Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մաuին» Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀO-247-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասը «եկամտային հարկի» բառերից հետո լրացնել «(, կենսաթոշակային վճարի, (այսուհետ` երկուսը միասին` եկամտային հարկ)» բառերով:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ  նոր 7-րդ մասով`

  1. «Միջազգային կազմակերպության վարձու աշխատողների համար գրանցման հայտերը և անձնավորված հաշվարկները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը` գործատուի համար սահմանված կարգով: Այդ նպատակով հարկային մարմինը վերջինիս տրամադրում է համապատասխան հաշվառման համար:»:

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «Հարկային մարմնի հրամանով» բառերով:

Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-րդ կետերի «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «հարկային մարմնի հրամանով» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

  • Քննարկվել է

    28.02.2017 - 05.05.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10920

Տպել