Գտնվում է ՀՀ կառավարությունում
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 19-ի N1343-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
„___ „ ___________ 2018 թվականի N ___ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1343-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անցկացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1680-Ն և 2013 թվականի մարտի 7-ի N 519-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1343-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 8-րդ հավելվածի՝
ա. 25-րդ կետում «թափոնների պահման, փոխադրման, տեղադրման լիցենզիան» բառերը փոխարինել «վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիան» բառերով.
բ. 27-րդ կետում «վտանգավոր թափոնների պահման, փոխադրման, տեղադրման լիցենզիայի» բառերը փոխարինել «վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիայի» բառերով.
2) որոշման 9-րդ հավելվածի 22-րդ կետում «վերամշակման, վնասազերծման, պահման, փոխադրման և տեղադրման» բառերը փոխարինել «գործածության» բառով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
10.04.2018 - 01.05.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 8548
Տպել