Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-Ի N 287-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-Ի N 287-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության Կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի N 287-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունն առաջացել վերոնշյալ որոշման 3-րդ կետով սահմանված պահանջի ներկայումս կատարման մի շարք խնդիրներով և էլեկտրոնային դեղատոմսերի գրման և բաց թողնման կարգի աստիճանաբար ներդնելու անհրաժեշտությամբ:

2. Առաջարկվող կարգավորումների բնույթը.

Նախագծով առաջարկվում է դեղատոմսով բաց թողնվող այլ դեղերի մասով, էլեկտրոնային եղանակով դեղատոմսերի գրման գործընթացը երկարաձգել մինչև 2027 թվականի հունվարի 1-ը: Հաշվի առնելով, որ էլեկտրոնային դեղատոմսով գրման ու բաց թողնման գործընթացը ՀՀ-ում իրականացվում է առաջին անգամ, ուստի ծրագրի առաջին փուլի ներդրման գործընթացի նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու, հնարավոր ռիսկերից խուսափելու, խնդիրները վերլուծելու, կատարելագործելու նպատակով, առաջարկվում է երկարաձգել դեղատոմսով բաց թողնվող այլ դեղերի մասով էլեկտրոնային դեղատոմսերի գրման ու բացթողման գործընթացը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել նոր կարգավորումների արդյունքում բնակչության հնարավոր անհարմարությունները և բժիշկների ծանրաբեռնվածությունը:

5. Լրացուցիչֆինանսականմիջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունմամբ 2024 թվականի պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Սույն նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1902-Լ որոշմամբ հաստատված` Էլեկտրոնային առողջապահության արդիականացում միջոցառումից, որի շրջանակներում մշակվել և ներդրվել են Էլեկտրոնային ուղեգրի, դեղատոմսի, անաշխատունակության թերթիկի, hիվանդությունների ռեգիստրների մոդուլները, թվայնացվել են բժշկական փաստաթղթերը, հաշվետվությունները և մատյանները: Ներկայումս շարունակվում են համակարգին միացված լիցենզավորված բժշկական և դեղատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունների թվի ավելացման և պացիենտների էջի իրազեկման բարձրացման աշխատանքները (հավելվածի 1-ի Առողջապահության նախարարության բաժնի 14-րդ կետի, 14.1 ենթակետի, 1-ին կետ):

  • Քննարկվել է

    07.05.2025 - 22.05.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Գերատեսչություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1768

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: