ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի №218Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
ապրիլի 2018 թվականի №-Ն
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի №218Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 31-ի «Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման, էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» №218Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի օրինակելի ձևում (այսուհետ` Պայմանագիր) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
1) Պայմանագրի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4․ Մատակարարը էլեկտրական ցանցին միացումն ապահովում է Կանխավճարի վճարմանը հաջորդող ________ օրվա ընթացքում՝ մինչև ____________, (որը չի կարող գերազանցել ԷՄՕԿ-ով սահմանված ժամկետը)՝ ԷՄՕԿ-ով սահմանված բարդ ընթացակարգով էլեկտրական ցանցին միացումների դեպքում՝ համաձայն սույն պայմանագրի N 2 հավելվածով սահմանված տեխնիկական պայմանների և (կամ) N 3 հավելվածով սահմանված էլեկտրամատակարարման միագիծ սխեմայի:»․
2) Պայմանագիրը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1 կետով.
«4.1. Սույն պայմանագիրը կողմերի միջև էլեկտրամատակարարվող տարածքի ճարտարապետահատակագծային առաջադրանքի ստացման փուլում կնքված լինելու դեպքում, Պայմանագրի 4-րդ կետով սահմանված միացումն ապահովելու ժամկետը սկսում է հաշվարկվել կանխավճարի վճարման կամ շինարարական թույլտվության ստացման հաջորդ օրվանից, կապված նրանից թե որն ավելի ուշ վրա կհասնի:»․
3) 8-րդ կետի 3-րդ ենթակետում նախատեսված դեպքում բառերը փոխարինել և ԷՄՕԿ-ով նախատեսված դեպքերում բառերով,
4) 55-րդ կետում փոխադարձ համաձայնությամբ բառերից հետո լրացնել , այդ թվում՝ ԷՄՕԿ-ով նախատեսված դեպքում բառերը․
5) 61-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում հավելվածը բառից հետո լրացնել (ԷՄՕԿ-ով սահմանված բարդ ընթացակարգով էլեկտրական ցանցին միացման դեպքերում) բառերը։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
-- ապրիլի 2018թ.
-
Քննարկվել է
09.04.2018 - 25.04.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)
-
Նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 8788
Տպել