Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 04-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023  ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 04-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ

ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Անհրաժեշտությունը:

«Հայաստանի Հանրապետության  Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023  թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանի Հավելվածում փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետու­թյան քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակումն ու ընդունումը պայմանավորված է ծրագրին մասնակից շահառուների կազմի, շահառուի և կապալառուի հարաբերությունների, շահառուին ներկայացվող պահանջների հստակեցման, կենսագործունեության միջավայրի նկատմամբ արդի պահանջների անհրաժեշտությամբ։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:

Հայաստանի Հանրապետությունում ներկայումս ընթանում են բնակարանաշինության ծրագրեր, ինչպես անձնական կարիքների համար քաղաքային և գյուղական բնակավայրերում նախատեսված անհատական բնակելի տների, այնպես էլ տարբեր նպատակներով կազմավորված առանձնացված սակավահարկ բնակելի թաղամասերի կառուցապատման ուղղությամբ։ Քանի որ նշված երկու տարբերակների դեպքում ինչպես շահառուների խմբերը, այնպես էլ նրանց կենցաղավարման պայմաններով պայմանավորված՝ հողամասի կազմակերպմանը ներկայացվող պահանջները, զգալիորեն տարբերվում են միմյանցից, գործող նորմերում տարածքի օգտագործման նկատմամբ տոկոսային խիստ սահմանափակումը որոշ դեպքերում առաջ է բերում կարիքների մի մասի իրականացման նկատմամբ սահմանափակումների։

Քաղաքաշինական ներդրումային ծրագրերի իրականցման դեպքում ստացվում է տարածքի ոչ արդյունավետ օգտագործում՝ տվյալ խմբի շահառուների համար տնտեսական կարիքների սահմանափակ լինելու փաստով պայմանավորված։

Միևնույն ժամանակ, մյուս խմբի համար գումարային անջրանցիկ տարածքի %-ային բաժնեմասի պարագայում ստացվում են անհավասար պայմաններ տարբեր խմբերի շահառուների համար։ Ուստի, յուրաքանչյուր խմբի համար իր կարիքներին համապատասխան՝ սակայն թույլատրելի ընդհանուր սահմանաչափը չգերազանցող կառուցապատման տոկոսի ճկուն մեկնաբանությամբ հնարավորություն է ստեղծվում արդարության հաստատման բոլոր կառուցապատողների համար։

Միևնույն ժամանակ, ներկայումս կառուցապատման նոր տիպերի ներմուծմամբ նվազել է բազմաբնակարան բնակելի կառուցապատման հարկայնության շեմը (4 հարկ) և նման տիպի կառուցապատումների դեպքում նորմերում չի հստակեցվում դրանց նկատմամբ չափորոշիչների համալիրը։ Տվյալ տիպի կառուցապատման նկատմամբ քաղաքաշինական կարգավորումներ ապահովելու նպատակով անհրաժշետություն է առաջացել հարկայնության շեմը համապատասխանեցնել փաստացի իրականացվող շինարարության հարկայնությանը։

Բնակավայրերի տարածքներում առկա են նախկինից պահպանված արտադրական տարածքներ, որոնցից շատերը ներկայումս չեն գործում, սակայն նորմերում դրանց եզրագծից սանիտարապաշտպանիչ գոտու չափի վերաբերյալ իմպերատիվ պահանջը հաճախ խոչնդոտում է քաղաքաշինական գործունեությունն իրականացնելու հնարավորությունն ընդհանրապես կամ անհարկի ստեղծում է զգալի մակերեսով բացակ երկու օբյեկտների միջև, ինչը տարածքի անարդյունավետ օգտագործում է։ Փոփոխությամբ ճկուն մոտեցում է ներդրվում՝ հաշվարկների հիման վրա հստակ սահմանված չափի վերանայման վերաբերյալ։

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը:

Ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցապատման՝ անհատական բնակելի տների կառուցապատման խթանմանը միտված շինարարության թույլտվությունների գործընթացների պարզեցված համակարգի ներդնում՝ նպաստելով երկրի ողջ տարածքում բնակարանային պայմանների բարելավմանը միտված ծրագրերի դյուրինացված ընթացակարգերով իրականացմանը, նպաստելով անհատական բնակելի ֆոնդի թարմացմանը և տարածքների խնայողական օգտագործմանը։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ։

ՀՀ քաղաքաշինության ռազմավարության, ինչպես նաև Կառավարության 2021-2026թթ. ծրագրի ……….. կետով կարևորվում է քաղաքաշինական գործընթացների, իրավական դաշտի պարզեցման գործընթացներ։  

Կարգավորման նպատակը և բնույթը:

Կարգավորման նպատակը` հողամասերի կառուցապատմանը ներկայացվող չափորոշիչներին ներկայացվող պահանջների հստակեցումն է։

Նախագծով տրվել է ճկուն մոտեցում՝ տնամերձ հողամասում բնակչության տարբեր խմբերի կառուցապատման չափորոշիչների համատավասար պայմաններով իրականացմանը՝ կախված նրանց կենցաղավարմամբ պայմանավորված կարիքներից, բազմաբնակարան կառուցապատման հարկայնության շեմի վերանայում և արտադրական տարածքներից սանիտարապաշտպանիչ գոտիների կրճատման հնարավորություն՝ սահմանված կարգով մշակված և հաստատված գոտիների նախագծի հիման վրա։

Սույն նախագծի ընդունման կապակցու­թյամբ պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր չեն ավելանում։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

Ակնկալվող արդյունքը:

Նախագծի ընդունումը կնպաստի հողամասերի կառուցապատման նկատմամբ միատեսակ մոտեցումների իրականացմանը՝ կառուցապատման տոկոսի նկատմամբ ճկուն մոտեցման միջոցով կանոնակարգելով տարբեր կարիքներ ունեցող շահառուների համար միանման մոտեցումներ կիրառելու հնարավորությոնը և տարածքների խնայողական օգտագործմանը։

Այլ տեղեկություններ:

Այլ տեղեկություններ չկան:

  • Քննարկվել է

    22.04.2025 - 07.05.2025

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Գերատեսչություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1745

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: