Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունը (այսուհետ՝ նաև Ծառայություն) իր կանոնադրական խնդիրների և գործառույթների իրականացման համար Լոռու մարզի Ալավերդի քաղաքում ներկայումս չունի հատկացված տարածք և ժամանակավորապես տեղակայված է այլ պետական մարմնին ամրացված տարածքում։

Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև առաջիկայում Ծառայության նոր գործառույթների փոխանցմամբ պայմանավորված հաստիքների ավելացման հանգամանքը և աշխատանքային գործունեությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով մարզային մարմնի աշխատանքային տարածք ունենալու անհրաժեշտությունը՝ Ծառայությունը համապատասխան գրությամբ դիմել է Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեին (այսուհետ նաև՝ Կոմիտե)՝ պետական սեփականություն հանդիսացող չօգտագործվող տարածքը Ծառայությանը հանձնելուն համաձայնություն տալու խնդրանքով: Կոմիտեն պատասխան գրությամբ հայտնել է իր համաձայնություն՝ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի 2/3 հասցեում գտնվող վարչական շենքի 1-ին հարկի 133,7 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N04042013-06-0013, այսուհետ՝ տարածք) Ծառայությանը տրամադրելու պատրաստակամության վերաբերյալ։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը և ակնկալվող արդյունքը.

«Տարածք հետ վերցնելու և ամրացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով (այսուհետ նաև՝ Նախագիծ) առաջարկվում է պետական սեփականություն հանդիսացող տարածքը հետ վերցնել Կոմիտեից և ամրացնել Ծառայությանը:

Նախագծի ընդունմամբ պետական սեփականություն հանդիսացող չօգտագործվող տարածքը կամրացվի Ծառայությանը՝ նպաստելով Ծառայության ենթակառուցվածքների զարգացմանն ու, մասնավորապես, Լոռու մարզային մարմնի կողմից իր կանոնադրական խնդիրների ու գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը։

 

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի միջոցների լրացուցիչ ծախս չի նախատեսվում:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների 98-րդ նպատակից, այն է՝ պետական համակարգի մարմինների և պետական կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին օգտագործվող ոչ պետական սեփականություն համարվող տարածքները պետական սեփականություն համարվող տարածքներով փոխարինումը:

  • Քննարկվել է

    12.05.2025 - 28.05.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Պետական գույքի կառավարում, Պրոբացիա

  • Գերատեսչություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1353

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: