։

Միաժամանակ, 2019 թվականի հունիսի 6-ին ընդունված Կառավարության N 730-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում) N 17-րդ, N 29-րդ, N 30-րդ, N 31-րդ, N 34-րդ հավելվածներով հաստատված ստուգաթերթերի կիրարկման ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ N 17-րդ հավելվածով հաստատված ստուգաթերթերում առկա չեն կամ ամբողջական չեն այն հարցերը, որոնք վերաբերում են ծխախոտային արտադրանքի անվտանգության լաբորատոր փորձաքննությամբ պարզվող պահանջներին, որոնք նվազեցնում են ոլորտում ռիսկի գնահատման և պատշաճ վերահսկողության իրականացման հնարավորությունը։

Բացի, այդ N 29-րդ և N 34-րդ հավելվածներով հաստատված ստուգաթերթերում արձանագրվել են տեխնիկական բնույթի վրիպակներ, մասնավորապես՝ ստուգաթերթում ընդգրկված հարցերի կշիռների հանրագումարները չեն համապատասխանում Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N 1570-Ն որոշմամբ սահմանված կարգավորումներին, ըստ որի՝ ստուգաթերթով արձանագրվող խախտումների միավորների հանրագումարը պետք է չգերազանցի 50 միավորը:

  • Քննարկվել է

    10.06.2025 - 27.06.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Գերատեսչություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1399

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: