Հիշել նախագիծը

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵ¬ՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՆՐ, ԶԳԱԼԻ, ԽՈՇՈՐ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԸ, ՇՐՋԱՆԱ¬ՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ՝ ԹՄՐԱ¬ՄԻՋՈՑՆԵՐ, ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ), ԽԻՍՏ ՆԵՐԳՈՐԾՈՂ ԿԱՄ ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԲՈՒՅ¬ՍԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՄԱՆՐ, ԶԳԱԼԻ, ԽՈՇՈՐ ԵՎ ԱՌԱՆՁՆԱ¬ՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԸ, ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈ¬ԳԵ¬ՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԽՈՇՈՐ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԸ, ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒ¬ԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԽԻՍՏ ՆԵՐ¬ԳՈՐԾՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ 

«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵ­ՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՆՐ, ԶԳԱԼԻ, ԽՈՇՈՐ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԸ, ՇՐՋԱՆԱ­ՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ՝ ԹՄՐԱ­ՄԻՋՈՑՆԵՐ, ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ), ԽԻՍՏ ՆԵՐԳՈՐԾՈՂ ԿԱՄ ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԲՈՒՅ­ՍԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՄԱՆՐ, ԶԳԱԼԻ, ԽՈՇՈՐ ԵՎ ԱՌԱՆՁՆԱ­ՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԸ, ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈ­ԳԵ­ՆԵՐԳՈՐԾՈՒՆ)  ՆՅՈՒԹԵՐԻ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ   ԽՈՇՈՐ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԸ, ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒ­ԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԽԻՍՏ ՆԵՐ­ԳՈՐԾՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-241 օրենքի և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-242 օրենքների ընդունմամբ, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2018 թվականի 29 հունվարի  N 50 –Ա որոշման 1-ին կետի պահանջով:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափաբաժինները սահմանվում էին ՀՀ քրեական օրենսգրքով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով, որոնցում փոփոխություններ և լրացումներ կատարելը բավականին երկար ժամանակ էր պահանջում, մինչդեռ արագորեն տարածում են ստանում նոր ի հայտ եկած դիզայներական թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր: Ուստի, անհրաժեշտություն է առաջանում նշված նյութերը շտապ ներառել և համալրել հսկողության ցանկերում, ինչը նպատակահարմար է իրականացնել ՀՀ կառավարության որոշմամբ: Նմանատիպ պրակտիկա է ձևավորվել Բելառուսում,  Ղազախստանում, Ուկրաինայում և այլ երկրներում:

Այդ նպատակով համապատասխան փոփոխություններ են իրականացվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում: Նշված օրենսգրքերում նախատեսված դրույթների կիրարկումն ապահովելու նպատակով էլ մշակվել է սույն նախագիծը:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակվել է ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, շրջանա­ռությունն արգելված՝ թմրա­միջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույ­սերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնա­պես խոշոր չափերը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թունավոր նյու­թերի ցանկը, խիստ ներ­գործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու լիազորությունը վերապահել ՀՀ կառավարությանը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ ԱՆ աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների և իրավաբանական վարչությունների, ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի և ՀՀ ԿԱ Ոստիկանության ներկայացուցիչների հետ համատեղ:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, շրջանա­ռությունն արգելված՝ թմրա­միջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույ­սերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնա­պես խոշոր չափերը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թունավոր նյու­թերի ցանկը, խիստ ներ­գործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը այսուհետ կսահմանվեն ՀՀ կառավարության կողմից:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵ­ՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՆՐ, ԶԳԱԼԻ, ԽՈՇՈՐ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԸ, ՇՐՋԱՆԱ­ՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ՝ ԹՄՐԱ­ՄԻՋՈՑՆԵՐ, ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ), ԽԻՍՏ ՆԵՐԳՈՐԾՈՂ ԿԱՄ ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԲՈՒՅ­ՍԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՄԱՆՐ, ԶԳԱԼԻ, ԽՈՇՈՐ ԵՎ ԱՌԱՆՁՆԱ­ՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԸ, ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈ­ԳԵ­ՆԵՐԳՈՐԾՈՒՆ)  ՆՅՈՒԹԵՐԻ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ   ԽՈՇՈՐ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԸ, ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒ­ԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԽԻՍՏ ՆԵՐ­ԳՈՐԾՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

«Թմրամիջոցների և հոգե­մետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր ևառանձնապես խոշոր չափերը, շրջանա­ռությունն արգելված՝ թմրա­միջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույ­սերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնա­պես խոշոր չափերը, թմրամիջոցների և հոգեմետ (հո­գե­ներգործուն)  նյութերի պրեկուրսորների   խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թունավոր նյու­թերի ցանկը, խիստ ներ­գործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» թիվ 1129-Ն որոշման մեջ:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵ­ՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՆՐ, ԶԳԱԼԻ, ԽՈՇՈՐ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԸ, ՇՐՋԱՆԱ­ՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ՝ ԹՄՐԱ­ՄԻՋՈՑՆԵՐ, ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ), ԽԻՍՏ ՆԵՐԳՈՐԾՈՂ ԿԱՄ ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԲՈՒՅ­ՍԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՄԱՆՐ, ԶԳԱԼԻ, ԽՈՇՈՐ ԵՎ ԱՌԱՆՁՆԱ­ՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԸ, ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈ­ԳԵ­ՆԵՐԳՈՐԾՈՒՆ)  ՆՅՈՒԹԵՐԻ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ   ԽՈՇՈՐ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԸ, ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒ­ԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԽԻՍՏ ՆԵՐ­ԳՈՐԾՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 «Թմրամիջոցների և հոգե­մետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր ևառանձնապես խոշոր չափերը, շրջանա­ռությունն արգելված՝ թմրա­միջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույ­սերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնա­պես խոշոր չափերը, թմրամիջոցների և հոգեմետ (հո­գե­ներգործուն)  նյութերի պրեկուրսորների   խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թունավոր նյու­թերի ցանկը, խիստ ներ­գործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

   ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ`                      ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆ

  • Քննարկվել է

    12.04.2018 - 30.04.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 13411

Տպել

Առաջարկներ`

Հովհաննես Մադոյան

30.04.2018

1. Անհրաժեշտ է քննարկել և սահմանել փոքր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերի իրատեսական չափեր, որոնք չեն հանդիսանա թմրամիջոց օգտագործողների քրեական հետապնդման պատճառ, զուտ թմրամիջոց գործածելը զուգորդող գործողությունների համար: Հիմնավորում. ՀՀ գործող օրենսդրությամբ թմրամիջոցների փոքր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերի իրական կյանքին չհամապատասխանող (ոչ ռեալիստական) սահմանները բերում են նրան, որ թմրամիջոց գործածող անձինք դատապարտվում են ազատազրկմանը` իրենց մոտ առանց իրացման նպատակի մեկ անգամյա կամ մեկ օրվա օգտագործման համար անհրաժեշտ քանակության թմրամիջոց ունենալու համար: Թմրամիջոց գործածող անձը թմրամիջոց օգտագործելու համար ստիպված է ձեռք բերել, պահել, պատրաստել թմրամիջոց: Եվ թմրամիջոցների այն քանակությունները, որոնք կառավարության ներկայացված որոշման մեջ համարվում են որպես փոքր, ակնհայտորեն փոքր են, քան դրանց մեկանգամյա կամ մեկ օրյա գործածման կանակը: Օրինակ, հերոինը սև շուկայում վաճառվում է ‹‹չեկ›› կոչվող քանակությամբ, որը 1 գրամի մեկ քարորդն է` 0.25 գ. : Նույնիսկ հաշվի առնելով այն, որ ‹‹սև›› շուկայում շրջանառվող հերոինը ունի խառնուրդներ, եթե անձի մոտ հայտնաբերվում է վաճառվող մեկ չափաբաժնով, ստացվում է որ իր մոտ հայտնաբերել են առանձնապես խոշոր չափի թմրամջոց և մարդը ենթարկվում է քրեական պատասխանատվության` փաստացի ենթարկվելով ազատազրկման: Հաջորդ օրինակը` մորֆինի փոքր չափաքանակի սահմանումն է: Մորֆինի փոքր քանակ համարվում է 0.01 գ., այսինքն 10 մգ քիչ քանակությունը: Դա հավասար է ընդամենը 1 սրվակ մորֆինի: Մարդու օրգանիզմը ժամանակի ընթացքում ընտելանում է ափիոնային նյութերին և դրանց գործածողը ժամանակի ընթացքում նույն ազդեցությունը ստանալու համարստիպված է լինում ավելի մեծ քանակի թմրամիջոց օգտագործել: Մորֆինի կիսակայքայման, այսինքն ազդեցության, ժամանակը միջինում 5 (4-6) ժամ է: Սա նշանակում է, որ զրկանքից խուսափելու և միևնույն ժմանակ քրեական պատիժ չկրելու համար մորֆին գործածող թմրամոլություն հիվանդություն ունեցող անձը պետք է օրեկան 4-5 անգամ ձեռք բերի մեկական սրվակ մորֆին, որ հանկարցակի մոտը զգալի, խոշոր կամ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց չհայտնաբերվի: Առաջարկվող չափաքանակները զգալիորեն ցածր են, քան աշխարհի երկրների մեծամասնությունում ընդունված սահամնները: Օրինակ. ՌԴ-ում հերոինի զգալի չափ համարվում է 0.5-2.5 գ., առաջարկվող որոշման մեջ այն հավասար է 0.005-0.01Գ: Նման պատկեր է նաև մորֆինի սահմանաչափերի հետ` ՌԴ-ում զգալի չափ է համարվում 0.5-2.5, իսկ առաջարկվող որոշման մեջ այն հավասար է 0.01-0.1 գ.: Շատ ավելի լիբերալեն է Եվրոպական երկրների կարգավորումները: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ թմրամոլությունը հիվանդություն է, և թմրամիջոցի օգտագործումն այդ հիվանդության, և՛ պատճառն է, և ՛ հետևանքը: Թմրամիջոցի գործածումը հանդիսանում է թմրամոլություն հիվանդության առանձնահատկություններից և ախտանշաններից մեկը: Համաձայն ՀՀ Առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2005թ թիվ N 67-Ն թմրամոլությունը հանդիսանում է հիվանդություն և դասվում է ‹‹Հոգեկան խանգարումներ և վարքի խանգարումներ` կապված հոգեակտիվ նյութերի օգտագործման հետ›› խմբին: Թմրամոլություն հիվանդության ախտանշաններից է թմրամիջոցի նկատմամբ հիվանդագին հակումն է, ափիոնատիպ նյութերին բնորոշ է ծանր զրկանքի համախտանիշ և խիստ արտահայտված հիվանդագին ‹‹անհաղթահարելի›› հակում թմրամիջոցի նկատմամբ:

Տեսնել ավելին